Հիմա պարզվում է, որ բոլորը 5+2 բանձևով հողերը հանձնելու կողմնակից էին, կողմնակի՞ց էիք հանձնեիք, 2016-ին, 2017-ին հանձնեիք. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

01.11.2026 | 21:56
Լրագրողներն այցելել են բանակային դիրք ու ամրացված շրջան, հանդիպել Սուրեն Պապիկյանի հետ
01.11.2026 | 21:01
Սարգիս Ստեփանյանը՝ հինգերորդ անգամ աշխարհի չեմպիոն
01.11.2026 | 20:30
Նոր Նորքի 9 զանգվածներում և Կոտայքի մի քանի բնակավայրերում ջուր չի լինի
01.11.2026 | 20:00
Ինչի համար են համատիրությունները․ Ավինյանն ասում է՝ «պորտաբույծներ» են․ կեղտոտ «պադիեզդի» ՇԵՐՏԵՐԸ
01.11.2026 | 19:20
Արագածոտնի թեմը դատապարտել է Գառնահովիտի եկեղեցում կարգալույծ նախկին հոգևորականի կողմից Պատարագ մատուցելը
01.11.2026 | 18:39
Թայվանի հյուսիսարևելյան ափերի մոտ 5,6 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել
01.11.2026 | 18:03
Փոթորիկներն իրական են, բայց իրական է նաև մեր ընտրությունը. Միրզոյանի ելույթը Մանամայում
01.11.2026 | 17:54
Ուկրաինայի հարցով բանակցությունները պետք է սկսել ԱՄՆ-ի մասնակցությամբ. Կրեմլ
01.11.2026 | 17:23
Բուլղարիայում մեկնարկել է նախագահական ընտրությունների երկրորդ փուլը
01.11.2026 | 16:55
Մթնոլորտային օդում փոշու պարունակությունը՝ Վանաձորում և Ալավերդիում
01.11.2026 | 16:29
Աղավնատուն բնակավայրում գործարկվելու է էլեկտրաշչակ
01.11.2026 | 15:55
Հանրապետությունում ջերմաստիճանը կնվազի 4-7 աստիճանով
01.11.2026 | 15:16
Գերմանիայում Սերունդ Z-ի ակցիաները վերածվել են անկարգությունների․ Ֆրանկֆուրտում ցուցարարները ներխուժել են զենքի խանութ
01.11.2026 | 15:05
Սպանության նախապատրաստության գործով երեք անձ կալանավորվել է
01.11.2026 | 14:44
«Արենի-1» քարայրը ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության նախնական ցանկում
Բոլորը

«Պարզվում է, որ բոլորը 5+2 բանաձեւով հողերը հանձնելու կողմնակից էին: Կողմնակից էիք՝ հանձնեիք, 2016-ին հանձնեիք, 2017-ին հանձնեիք, կանխեիք պատերազմը, լուծեիք հարցը, մանավանդ Ապրիլյանից հետո գիտեիք՝ ինչն ինչոց է»,- այս մասին իր ուղերձում հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Ոմանց թվում է, թե 5+2-ը Ադրբեջանը հալած յուղի տեղ ընդունելու էր: Դա դեռ նախնական առաջարկ էր, դա դեռ պետք է քննարկվեր, գրվեր, համաձայնեցվեր, ստորագրվեր: Արդեն հանրահայտ մեթոդով՝ որ պահին Հայաստանը համաձայնվեր ինչ-որ մի տարբերակի, Ադրբեջանն ավելին էր ուզելու՝ Շուշի, Լաչին եւ այլն: Եւ ես ապշած եմ ուղղակի ոմանց վրա, ովքեր, իրենց մեծ դիվանագետ համարելով, այս պարզ բաները չեն հասկանում կամ չեն ուզում հասկանալ: Մեզ մեղադրում են նրանում, որ Թուրքիան մտավ Ղարաբաղի հարցի մեջ: Կներեք, Թուրքիան Ղարաբաղի հարցի մեջ մտել է ֆուտբոլային դիվանագիտության հետեւանքով, երբ հայկական դիվանագիտության ձախողման արդյունքում հայտարարեց, որ Հայաստանի հետ հարաբերություններ չի հաստատի, քանի դեռ Ադրբեջանի տարածքներն օկուպացված են: Եւ մտավ Ղարաբաղի հարցի մեջ։ Սա 10 տարի առաջ է տեղի ունեցել: Անհեթեթ մեղադրանքների հաջորդ խումբը վերաբերում է բանակը իբր քանդելուն. թե մենք եկանք եւ 2 տարվա մեջ բանակը քանդեցինք: Մեզ մեղադրում են, թե ինչո՞ւ օդը չփակեցիք, կամ ինչո՞ւ օդը փակ չէր: Օդը չակերտավոր փակ էր, պարոնայք եւ տիկնայք, որովհետեւ 2017 թվականին հայոց բանակի համար 42 միլիոն դոլարով, 42 միլիոն դոլարով ձեռք էին բերվել սարքեր, որոնցով օդը փակվել էր, պիտի փակված համարվեր: Բայց՝ ավելի ուշ պարզվեց, որ այդ սարքերը չեն աշխատում պարզապես։ Չեն աշխատում ուղղակի: Բայց գնվել են 42 միլիոն դոլարով: Այս գնման համահեղինակը իբր սենսացիոն բացահայտում է անում. ասում է՝ Սու 30-ների համար ինձ ժամանակին ատկատ են առաջարկել, բայց ես հրաժարվել եմ գործարքից: Հարց՝ իսկ 42 միլիոն դոլարանոց չաշխատող սարքերը առանց ատկատի եք գնե՞լ: Էդ ո՞վ կհավատա, որ չաշխատող սարքը, 42 միլիոն դոլարով, գնվել է բարի մղումներով եւ ազնվության շրջանակներում»,- ասել է նա:

Մանրամասները՝ տեսանյութում: