Արցախում երկարատև անվտանգություն կարող է ապահովել միայն կարգավիճակի հարցի լուծումը. Իգիթյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Քաղաքականություն
20.01.2021 | 16:53Արցախում երկարատև անվտանգություն կարող է ապահովել միայն կարգավիճակի հարցի լուծումը: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովհաննես Իգիթյանը:
Նրա խոսքով՝ Մինսկի խումբը ստեղծվել էր հենց այդ նպատակով, որ ԼՂ-ի համար գտնվի այնպիսի կարգավիճակ, որը կերշախավորի երկարատև անվտանգ կյանք այնտեղ: Հիմա այդ հարցն ավելի է կարևոր: «Այսօր Արցախում բնակվող ժողովրդի անվտանգությունը երաշխավորված է միայն ռուսական խաղաղապահ ուժերով, բայց խաղաղապահները կարող են միայն իրավիճակային լուծում տալ, իսկ կարգավիճակի հարցը կլուծի երկարատև անվտանգության հարցը»:
Մանրամասները՝ տեսանյութում: