ՌԴ-ում ընդդիմության բողոքի ցույցերի նախաշեմին ձերբակալել են Նավալնիի կողմնակիցներին․ BBC

Լուրեր

17.09.2026 | 14:54
Մատենադարանի ձեռագրական գանձարանը համալրվել է 1491 թվականի Շարակնոցով
17.09.2026 | 14:49
Տեղեկություն Կիպրոս – Հայաստան հանդիպման տոմսերի վերաբերյալ
17.09.2026 | 14:40
Կոռուպցիոն սկանդալի ֆոնին՝ Զելենսկին Ուկրաինայի գլխավոր դատախազի պաշտոնակատար է նշանակել
17.09.2026 | 14:33
ՀՀ գլխավոր դատախազը բավարարել է Ֆրանսիայի միջնորդությունը. ծանրացնող հանգամանքներում գողություն կատարած անձը հանձնվել է Ֆրանսիայի իրավասու մարմիններին
17.09.2026 | 14:24
Ադրբեջանցի պատգամավորը հայտարարել է, թե Բաքուն կարող է Հայաստանի տարածքում հուշարձաններ «վերականգնել»
17.09.2026 | 14:15
Արման Ծառուկյան. «Ռուֆիին հաղթելու դեպքում կանցկացնեմ չեմպիոնական մենամարտ»
17.09.2026 | 14:15
Տիգրան Աբրահամյանի ճեպազրույցը. ՈւՂԻՂ
17.09.2026 | 14:10
ՄԻԵԴ-ն ընդդեմ Հայաստանի վճիռ է կայացրել մահացած զինծառայողի գործով
17.09.2026 | 14:07
Մի աղջիկ գրել է՝ ուզում է հաջորդ դաշնակցականներից լինել Քրիստինե Վարդանյանից հետո, ապրեք Արման Եղոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.09.2026 | 13:59
Ֆինլանդիան հավատում է Հայաստանին և հայերի կարողությանը՝ հեռանալու անցյալից․ ՀՀ-ում Ֆինլանդիայի դեսպան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.09.2026 | 13:52
Հորս մասով փորձում է հաճոյանալ Ալիևին. Լևոն Քոչարյանը՝ Փաշինյանի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.09.2026 | 13:47
ԱԺ-ն ՏԿ և ՇՄ պահպանության հարցերի հանձնաժողովի նախագահ է ընտրում. ՈւՂԻՂ
17.09.2026 | 13:45
Թրամփը սպառնում է ԵՄ-ի հետ առևտրի դադարեցմամբ՝ Կանադայի հետ մերձեցման պատճառով
17.09.2026 | 13:36
Մեղրիի քաղաքապետը, լինելով ՔՊ-ական, ժողովրդի հանքից թալան ա անում, բա էդ հարցը տվեք․ Վարդևանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.09.2026 | 13:27
Հաջիևը հայտարարել է, թե ՀՀ-ում և սփյուռքում «ռևանշիստական ​​ուժերը» փորձում են խաթարել խաղաղությունը
Բոլորը

Ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնիի կողմնակիցները կոչ են արել երկրի բնակիչներին հունվարի 23-ին դուրս գալ փողոց ու մասնակցել բողոքի ակցիային, սակայն երկրի իշխանությունները զգուշացրել են, որ միջոցառումը թույլատրված  չէ ու քաղաքացիներին նախազգուշացրել են, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը։

Գերմանիայից Ռուսաստան  ժամանելուց անմիջապես հետո ձերբակալվել է Նավալնին, իսկ հիշգշաբթի օրը ձերբակալվել է Նավալնիի մամուլի քարտուղար Կիռա Յարմիշն ու «Կոռուպցիայի դեմ պայքարի հիմնադրամի» հետաքննիչ Գեորգի Ալբուրովը։ Նրանք գիշերն անցկացրել են ոստիկանությունում։

Նախօրեին ձերբակալվել են նաև Լյուբով Սոբոլն ու «Կոռուպցիայի դեմ պայքարի հիմնադրամի» փաստաբան Վլադլեն Լոսը։ Տեղեկացվում է, որ Սոբոլին ձերբակալել են չարտոնված ցույցին մասնակցելու կոչեր հնչեցնելու համար։ Իսկ Բելառուսի քաղաքացի Լոսը պատմել է, որ իրեն իրազեկել են, որ վերջինս պետք է լքի Ռուսաստանը մինչ հունվարի 25-ը և նրա մուտքը ՌԴ արգելվել է մինչ 2023 թվականի նոյեմբերի 27-ը։

Բացի այդ, տասնյակ մարդիկ, այդ թվում նաև ակտիվիստներ ու լրագրողներ, հայտնել են, որ իրենց են այցելել ոստիկաններ  ու օրենքը խախտելու անթույլատրելիության վերաբերյալ նախազգուշացում հանձնել։