Կռնատ կնոջ միակ կաղ որդուն տանում են բանակ

Լուրեր

12.11.2026 | 10:50
«Կոմիտաս պարկ»-ի գազիֆիկացման խնդիրը լուծվել է․ բնակիչները կառուցապատողի համաձայնության կարիք չունեն
12.11.2026 | 10:48
Սուրեն Կատվալյանը՝ պատանեկան Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 10:41
Սանկտ Պետերբուրգում ռուս գնդապետի ավտոմեքենա են պայթեցրել․ նա զոհվել է
12.11.2026 | 10:30
«Գոլդ» համարներից որքա՞ն գումար է փոխանցվել պետբյուջե
12.11.2026 | 10:16
«Հոգեկան առողջությունը Հայաստանում․ դեպի իրավունքների վրա հիմնված համայնքահենք աջակցություն». ՈՒՂԻՂ
12.11.2026 | 10:10
Համբարձում Մաթևոսյանը 12,5 հազար դոլարով Նյու Յորքի հյուրանոցում համար է վարձել պետբյուջեի հաշվին
12.11.2026 | 10:00
Առանց հավաստագրի՝ մանկապարտեզի ղեկավար, այժմ՝ ՔՊ-ի թեկնածու․ ի՞նչ է կատարվում Սպիտակում
12.11.2026 | 09:53
Էդգար Ղազարյանն առաջարկում է գործուղման մեկնած պատգամավորներին զրկել նախապես քվեարկելու հնարավորությունից․ Կառավարությունը դեմ է
12.11.2026 | 09:47
Թրամփի բանագնացները ժամանել են Մոսկվա՝ Պուտինի հետ բանակցությունների
12.11.2026 | 09:41
Բաքուն բողոք է հայտնել Երևանի Կապույտ մզկիթի դահլիճը Եղիշե Չարենցի անունով կոչելու կապակցությամբ
12.11.2026 | 09:41
Վարչապետը ժամանել է Դուբլին
12.11.2026 | 09:30
Պետական պարտքի սպասարկման գումարից 10.2 մլրդ դրամ կհատկացվի առողջության համընդհանուր ապահովագրությանը
12.11.2026 | 09:24
Բելառուսի ԱԳ նախարարն առաջարկել է սահմանափակել Հայաստանի հասանելիությունը ՀԱՊԿ գաղտնի փաստաթղթերին
11.11.2026 | 23:19
Ժաննա Անդրեասյանը բարերար Լևոն Վարթան Դեր Բեդրոսսյանին հանձնել է Մովսես Խորենացու մեդալը
11.11.2026 | 23:03
Վթարային ջրանջատում՝ Բերդ քաղաքում
Բոլորը

Պապոյանների տնակում վերջին օրերին կանայք տխուր են: Հունվարի 29-ին բանակ են ճանապարհելու իրենց միակ տղամարդուն՝ 18 տարեկան Ռուբենին: Ռուբենը կիսախարխուլ այս տնակի միակ սյունն է, միակ աշխատող ձեռքը: Նրա մայրը՝ Սվետլանան, հաշմանդամ է, ի ծնե՝ ձեռք չունի, ինչի պատճառով նրան գործի չեն ընդունում։ Ռուբենի ձեռքին են նայում նաև հաշմանդամ մորաքույրը, տատիկը, որն ամբողջ կյանքում պահել է սայլակին գամված դստերը:

Երկու տարի առաջ Ռուբենը ավտովթարի հետևանքով վնասել է ոտքը: Վերջին վերականգնողական բուժումը ստացել է 6 ամիս առաջ։ 2016 թվականին Հերացու անվան առաջին հիվանդանոցային համալիրից դուրս գրելուց, Ռուբեն Պապոյանի բժշկական փաստաթղթերում հետևյալ կլինիկական ախտորոշումն են նշել. «Ձախ ազդոսկրի Վ/3-ի սերտաճած կոտրվածք»:

Բժիշկներն ասել են, որ տղայի մի ոտքը մյուսից 2,5 սմ-ով կարճ է: Ամերիկացի մի բժիշկ բարեգործական հիմունքներով հետազոտել է Ռուբենին, նրա ոտքի դեֆորմացիայի չափին համապատասխան սուբլիմատոր է տվել՝ հարմարանք, որը նա տեղավորում է կոշիկի մեջ: Այսպես քայլելը հեշտ է: Զինկոմիսարիատում Սվետլանային ասել են՝ Ձեր տղայի ոտքը ոչ թե 2,5, այլ 1,8 սմ է կարճ, իսկ սա թույլատրելի հաշմություն է: Ոչ մի փաստաթուղթ Սվետլանային չեն տրամադրել: Նրան մնում է հավատալ զինկոմին, բայց նա չի հավատում: Այժմ բողոքը պաշտպանության նախարարի մոտ է։

Ազատ ժամանակ Ռուբենը ուլունքներից զարդեր է պատրաստում, դուրս է գալիս փողոց և առաջարկում է անցորդներին, որ գնեն, շինարարություն է անում, եթե գործ կա, այլ պատահական աշխատանքներ: Ամեն կերպ օգնում է կանանց: Երիտասարդ տղայի համար այս պայմաններում ապրելը հեշտ չէ: Մեզ խոստովանեց, որ թեև հիվանդ է, բայց զորամասում գուցե, ավելի լավ լինի իր համար, քան տնակի մի սենյակում, հաշմանդամ կանանց հետ: Բայց ո՞նց, ում հույսին թողնի նրանց:

Սյուզան Սիմոնյան