Ունենք րոպեներ առաջ ցուցարարներին ծեծող պատգամավոր․ Իվետա Տոնոյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

01.08.2026 | 23:46
Արման Ծառուկյանը հաղթեց երևանյան մենամարտում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.08.2026 | 19:54
«Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար է ընտրվել Նարեկ Կարապետյանը, խմբակցության քարտուղար՝ Տիգրան Աբրահամյանը
01.08.2026 | 19:29
Վանաձորում, Գյումրիում և Հրազդանում օդում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի կոնցենտրացիան
01.08.2026 | 19:09
Քննարկվել է ազատազրկվածների պահման պայմանների բարելավումը
01.08.2026 | 18:40
Քննարկվել են Հայաստանի և Չեռնոգորիայի միջև բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության խորացման հարցեր
01.08.2026 | 18:26
Մ-17 ԱԱ. Դավիթ Բալեյանը պարտվեց մեդալային գոտեմարտում
01.08.2026 | 17:57
SpaceX-ի հրթիռը կբախվի Լուսնին. գիտնականները պատրաստվում են ուսումնասիրել ուժեղ հարվածի հետևանքները
01.08.2026 | 17:34
ՖԻՖԱ-ն հրաժարվել է Աշխարհի առաջնության իրավունքների վաճառքի ծրագրից
01.08.2026 | 17:16
Փրկարարները նկուղից հեռացրել են մոտ 25 տոննա ջուր
01.08.2026 | 16:56
Սեուտայից Մարոկկո է վերադարձել շուրջ 70 հազար անօրինական միգրանտ
01.08.2026 | 16:38
Փաշինյանն այցելել է Արմավիրի մարզում գործող ձկնաբուծարան
01.08.2026 | 16:21
Երևանի Կենտրոնում փոշու պարունակությունն ամբողջ շաբաթ գերազանցել է թույլատրելի կոնցենտրացիան
01.08.2026 | 15:55
Օգոստոսին արտառոց շոգեր կամ ցրտեր չեն սպասվում. Գագիկ Սուրենյան
01.08.2026 | 15:37
ԱՄՆ-ում ՀՀ դեսպանն ու Լոս Անջելեսի գլխավոր հյուպատոսը հանդիպել են Հայ Առաքելական եկեղեցու երկու թեմերի առաջնորդների հետ
01.08.2026 | 15:20
ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը շնորհավորել է Արաքս Մանսուրյանին տարեդարձի առթիվ
Բոլորը

ԱԺ արտահերթ նիստում «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Իվետա Տոնոյանը որոշակի թվային տվյալներ ներկայացրեց գործող իշխանության 2,5 տարվա գործողությունների արդյունքների վերաբերյալ։ Դիմելով «Իմ քայլի» պատգամավոր Հայկ Սարգսյանին՝ նա նկատեց. «Ձեր իշխանության 2,5 տարվա պաշտոնավարման արդյունքում ՀՀ տարածքը 42 հազար քառակուսի կիլոմետրից դարձավ 29 հազար, թշնամու հետ շփման գիծը երկարեց 500 կիլոմետրով, սանձազերծված պատերազմի արդյունքում ունեցանք մոտ 5 հազար զոհ, մոտ 10 հազար վիրավոր, ունեցանք մոտ 40 հազար անտուն մնացած հայրենակիցներ: Նրանց խնդիրները պետք է արագ լուծվեն, բայց իշխանությունը զբաղված է ամեն ինչով, բացի այդ օրակարգի կատարման։

Այսօր ականատես են լինում մեկը մյուսին հակասող, իրարամերժ հայտարարությունների՝ ՀՀ թիվ մեկ պաշտոնյայից, նոր փաթեթավորմամբ մատուցվող իբր թե ճշմարտությունների։

Մենք ունենք ջայլամի քաղաքականությամբ առաջանորդվող ղեկավար կազմ։ Ունենք ընդամենը րոպեներ առաջ ԱԺ մուտքի մոտ ցուցարարներին ծեծող պատգամավոր ունենք, և դուք դեռ խոսո՞ւմ եք ինչ-որ վատ ավանդույթներից»:

Մանրամասները՝ տեսանյութում: