Սոֆյա Հովսեփյանը՝ «Իմ քայլը» խմբակցությունից դուրս գալու որոշման մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

01.08.2026 | 23:46
Արման Ծառուկյանը հաղթեց երևանյան մենամարտում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.08.2026 | 19:54
«Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար է ընտրվել Նարեկ Կարապետյանը, խմբակցության քարտուղար՝ Տիգրան Աբրահամյանը
01.08.2026 | 19:29
Վանաձորում, Գյումրիում և Հրազդանում օդում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի կոնցենտրացիան
01.08.2026 | 19:09
Քննարկվել է ազատազրկվածների պահման պայմանների բարելավումը
01.08.2026 | 18:40
Քննարկվել են Հայաստանի և Չեռնոգորիայի միջև բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության խորացման հարցեր
01.08.2026 | 18:26
Մ-17 ԱԱ. Դավիթ Բալեյանը պարտվեց մեդալային գոտեմարտում
01.08.2026 | 17:57
SpaceX-ի հրթիռը կբախվի Լուսնին. գիտնականները պատրաստվում են ուսումնասիրել ուժեղ հարվածի հետևանքները
01.08.2026 | 17:34
ՖԻՖԱ-ն հրաժարվել է Աշխարհի առաջնության իրավունքների վաճառքի ծրագրից
01.08.2026 | 17:16
Փրկարարները նկուղից հեռացրել են մոտ 25 տոննա ջուր
01.08.2026 | 16:56
Սեուտայից Մարոկկո է վերադարձել շուրջ 70 հազար անօրինական միգրանտ
01.08.2026 | 16:38
Փաշինյանն այցելել է Արմավիրի մարզում գործող ձկնաբուծարան
01.08.2026 | 16:21
Երևանի Կենտրոնում փոշու պարունակությունն ամբողջ շաբաթ գերազանցել է թույլատրելի կոնցենտրացիան
01.08.2026 | 15:55
Օգոստոսին արտառոց շոգեր կամ ցրտեր չեն սպասվում. Գագիկ Սուրենյան
01.08.2026 | 15:37
ԱՄՆ-ում ՀՀ դեսպանն ու Լոս Անջելեսի գլխավոր հյուպատոսը հանդիպել են Հայ Առաքելական եկեղեցու երկու թեմերի առաջնորդների հետ
01.08.2026 | 15:20
ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը շնորհավորել է Արաքս Մանսուրյանին տարեդարձի առթիվ
Բոլորը

«Իմ քայլը» խմբակցությունից դուրս գալու որոշումը երկար մտածելուց հետո եմ կատարել, մի շարք պատճառներ կան, որոնց չեմ ուզում անդրադառնալ»,- այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Սոֆյա Հովսեփյանը:

«Պատերազմի ելքից և ստորագրությունից հետո շատերի համար սպասելի էր իմ դուրս գալը: Բայց հասկանալով երկրի առաջ ծառացած խնդիրները՝ որոշեցի, որ պետք է ուղղակիորեն լծվեմ ու փորձեմ լուծումներ տալ այդ խնդիրներին: Բայց խնդիրները չափազանց շատ էին, և այն գործողություններն ու գործունեությունը, որում չափազանց թերացումներ կային իշխանության կողմից, գործողությունների հանդեպ ոչ լուրջ վերաբերմունքը ինձ հանգեցրին խմբակցությունից դուրս գալու որոշմանը», – նշեց Հովսեփյանը:

Գործընկերների արձագանքները նա չցանկացավ գնահատել, միայն նշեց, որ որակումները իրեն հարիր չէին:

Ի պատասխան այն տեսակետի, թե վարչապետի քվեաթերթիկը օգտագործելով է պատգամավոր ընտրվել՝ Հովսեփյանն ասաց. «Իմ գործընկերները, ովքեր նման գնահատականներ են տվել, լավ գիտեն՝ ով է Սոֆյա Հովսեփյանը և ինչ կարողություններ ունի, առհասարակ: Մինչև պատգամավոր դառնալը բոլորը մարզերում ճանաչում էին ինձ, գիտեին՝ որքան եմ նվիրված երկրին»:

Մանրամասները՝ տեսանյութում: