Հայտարություն` ՄԻԵԴ-ի վճիռների կատարման վարչություն իրավաբան գործուղելու համար հայտարարված մրցույթի մասին

Լուրեր

17.09.2026 | 18:45
Հայկ Կոնջորյանի եղբոր վարքը քննարկվել է ՔՊ վերահսկող հանձնաժողովում
17.09.2026 | 18:36
Լիոնել Մեսին ևս մեկ ռեկորդ է սահմանել
17.09.2026 | 18:26
Եվրոպան և Կանադան «ուժեղ են, իսկ միասին՝ է՛լ ավելի ուժեղ»․ Քարնին ողջունել է ԵՄ ասոցացված անդամ դառնալու գաղափարը
17.09.2026 | 18:18
Քեշ փողով, կովով ու հավով ընտրակաշառք են բաժանել, էլ ի՞նչ պիտի անեին, որ ընտրապայքարից դուրս մնային․ Ալեքսանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.09.2026 | 18:14
Ստեփանավանի ԲԿ-ի տնօրենի և գլխավոր հաշվապահի պաշտոնավարումը կասեցվել է․ քննությունն ավարտվել է
17.09.2026 | 18:10
ՄԻԵԴ-ի ՀՀ-ի դեմ որոշում է կայացրել // ԿԸՀ նախագահը հայտնել է հունիսի 7-ին կիբեռհարձակման մասին․ ԼՈՒՐԵՐ
17.09.2026 | 18:00
«Ոտքով ԱԺ էի գալիս, միրգ վաճառող ձյաձ Գառնիկն ասեց՝ փոխանցեմ, որ ձեր ճակատին դաջված ա ընտրակեղծարար»․ Մեսրոպ Մանուկյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.09.2026 | 17:59
175 հայց՝ 1,7 մլրդ դոլարի ընդհանուր հայցագնով․ Վարդապետյանը ներկայացրել է ապօրինի գույքի բռնագանձման Հայաստանի փորձը
17.09.2026 | 17:53
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է 2027 թ. պետբյուջեի նախագիծը
17.09.2026 | 17:52
ԱՄՆ-ն Իրանում ռազմական հանցագործություններ է իրականացրել, իսկ Թեհրանը՝ մարդկության դեմ հանցագործություններ․ ՄԱԿ-ի փաստահավաք առաքելություն
17.09.2026 | 17:45
«Փաթթած ունեմ ձեզ էլ, 1-02-ն էլ»․ ըստ քաղաքացու՝ ոստիկաններն իրեն խոշտանգել են, կնոջը՝ կոպտել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.09.2026 | 17:33
Հովհաննես Համբարձումյանն ավարտեց կարիերան Հայաստանի հավաքականում
17.09.2026 | 17:17
Ասել էիք` Հայաստանով մեկ կտրելու եք ՔՊ-ի թևերը, ինչո՞ւ Թումանյանում թեկնածու չեք առաջադրել. հարց Տիգրան Աբրահամյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.09.2026 | 17:15
Եղիշե Մելիքյանը հրապարակել է Հայաստանի հավաքականի հայտացուցակը
17.09.2026 | 17:10
Նարեկ Կարապետյանի հետ ինձ ծանոթացրել է իմ լավ ընկեր Էդմոն Մարուքյանը․ Հովակիմյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ՀՀ կառավարության կողմից ԵԽ վճիռների կատարման վարչություն գործուղված իրավաբանի գործուղման ժամկետը 2020 թվականի տարեվերջին ավարտվելու հանգամանքով պայմանավորված՝ անհրաժեշտություն էր առաջացել գործուղման նպատակով նոր թեկնածուի ընտրության համար ձեռնարկել ներպետական ընթացակարգեր։

ՀՀ արդարադատության նախարարի 2020 թվականի նոյեմբերի 22-ի N 486-Ա հրամանով հաստատվել էր «Մարդու իրավունքների եվրոպական դատարան իրավաբան գործուղելու համար հավակնորդների մրցույթի կազմակերպման, մրցութային հանձնաժողովի ձևավորման և գործունեության կարգը։ Նախարարի մեկ այլ 2020 թվականի դեկտեմբերի 9-ի N 509-Ա հրամանով հաստատվել էր հավակնորդների ընտրության մրցութային հանձնաժողովի անհատական կազմը` ներառելով Արտաքին գործերի և Արդարադատության նախարարությունների, ՄԻԵԴ-ում ՀՀ լիազոր ներկայացուցչի և Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակների ներկայացուցիչների:

ՀՀ արդարադատության նախարարության և Մարդու իրավունքների եվրոպական դատարանում ՀՀ լիազոր ներակայացուցչության պաշտոնական ինտերնետային կայքում սույն թվականի նոյեմբերի 25-ին տեղադրվել էր հայտարարություն ՀՀ կառավարության կողմից ԵԽ վճիռների կատարման վարչություն մեկ տարով իրավաբան գործուղելու համար թեկնածուների ընտրության մասին, որի համաձայն մասնակցության համար հայտ ներկայացվել է մեկ հավակնորդի՝ Գոհար Սիմոնյանի կողմից:

Մրցույթի վերջնական՝ հարցազրույցի փուլն անցկացվել է սույն թվականի դեկտեմբերի 14-ին, ժամը 11:00-ին՝ ՀՀ արդարադատության նախարարությունում, որի արդյունքում հանձնաժողովի կողմից միաձայն հաղթող է ճանաչվել միակ հավակնորդ Գոհար Սիմոնյանը: Ըստ հաստատված կարգի՝ հաղթողի տվյալները կներկայացվեն ԵԽ-ին և կկազմակերպվի գործուղման փաստաթղթավորումը։