Գործող իշխանությունները ցույց տվեցին, որ ի զորու չեն կառավարել պետությունը.ՀՀ ԶՈՒ պահեստազորի և պաշտոնաթող գեներալների հայտարարությունը

Լուրեր

02.11.2026 | 10:00
Նիկոլ Փաշինյանն ԱԺ-ում մասնակցում է 2027 թվականի բյուջեի նախնական քննարկումներին. ՈՒՂԻՂ
02.11.2026 | 09:44
«Արարատ-Արմենիան»՝ ՀՖՖ արտահերթ ժողովի մասին. «Ակումբները չեն եղել ո՛չ նախաձեռնողները, ո՛չ էլ նախագիծը պատրաստողները»
02.11.2026 | 09:34
Հայաստանի ներկայացուցիչ Ալինա Չարաևան մրցաշարի հաղթող է դարձել
02.11.2026 | 09:32
Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցությունը. ՈՒՂԻՂ
01.11.2026 | 21:56
Լրագրողներն այցելել են բանակային դիրք ու ամրացված շրջան, հանդիպել Սուրեն Պապիկյանի հետ
01.11.2026 | 21:01
Սարգիս Ստեփանյանը՝ հինգերորդ անգամ աշխարհի չեմպիոն
01.11.2026 | 20:30
Նոր Նորքի 9 զանգվածներում և Կոտայքի մի քանի բնակավայրերում ջուր չի լինի
01.11.2026 | 20:00
Ինչի համար են համատիրությունները․ Ավինյանն ասում է՝ «պորտաբույծներ» են․ կեղտոտ «պադիեզդի» ՇԵՐՏԵՐԸ
01.11.2026 | 19:20
Արագածոտնի թեմը դատապարտել է Գառնահովիտի եկեղեցում կարգալույծ նախկին հոգևորականի կողմից Պատարագ մատուցելը
01.11.2026 | 18:39
Թայվանի հյուսիսարևելյան ափերի մոտ 5,6 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել
01.11.2026 | 18:03
Փոթորիկներն իրական են, բայց իրական է նաև մեր ընտրությունը. Միրզոյանի ելույթը Մանամայում
01.11.2026 | 17:54
Ուկրաինայի հարցով բանակցությունները պետք է սկսել ԱՄՆ-ի մասնակցությամբ. Կրեմլ
01.11.2026 | 17:23
Բուլղարիայում մեկնարկել է նախագահական ընտրությունների երկրորդ փուլը
01.11.2026 | 16:55
Մթնոլորտային օդում փոշու պարունակությունը՝ Վանաձորում և Ալավերդիում
01.11.2026 | 16:29
Աղավնատուն բնակավայրում գործարկվելու է էլեկտրաշչակ
Բոլորը

ՀՀ ԶՈՒ պահեստազորի և պաշտոնաթող գեներալները հայտարարություն են տարածել, որում ասվում է.

«Հարգելի հայրենակիցներ, Մենք՝ ՀՀ Զինված Ուժերի պահեստազորի և պաշտոնաթող գեներալներս, վտանգավոր համարելով Հայրենիքի առջև ստեղծված տագնապալի իրավիճակը, գիտակցելով օր առաջ լուծումներ գտնելու անհրաժեշտությունը, կարևորելով մեր պետության համար պրոֆեսիոնալիզմի և արդյունավետ արտաքին ու ներքին քաղաքականության անհրաժեշտությունը, առաջնորդվելով պետության ընդհանուր անվտանգության և սահմանների անձեռնմխելիության առաջնային խնդիրներով, առանցքային համարելով նոր, պրոֆեսիոնալ, բանիմաց ու քաղաքականապես պատրաստված իշխանությունների ձևավորման հրամայականը, սույն կոչով դիմում ենք մեր հասարակությանն ու իշխանություններին:

Ցավոք, վերջին զարգացումներն ու սանձազերծված պատերազմը պատճառ դարձան մեր Հայրենիքի ու նրա անվտանգության կարևորագույն հատվածի կորստի համար: Մեր Ժողովուրդն ու Բանակը, իրենց ուժերի լարումով կանգնեցին Հայրենիքի պաշտպանության ճակատում ու թիկունքին, սակայն անգրագետ, անփույթ և մեծամիտ իշխանությունները մեր երկիրը տարան կործանարար ճանապարհով:

Անհրաժեշտ է օր առաջ վերակազմակերպվել ու դրանում ներգրավել Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնության ողջ ներուժը, վերլուծել ու գնահատել ստեղծված իրավիճակը, նախանշել ճշմարիտ ուղիները և արագ ձեռնմուխ լինել դրանց կյանքի կոչմանը: Այսօր, առավել քան պահանջված է Ազգ-Բանակ սկզբունքի ներքո համախմբվելու և առաջնորդվելու մոտոցումները:

Մենք կոչ ենք անում մեր հասարակությանը՝ սթափ նայել օրեցոր ահագնացող հիմնախնդիրներին ու տարածաշրջանում անվտանգային նոր սպառնալիքներին: Այդ նպատակով կարևոր ենք համարում երկրում ներքաղաքական կայունության հաստատումը, օր առաջ ապահովելով նոր՝ գրագետ, բանիմաց ու փորձառու իշխանությունների ձևավորումը, պետական բոլոր կառույցների ու հատկապես բանակի խնդիրների հստակ ձևակերպումը:

Գործող իշխանությունները ցույց տվեցին, որ ի զորու չեն կառավարել պետությունը, չունեն դրա համար անհրաժեշտ որակներ, չեն կարող կրել Հայրենիքի առջև ստանձնած ծանր պատասխանատվության բեռը, և պետք է անհապաղ հրաժարական տան:

Մենք այսօր էլ կանգնած ենք մեր ժողովրդի ու բանակի կողքին, և պատրաստ ենք մեր ջանքներն ուղղել հանուն անվտանգ Հայաստանի ու Արցախի: Ստեղծված իրավիճակում, մեր դաշնակից երկրի՝ ՌԴ խաղաղարար ջանքերին զուգահեռ, պետք է անմասն չմնանք ու պատրաստ լինենք թշնամու ցանկացած ոտնձգության:

Սա է օրվա հրամայականը:

ՀՀ ԶՈՒ գեներալ-գնդապետ- Սեյրան Օհանյան

Արցախի հերոս Յուրի Խաչատուրով

ՀՀ ԶՈՒ գեներալ-գնդապետ Մովսես Հակոբյան

ՀՀ ԶՈՒ գեներալ-գնդապետ Միքայել Գրիգորյան

ՀՀ ԶՈՒ գեներալ-լեյտենանտ Հայկ Քոթանջյան

ՀՀ ԶՈՒ գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյան

ՀՀ ԶՈՒ գեներալ-լեյտենանտ Արշավիր Ղարամյան

ՀՀ ԶՈՒ գեներալ-լեյտենանտ Ալիկ Միրզաբեկյան

ՀՀ ԶՈՒ գեներալ-լեյտենանտ Սամվել Կարապետյան

ՀՀ ԶՈՒ գեներալ-մայոր Արմեն Ղահրամանյան

ՀՀ ԶՈՒ գեներալ-մայոր Վլադիկ Հովհաննիսյան

ՀՀ ԶՈՒ գեներալ-մայոր Վյաչեսլավ Դանիելյան

ՀՀ ԶՈՒ գեներալ-մայոր Վալերի Գրիգորյան

ՀՀ ԶՈՒ գեներալ-մայոր Աշոտ Պետրոսյան