Հոկտեմբերին հանցագործությունների քանակը շուրջ 19 տոկոսով նվազել է․ վիճակագրական ծառայության տվյալները

Լուրեր

25.08.2026 | 21:00
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Լոռու և Արագածոտնի մարզերում
25.08.2026 | 20:47
Ալիևներն ընդլայնում են ընտանեկան բիզնեսները․ Ադրբեջանի նախագահի՝ Ուզբեկստան այցի հետ հետքերով
25.08.2026 | 20:31
Ծանրորդ Ակսաննա Թորոսյանը Եվրոպայի առաջնությունում զբաղեցրել է 7-րդ տեղը
25.08.2026 | 20:13
Ռոբերտ Քոչարյանի կալանքի հարցը կքննեն բժշկական հետազոտություններից հետո
25.08.2026 | 20:00
«Թուրքական ռազմաբազա Գյումրիո՞ւմ»․ կեղծ տեսանյութի տարածման հետքերով. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.08.2026 | 19:59
Պայմանագրային զինծառայող է մահացել, ըստ ՊՆ-ի՝ դեպքը տեղի է ունեցել ոչ զորամասում
25.08.2026 | 19:44
Ադրբեջանը կուլիսներում աշխատում է Իսրայելի և Թուրքիայի միջև լարվածությունը մեղմելու ուղղությամբ․ իսրայելական աղբյուրներ
25.08.2026 | 19:34
Աննա Գրիգորյանը պատասխանեց Փաշինյանի հայտարարություններին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.08.2026 | 19:18
Հազար հատ քյաբաբ քիչ բաժանեիք, մենք 55+ էլ կունենայինք․ Հարությունյանը՝ «Ուժեղ Հայաստան»-ին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.08.2026 | 19:05
Առաջարկեցի այսօր նիստը ես նախագահեմ, դրական պատասխան չստացա. Վարդևանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.08.2026 | 18:51
Թրամփը հայտարարել է, որ Իրանը բախվում է «էպիկական մասշտաբների մարդասիրական ճգնաժամի»
25.08.2026 | 18:42
Մտածում եք, որ հանցագործ թիմակից կարող ենք ունենալ ու թիմով պաշտպանե՞նք․ Հասմիկ Հակոբյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.08.2026 | 18:28
Լայպցիգի օդանավակայանի մոտակա դաշտում ևս մեկ ԱԹՍ է հայտնաբերվել․ Մերցը մեկնաբանել է միջադեպը
25.08.2026 | 18:19
Իդրամի և IDBank-ի աջակցությամբ կայացավ «ՎՄՀ Վանաձորի կիսամարաթոն 2026»-ը
25.08.2026 | 18:10
Սերժ Սարգսյանը Հակակոռուպցիոն կոմիտե է կանչվել // ԵՄ-ն արձագանքել է Փաշինյանի հայտարարությանը․ ԼՈՒՐԵՐ
Բոլորը

Այս տարվա հոկտեմբեր ամսին նկատելի աճել են պետական իշխանության, ծառայության և կառավարման կարգի դեմ ուղղված հանցագործությունները։

Այսպես․ հոկտեմբերին դրանց թիվը կազմել է 547՝ նախորդ տարվա նույն ամսվա համեմատ աճելով ավելի քան 2 անգամ կամ 320-ով։ Այս տեսակի հանցագործությունների թիվը հոկտեմբերին աճել է նաև այս տարվա սեպտեմբերի համեմատ։ Սեպտեմբերին հոկտեմբեր ամսվա 547 դեպքի փոխարեն գրանցվել է 177 դեպք։  Այս մասին Factor.am-ը տեղեկանում է Պետական վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների վերլուծությունից։

Այս տարվա հունվար-հոկտեմբեր ամսիներին ընդհանուր առմամբ գրանցվել է 22008 հանցագործության դեպք, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածում գրանցված 21768 դեպքերից ավելի  է 240-ով կամ տոկոսով։

Միայն հոկտեմբեր ամսին գրանցված հանցագործությունների քանակը նվազել է շուրջ 19 %-ով։ Այսպես․ միայն հոկտեմբերին գրանցված հանցագործությունների քանակը 2346 է, որը, նախորդ տարվա նույն ամսվա ընթացքում գրանցված 2903 դեպքից պակաս է 557-ով։ Իսկ այս տարվա սեպտեմբեր ամսվա համեմատությամբ՝ հոկտեմբերին հանցագործությունների քանակն ավելացել է ընդամենը 31-ով։

Նշենք, որ սեպտեմբերի 27-ին Ղարաբաղա-ադրբեջանական սահմանին իրավիճակի լարմամբ և պատերազմի բռնկմամբ պայմանավորված Հայաստանի Հանրապետությունում հայտարարվեց ռազմական դրություն, որը որոշակի սահմանափակումներ մտցրեց քաղաքացիների համար։

Այնուամենայնիվ, չնայած թվերի ընդհանուր նվազմանը, ավելացել են առանձին հանցատեսակներով կատարված իրավախախտումները։

Հասարակական անվտանգության, հասարակական կարգի և բնակչության առողջության դեմ ուղղված հանցագործությունները հոկտեմբերին կազմել են 468՝ 50-ով ավելի նախորդ տարվա նույն ամսվա տվյալների համեատ, իսկ այ տարվա սեպտեմբերի համեմատ նվազում է գրանցվել 63-ով։

Շուրջ 3 անգամ ավելացել են նաև պետական իշխանության, ծառայության և կառավարման կարգի դեմ ուղղված այլ հանցագործությունների թիվը՝ հոկտեմբերին կազմելով 509՝ նախորդ տարվա 163 դեպքի փոխարեն։ Այս տարվա սեպտեմբերին այս տեսակի հանցագործությունների թիվը կազմել է 99, այսպիսով՝ հոկտեմբերին՝ սեպտեմբերի համեմատ աճել է 410 դեպքով։

Որոշ հանցատեսակների մասով էլ դեպքերի նվազում է նկատվում։ Օրինակ՝  հոկտեմբերին գրանցվել է տնտեսական գործունեության դեմ ուղղված 56 հանցագործություն՝ նախորդ տարվա նույն ամսվա 175 դեպքի փոխարեն։ Նվազել են նաև պաշտոնեական լիազորություններ չարաշահելու, հրազենի և ռազմամթերքի գործադրմամբ կատարված իրավախախտումների, կաշառքի դեպքերը։

Նշենք, որ Պետական վիճակագրական ծառայությունը հրապարակել է միայն այս տարվա հունվար-հոկտեմբերին գրանցված հանցագործությունների քանակի ընդհանուր հաշվարկը, ուստի Factor.am-ը առանձին ամիսներին ստացված տվյալները հաշվարկել է Վիճակագրական ծառայության մի քանի հրապարակումների համեմատությամբ։

Անժելա Պողոսյան