Տարաձայնություն կա՞ ԲՀԿ-ի և «Հայրենիքի փրկության շարժման» միջև. Ծառուկյանն անընդունելի է համարել Վազգեն Մանուկյանի որակումը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

08.10.2026 | 22:10
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.10.2026 | 21:56
Բաքուն արձագանքել է Ադրբեջանում քաղբանտարկյալների և հայ գերիների վերաբերյալ Եվրախորհրդարանի բանաձևին
08.10.2026 | 21:41
Firebird AI-ն արձագանքել է ՌԴ-ից հնչած մեղադրանքներին
08.10.2026 | 21:34
Քննարկվել են Հայաստանից Ֆրանսիա արտահանման խթանման հարցեր
08.10.2026 | 21:20
Վարչապետն ԱՊՀ պետությունների ղեկավարների հետ այցելել է ազգային մշակույթի և ուտեստների փառատոն
08.10.2026 | 21:07
Միրզոյանն ու Արաղչին հեռախոսազրույց են ունեցել
08.10.2026 | 21:00
Լյուստրացիան օգտակար կլիներ, բայց ԿԳԲ-ի գործակալական արխիվները ՀՀ-ից տարվել են ՌԴ․ Արայիկ Հարությունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:43
Իսրայելն Ադրբեջանում արևմտյան չափանիշներով զենքի արտադրման գործարան է բացել
08.10.2026 | 20:30
«Հեռախոսը բացեցինք, երկու տեսանյութ կար»․ գաղտնի նկարահանում «Գուստավ»-ի սանհանգույցում․ինչ է հայտնի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:14
Ոստիկանության տարածքային բաժիններ է ներկայացվել նախկինում դատապարտված և հանցավոր հակումներ ունեցող 77 անձ
08.10.2026 | 20:00
Կարո՞ղ է Ռուսական երկաթուղու ղեկավարն էլ Նիկոլ Փաշինյանին համոզի՝ կոնցեսիան իրենց մնա․ անիմաստ կլինի ապաշրջափակումը․ Ստեփան Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 19:43
Ժամանակավորապես կփակվի Դսեղ-Մարց ավտոճանապարհի մի հատվածը
08.10.2026 | 19:27
Լավագույն բուհերում սովորողներին տարկետում կտրվի մինչև 32 տարեկանը 
08.10.2026 | 19:13
ԱՄՆ-ը «երբեք թույլ չէր տա» Հունաստան-Թուրքիա հակամարտություն․ Ռուբիոն նշել է F-35-ների Անկարային փոխանցման պայմանը
08.10.2026 | 19:00
ՀՕՖ-ի բարեգործական ճաշարանը չի փակվում․ բայց շահառուները մտահոգված են. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Պատերազմից հետո վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող «Հայրենիքի փրկության շարժումը» հունվարի 15-ից մարզային այցեր է իրականացնում, հանդիպում քաղաքացիների հետ, որոնց չեն մասնակցում շարժման մաս կազմող «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առանցքային ներկայացուցիչները: ԲՀԿ-ականների բացակայությունը հատկապես աչքի է ընկնում Գագիկ Ծառուկյանի կողմից «Հայրենիքի փրկության շարժման» վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանին ուղղված քննադատության ֆոնին, երբ վերջինը Գյումրիում իր ճանապարհը փակած քաղաքացիներին «բոմժ» էր անվանել:

ԲՀԿ առաջնորդն ուղիղ տեքստով ասել էր՝ «իր համար բացարձակ անընդունե լի և անթույլատրելի է նման ձևակերպումը»: Ուշագրավ է նաև այն, որ լրագրողներին հեռախոսազանգերի միջոցով անհասանելի Ծառուկյանը չէր խուսափել Վազգեն Մանուկյանի պահվածքին գնահատական տալ:

«Հայրենիքի փրկության շարժման» վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանի, շարժման համակարգող Իշխան Սաղաթելյանի և Արթուր Վանեցյանի մարզային այցերին զուգահեռ՝ ԲՀԿ ներկայացուցիչներն են առանձին այցեր կատարում Սյունիքի մարզի համայնքներ: Factor TV-ն «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանից հետաքրքրվեց՝ ինչո՞ւ կուսակցության առանցքային դեմքերը չեն մեկնում մարզեր՝ շարժման մասնակիցների հետ:

Նաիրա Զոհրաբյանն ասաց՝ կդժվարանա պատասխանել՝ արդյո՞ք իրավիճակը շարժման ներսում քննարկել են: Սակայն շեշտեց, որ ԲՀԿ-ի և «Հայրենիքի փրկության շարժման» մյուս ներկայացուցիչների միջև տարաձայնություններ չկան:
Նաիրա Զոհրաբյանը նշում է՝ Փաշինյանի հրաժարականի՝ իրենց պահանջը չի փոխվել: Սակայն չի բացառում, որ ԲՀԿ-ի և ընդդիմադիր մյուս ուժերի օրակարգը կարող է ինչ-որ պահի չհամընկնել:

«Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանը, որը գործընկերոջ՝ Վազգեն Մանուկյանի փոխարեն ներողություն էր խնդրել քաղաքացիներից, այսօր Factor TV-ի հետ զրույցում ասաց՝ շարժման ներսում պառակտում չկա:

Վանեցյանը չի կարծում, որ Գագիկ Ծառուկյանն իր կարծիքը հայտնելով՝ քննադատել է Վազգեն Մանուկյանին:
Արթուր Վանեցյանը, որը պնդում է՝ «Հայրենիքի փրկության շարժման» ներսում պառակտում չկա, ամեն դեպքում, պատասխան չունի, թե ինչու ԲՀԿ-ի գործընկերները չեն մասնակցում իրենց մարզային այցերին:

«Հայրենիքի փրկության շարժման» մաս կազմող «Դաշնակցություն» կուսակցությունից ևս չեն ցանկանում խոսել Ծառուկյանի և շարժման ենթադրյալ տարաձայնությունների մասին: Դաշնակցությունից Արծվիկ Մինասյանն ասաց՝ թեմային անդրադառնալու ցանկություն չունի:
Հիշեցնենք՝ Գագիկ Ծառուկյանը «Հայրենիքի փրկության շարժման» մաս կազմող քաղաքական ուժի ներկայացուցիչներից միակն է, որը հանդիպել է վարչապետ Փաշինյանի հետ՝ արտահերթ ընտրություններ անցկացնելու հարցը քննարկելու համար: Փաշինյան-Ծառուկյան հանդիպումը տևել է մի քանի րոպե, Ծառուկյանը վերահաստատել է վարչապետի հրաժարականի պահանջը:

Մանրամասները՝ տեսանյութում։

Նարեկ Կիրակոսյան