Ռուսաստանի 93 քաղաքներում բողոքի ակցիաներ են ընթանում ի պաշտպանություն Նավալնիի. ակնկալվում են նաև  համերաշխության ակցիաներ գրեթե 50 երկրներում

Լուրեր

01.11.2026 | 21:56
Լրագրողներն այցելել են բանակային դիրք ու ամրացված շրջան, հանդիպել Սուրեն Պապիկյանի հետ
01.11.2026 | 21:01
Սարգիս Ստեփանյանը՝ հինգերորդ անգամ աշխարհի չեմպիոն
01.11.2026 | 20:30
Նոր Նորքի 9 զանգվածներում և Կոտայքի մի քանի բնակավայրերում ջուր չի լինի
01.11.2026 | 20:00
Ինչի համար են համատիրությունները․ Ավինյանն ասում է՝ «պորտաբույծներ» են․ կեղտոտ «պադիեզդի» ՇԵՐՏԵՐԸ
01.11.2026 | 19:20
Արագածոտնի թեմը դատապարտել է Գառնահովիտի եկեղեցում կարգալույծ նախկին հոգևորականի կողմից Պատարագ մատուցելը
01.11.2026 | 18:39
Թայվանի հյուսիսարևելյան ափերի մոտ 5,6 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել
01.11.2026 | 18:03
Փոթորիկներն իրական են, բայց իրական է նաև մեր ընտրությունը. Միրզոյանի ելույթը Մանամայում
01.11.2026 | 17:54
Ուկրաինայի հարցով բանակցությունները պետք է սկսել ԱՄՆ-ի մասնակցությամբ. Կրեմլ
01.11.2026 | 17:23
Բուլղարիայում մեկնարկել է նախագահական ընտրությունների երկրորդ փուլը
01.11.2026 | 16:55
Մթնոլորտային օդում փոշու պարունակությունը՝ Վանաձորում և Ալավերդիում
01.11.2026 | 16:29
Աղավնատուն բնակավայրում գործարկվելու է էլեկտրաշչակ
01.11.2026 | 15:55
Հանրապետությունում ջերմաստիճանը կնվազի 4-7 աստիճանով
01.11.2026 | 15:16
Գերմանիայում Սերունդ Z-ի ակցիաները վերածվել են անկարգությունների․ Ֆրանկֆուրտում ցուցարարները ներխուժել են զենքի խանութ
01.11.2026 | 15:05
Սպանության նախապատրաստության գործով երեք անձ կալանավորվել է
01.11.2026 | 14:44
«Արենի-1» քարայրը ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության նախնական ցանկում
Բոլորը

Հունվարի 23-ին ռուս ընդդիմադիր քաղաքական գործիչ Ալեքսեյ Նավալնիի կողմնակիցները համառուսաստանյան ակցիա են իրականացնում ի պաշտպանություն  քաղաքական գործչի. գրում է meduza.io-ն:

Հիշեցնենք, որ ռուս ընդդիմադիր քաղաքական գործիչ Ալեքսեյ Նավալնին, որը Գերմանիայում բուժում էր ստանում «Նովիչոկով» թունավորումից հետո, Ռուսաստան վերադառնալուց անմիջապես հետո ձերբակալվել էր։ Նավալնիին ձերբակալել էին, քանի որ 2020  թվականի դեկտեմբերի 29-ից նա գտնվում էր հետախուզման մեջ։ Պատիժների կատարման դաշնային ծառայությունից հայտարարել էին, որ «Իվ Ռոշե»-ի գործով պատիժը կրող Նավալնին գտնվել է հետախուզման մեջ ՝ «փորձաշրջանի բազմաթիվ խախտումների համար»։

Ընդդիմության առաջնորդի կալանավորվելուց հետո, Հակակոռուպցիոն հիմնադրամը հրապարակել էր Գելենջիկի մոտակայքում գտնվող «Պուտինի պալատի» վերաբերյալ հետաքննությունը: Այն երեք օրվա ընթացքում դիտվել էր ավելի քան 60 միլիոն անգամ:

Քաղաքական գործչի կողմնակիցները «Ազատություն Նավալնիին» կոչով համառուսաստանյան հանրահավաքներ են կազմակերպել Ռուսաստանի 93 քաղաքներում: Ակնկալվում են նաև  համերաշխության ակցիաներ գրեթե 50 երկրներում, այդ թվում `Փարիզում, Բեռլինում, Հռոմում, Մադրիդում, Լիսաբոնում, Ամստերդամում, Հելսինկիում, Պրահայում, Վարշավայում, Թել Ավիվում, Վաշինգտոնում, Նյու Յորքում և Լոս Անջելեսում:

Ռուսաստանի իրավապահ մարմինները անօրինական են հայտարարել նախատեսվող բողոքի ցույցերը. Նրանց կազմակերպիչները նախապես բերման են ենթարկվում և դատապարտվում վարչական կալանքի: