Այո՛, Նիկոլը դավաճան է, բայց երբ դա գոռում են դավաճանները, նշանակում է՝ դավաճանությունը շարունակվելու է․ Տիգրան Խզմալյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

02.11.2026 | 10:00
Նիկոլ Փաշինյանն ԱԺ-ում մասնակցում է 2027 թվականի բյուջեի նախնական քննարկումներին. ՈՒՂԻՂ
02.11.2026 | 09:44
«Արարատ-Արմենիան»՝ ՀՖՖ արտահերթ ժողովի մասին. «Ակումբները չեն եղել ո՛չ նախաձեռնողները, ո՛չ էլ նախագիծը պատրաստողները»
02.11.2026 | 09:34
Հայաստանի ներկայացուցիչ Ալինա Չարաևան մրցաշարի հաղթող է դարձել
02.11.2026 | 09:32
Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցությունը. ՈՒՂԻՂ
01.11.2026 | 21:56
Լրագրողներն այցելել են բանակային դիրք ու ամրացված շրջան, հանդիպել Սուրեն Պապիկյանի հետ
01.11.2026 | 21:01
Սարգիս Ստեփանյանը՝ հինգերորդ անգամ աշխարհի չեմպիոն
01.11.2026 | 20:30
Նոր Նորքի 9 զանգվածներում և Կոտայքի մի քանի բնակավայրերում ջուր չի լինի
01.11.2026 | 20:00
Ինչի համար են համատիրությունները․ Ավինյանն ասում է՝ «պորտաբույծներ» են․ կեղտոտ «պադիեզդի» ՇԵՐՏԵՐԸ
01.11.2026 | 19:20
Արագածոտնի թեմը դատապարտել է Գառնահովիտի եկեղեցում կարգալույծ նախկին հոգևորականի կողմից Պատարագ մատուցելը
01.11.2026 | 18:39
Թայվանի հյուսիսարևելյան ափերի մոտ 5,6 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել
01.11.2026 | 18:03
Փոթորիկներն իրական են, բայց իրական է նաև մեր ընտրությունը. Միրզոյանի ելույթը Մանամայում
01.11.2026 | 17:54
Ուկրաինայի հարցով բանակցությունները պետք է սկսել ԱՄՆ-ի մասնակցությամբ. Կրեմլ
01.11.2026 | 17:23
Բուլղարիայում մեկնարկել է նախագահական ընտրությունների երկրորդ փուլը
01.11.2026 | 16:55
Մթնոլորտային օդում փոշու պարունակությունը՝ Վանաձորում և Ալավերդիում
01.11.2026 | 16:29
Աղավնատուն բնակավայրում գործարկվելու է էլեկտրաշչակ
Բոլորը

Factor.am-ի հարցազրույցը Հայաստանի Եվրոպական կուսակցության նախագահ Տիգրան Խզմալյանի հետ

-Ձեր կուսակցության անդամներով այսօր Նժդեհի արձանի մոտ պիկետ անցկացրիք, ինչպես նշում եք՝ ի նշան դիմադրության։ Խնդրեմ մանրամասնեք՝ ինչի՞ համար էր պիկետը։

-Այսօր դեկտեմբերի 9-ն է։ 30 օր առաջ Հայաստանում տեղի ունեցավ այն, ինչ մենք դեռևս չենք բնորոշել։ Ոմանց համար դա պարտություն է, դավադրություն, դավաճանություն։ Ես կարծում եմ՝ քաղաքական և ոչ թե բարոյական բանաձևեր գտնել, և եթե խոսենք քաղաքականության մասին, ապա դա գրեթե ամենավատ բանն է, ինչ կարող էր կատարվել պետության հետ՝ դա միաժամանակ ռուս-թուրքական զավթումն էր, որը զուգորդվում էր պետական հեղաշրջմամբ։ Ես ընդգծում եմ, որ այդ երկուսը շաղկապված են։ Առանց մեկի մյուսը չէր լինելու։

-Ինչպե՞ս է տեղի ունեցել այդ զավթումը և ի՞նչ նկատի ունեք պետական հեղաշրջում ասելով։

-Պետական հեղաշրջումն այն է, որ խախվել է Հայաստանի Սահմանադրությունը, կոնկրետ՝ հոդված 115-ը՝ միջազգային պայմանագիր է կնքվել, ասում են՝ հայտարարության տեքստ է, որը չի վավերացվել Ազգային ժողովում, իսկ դա հակասում է Հայաստանի Սահմանադրությանը։ Այդ փաստաթղթի ոչ միայն տառն է խախտված, այլ նաև բովանդակությունը։ Այն խախտում է ոչ միայն Հայաստանի Սահմանադրությունը, այլև միջազգային իրավունքը, որովհետև քառորդ դար խնդիրը, որին այն առնչվում էր, ՄԱԿ-ի որոշմամբ փոխանցված էր եվրակառույցներին և կոնկրետ Մինսկի խմբին, որտեղ Միացյալ Նահանգները Ռուսաստանի հետ միասին փնտրում էին լուծում այդ խնդրին։ Այդ թուղթը կոպտորեն խախտել է նաև միջազգային իրավունքը, ինչն ամենակարևորն է։ Ինչո՞ւ ենք դա անվանում պետական հեղաշրջում՝ կատարվել է մի բան, որը օրենսդիրները չեն վավերացրել, որի մասին տեղյակ չէր նախագահը, արտգործնախարարը։ Այսինքն՝ մենք տեսնում ենք իշխանության դասական չարաշահում, մոտավորապես՝ այն ձևակերպմամբ, որն օգտագործվում էր Ռոբերտ Քոչարյանի դեպքում միանգամայն իրավացիորեն։ Սակայն եթե Քոչարյանի հանցանքը մի քանի հարյուր մարդկանց է վերաբերվում, ապա այս հանցանքը վերաբերվում է պետությանը, ողջ ազգին։

-Ձեզ չհամոզեցի՞ն իշխանության բացատրությունները, որ հարկադրված են գնացել հայտարարության ստորագրմանը, որ բանակից տեղեկություններ են ստացել՝ քայլ առաջ պատերազմը կանգնեցնելու մասին։

-Դա սուտ է։ Ես այդ ընթացքում որպես կամավոր բանակում եմ եղել։ Իհարկե՝ ես բանակի հրամանատար չեմ և չեմ կարող պատասխանել նրանց անունից, բայց բանակը մի մեծ օրգանիզմ է, համակարգ է և երբ մի ճյուղը քաշում ես, ամբողջ ծառը դա զգում է։ Բանակում նման տրամադրություններ չկային, մենք ապշած էինք, երբ լսեցինք դա՝ շոկային տեղեկություն էր։ Բանակը՝ հատկապես կամավորական մասը, դրա համար չէր գնում պատերազմի։ Ես հիմա չեմ պատրաստվում ռազմական վերլուծություն անել, բայց ինձնից հմուտ մասնագետները կհարցնեն՝ ինչպե՞ս է հանձնվել Շուշին, Քարվաճառը, Բերձորը, Քաշաթաղը։

-Պարո՛ն Խզմալյան, ՀՀԿ-ն, ԲՀԿ-ն, ՀՅԴ-ն և այլ ուժեր բողոքի ակցիաներով պահանջում են վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։ Այսօր էլ Ազգային ժողովի առջև են և կառավարության անդամներն էն ԱԺ-ում հարցուպատասխանի։ Նրանք հավակնում են փրկել հայրենիքը։ Ի՞նչ տեսակետ ունեք պրոցեսի մասին։

-Իհարկե, ասելով, որ ոչինչ չեն կարող փոխել, Հայաստանը կփրկեն։ ԱԱԾ-ն կփրկի Հայաստանը, հասկանո՞ւմ եք։ Անասնաբույժի մասնագիտություն ունեցող մարդը, որը հանկարծ դարձավ ԱԱԾ-ի գեներալ, հիմա պատրաստվում է փրկել Հայաստանը։ Իրենք բոլորը 30 տարի փրկում էին Հայաստանը՝ վաճառելով Ռուսաստանին, գրպանելով երեխաների, ծերերի բյուջեն և հիմա այդ մարդիկ՝ դավաճանները, գոռում են, որ Նիկոլը դավաճան է։ Այո՛, Նիկոլը դավաճան է, բայց երբ դա գոռում են դավաճանները, նշանակում է՝ դավաճանությունը շարունակվելու է, և մենք դա պետք է կանխենք։ Իրենք ոչ մի բան չեն փրկի։ Իրենք ոչ միայն իշխելու, այլև խոսելու իրավունք չպետք է ունենան Հայաստանում։ Ապրելու իրավունքը թող վայելեն, բայց շատ լուռ և զգույշ՝ մինչև դատարանը իրենց ուղարկի ծանուցում և իրենց գործունեության համար ներկայանան դատարան։

Մանրամասները՝ տեսանյութում:

Ռոբերտ Անանյան