Պետությունն ամեն ինչ անում է, որ օր առաջ ռազմագերիների խնդիրը լուծվի. Պաշտպանության փոխնախարար. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

17.09.2026 | 23:16
ԱԹՍ-ի հարվածի ենթարկված թուրքական նավի տերը Միջազգային քրեական դատարան բողոք է ներկայացրել Ուկրաինայի դեմ
17.09.2026 | 23:07
Կառլեն Հովհաննիսյանն առաջին գոլն է խփել «Ակրոնում». ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.09.2026 | 22:59
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
17.09.2026 | 22:43
Ռիչարդ Կիրակոսյանը Ստամբուլում հոսպիտալացվել է
17.09.2026 | 22:30
Եվրահանձնաժողովն առաջարկել է մինչև 13 տարեկան երեխաներին արգելել օգտվել սոցցանցերից, անձնական հաշիվներ բացելը թույլատրել 15 տարեկանից
17.09.2026 | 22:19
Սան Պաուլո. Էլինա Ավանեսյանը պարտվեց Ալինա Չարաևային
17.09.2026 | 21:58
«G Class invest»-ը գործում է ԿԲ-ի վերահսկողությունից դուրս. Կենտրոնական բանկն ահազանգում է
17.09.2026 | 21:43
Թրամփն ու Էրդողանը հաջորդ շաբաթ կհանդիպեն Նյու Յորքում
17.09.2026 | 21:30
Ընկերությունը զրկվել է ՊԵԿ-ի 860 միլիոնանոց մրցույթից՝ չնախատեսված պահանջի պատճառով․ իրավաբան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.09.2026 | 21:13
Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել է TRIPP նախագծի իրագործման ընթացքը
17.09.2026 | 21:00
2,6 մլն՝ Փաշինյանին, 2,1 մլն՝ նախարարներին․ զգալի կբարձրանա պաշտոնայների աշխատավարձը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.09.2026 | 20:48
«Հայփոստի» թափանցիկության խնդիրը․ տնօրենի 3.6 մլն դրամ վարձատրություն և չբացահայտվող տվյալներ
17.09.2026 | 20:33
Ալիևը հայտարարել է՝ «եթե ՄԱԿ-ը նորմալ գործեր, ստիպված չէինք լինի ուժով նվաճել մեր տարածքները»
17.09.2026 | 20:21
Փաշինյանն ընդունել է Բրազիլի դեսպանին
17.09.2026 | 20:09
Ֆուտզալի Հայաստանի հավաքականը հաղթեց Մոլդովային. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Արցախի ՊԲ կենտրոնական ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմի կոպիտ խախտման հետևանքով, հրազենային վիրավորում ստացած զինծառայող Վարդան Կիրակոսյանի դեպքի առթիվ քննությունը շարունակվում է:

Այս մասին խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Արման Սարգսյանը:

«Այս պահին քննություն է իրականացվում: Ըստ նախնական տեղեկությունների` դեպքը հակառակորդի կողմից հրադադարի ռեժիմի խախտման պատճառով է տեղի ունեցել, ամբողջական տեղեկատվություն կտրամադրվի»,- ասաց Սարգսյանը:

Անդրադառնալով գերեվարված և անհետ կորած անձանց վերադարձի խնդրին՝ փոխնախարարն ընդգծեց, որ պետությունն ամեն ինչ անում է, որ օր առաջ ռազմագերիների խնդիրը լուծվի: «Որևէ մեկը չի զլանում այդ ուղղությամբ աշխատանքներ իրականացնել: Վստահեցնում եմ, որ երկրի ղեկավարության և այդ խնդրով զբաղվող կառույցների կողմից ամեն ինչ արվելու է, որպեսզի խնդիրը օր առաջ լուծվի»,- նշեց Սարգսյանը:

Մանրամասները՝ տեսանյութում: