Պետերբուրգում ոստիկանությունը ձերբակալել է 13 ընդդիմադիր պատգամավորի

Լուրեր

01.11.2026 | 21:56
Լրագրողներն այցելել են բանակային դիրք ու ամրացված շրջան, հանդիպել Սուրեն Պապիկյանի հետ
01.11.2026 | 21:01
Սարգիս Ստեփանյանը՝ հինգերորդ անգամ աշխարհի չեմպիոն
01.11.2026 | 20:30
Նոր Նորքի 9 զանգվածներում և Կոտայքի մի քանի բնակավայրերում ջուր չի լինի
01.11.2026 | 20:00
Ինչի համար են համատիրությունները․ Ավինյանն ասում է՝ «պորտաբույծներ» են․ կեղտոտ «պադիեզդի» ՇԵՐՏԵՐԸ
01.11.2026 | 19:20
Արագածոտնի թեմը դատապարտել է Գառնահովիտի եկեղեցում կարգալույծ նախկին հոգևորականի կողմից Պատարագ մատուցելը
01.11.2026 | 18:39
Թայվանի հյուսիսարևելյան ափերի մոտ 5,6 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել
01.11.2026 | 18:03
Փոթորիկներն իրական են, բայց իրական է նաև մեր ընտրությունը. Միրզոյանի ելույթը Մանամայում
01.11.2026 | 17:54
Ուկրաինայի հարցով բանակցությունները պետք է սկսել ԱՄՆ-ի մասնակցությամբ. Կրեմլ
01.11.2026 | 17:23
Բուլղարիայում մեկնարկել է նախագահական ընտրությունների երկրորդ փուլը
01.11.2026 | 16:55
Մթնոլորտային օդում փոշու պարունակությունը՝ Վանաձորում և Ալավերդիում
01.11.2026 | 16:29
Աղավնատուն բնակավայրում գործարկվելու է էլեկտրաշչակ
01.11.2026 | 15:55
Հանրապետությունում ջերմաստիճանը կնվազի 4-7 աստիճանով
01.11.2026 | 15:16
Գերմանիայում Սերունդ Z-ի ակցիաները վերածվել են անկարգությունների․ Ֆրանկֆուրտում ցուցարարները ներխուժել են զենքի խանութ
01.11.2026 | 15:05
Սպանության նախապատրաստության գործով երեք անձ կալանավորվել է
01.11.2026 | 14:44
«Արենի-1» քարայրը ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության նախնական ցանկում
Բոլորը

Հունվարի 20-ի երեկոյան Պետերբուրգում ոստիկանությունը ձերբակալել է Սմոլնինսկոե քաղաքային կազմավորման 13 պատգամավորի, որոնց մեծամասնությունը եղել են ընդդիմության ներկայացուցիչներ։ Վերջիններս փորձել են նիստ անցկացնել։ Սա հենց այն պատգամավորների խորհուրդն է, որտեղ անցած տարվա վերջում պատռեցին Պուտինի լուսանկարը, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը։

Դեպքը տեղի է ունեցել տեղի վարչական շենքում, որտեղ տեղակայված է նաև «Կանաչ փիղ» մանկական ժամանցի կենտրոնը։
Ձերբակալված պատգամավորներից մեկը՝ Պավել Բեզումովը, ասել է, որ նրանք ստիպված են եղել օգտվել այդ տարածքից, քանի որ այլ կերպ չեն կարողացել մտնել վարչական շենք:

«Ոստիկանությունը ժամանել է, քանի որ մենք քաղաքապետարան ենք մտել «Կանաչ փիղ» ժամանցի կենտրոնի տարածքով: Մենք այնտեղ ենք հայտնվել, քանի որ մեզ թույլ չեն տվել նիստին մասնակցելու համար մուտք գործել քաղաքապետարանի շենքի գլխավոր մուտքով: Արդեն երրորդ անգամ է մեզ թույլ չեն տալիս մուտք գործել շենք»,- պատմել է Բեզումովը:

Իրավապահ մարմիններում Ինտերֆաքսի աղբյուրը միջադեպի վերաբերյալ իրենց տեսակետն է ներկայացրել: «Նրանք պատրաստվում էին հանդիպում անցկացնել իրենց տարածքում, բայց դռները փակ էին: Հետո նրանք գնացել են հարևան սենյակ, որը երեխաների համար է նախատեսված: Ղեկավարությունը չի ցանկացել թույլ տալ կողմնակի անձանց մուտքը՝ հիմնավորելով հակակորոնավիրուսային նորմերով. փոքր սենյակում շատ պատգամավորներ կային», – ասել է գործակալության զրուցակիցը:

Ի վերջո ձերբակալված պատգամավորներին տարել են ոստիկանական տեղամաս, որտեղ կորոնավիրուսային սահմանափակումները խախտելու վերաբերյալ արձանագրություն է կազմվել։

Տաթև Ֆռանգյան