Արսեն Թորոսյանը պատվաստվել է COVID-19-ի դեմ ռուսական «Սպուտնիկ V» պատվաստանյութով

Լուրեր

08.10.2026 | 23:18
Քննարկվել են ՀՀ-ի և Իրանի մաքսային մարմինների միջև նախնական էլեկտրոնային տվյալների փոխանակման համակարգի գործարկման քայլեր
08.10.2026 | 22:59
14 ժամ ջուր չի լինի Արարատի մարզի մի շարք հասցեներում
08.10.2026 | 22:50
Հայաստանի համար էներգետիկ դիվերսիֆիկացիան ռազմավարական առաջնահերթություն է. Սարգիս Խանդանյան
08.10.2026 | 22:43
9 ամսում առանց մանկական նստատեղի մեքենա վարելու 10,844 դեպք է արձանագրվել. ՆԳՆ
08.10.2026 | 22:10
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.10.2026 | 21:56
Բաքուն արձագանքել է Ադրբեջանում քաղբանտարկյալների և հայ գերիների վերաբերյալ Եվրախորհրդարանի բանաձևին
08.10.2026 | 21:41
Firebird AI-ն արձագանքել է ՌԴ-ից հնչած մեղադրանքներին
08.10.2026 | 21:34
Քննարկվել են Հայաստանից Ֆրանսիա արտահանման խթանման հարցեր
08.10.2026 | 21:20
Վարչապետն ԱՊՀ պետությունների ղեկավարների հետ այցելել է ազգային մշակույթի և ուտեստների փառատոն
08.10.2026 | 21:07
Միրզոյանն ու Արաղչին հեռախոսազրույց են ունեցել
08.10.2026 | 21:00
Լյուստրացիան օգտակար կլիներ, բայց ԿԳԲ-ի գործակալական արխիվները ՀՀ-ից տարվել են ՌԴ․ Արայիկ Հարությունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:43
Իսրայելն Ադրբեջանում արևմտյան չափանիշներով զենքի արտադրման գործարան է բացել
08.10.2026 | 20:30
«Հեռախոսը բացեցինք, երկու տեսանյութ կար»․ գաղտնի նկարահանում «Գուստավ»-ի սանհանգույցում․ինչ է հայտնի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:14
Ոստիկանության տարածքային բաժիններ է ներկայացվել նախկինում դատապարտված և հանցավոր հակումներ ունեցող 77 անձ
08.10.2026 | 20:00
Կարո՞ղ է Ռուսական երկաթուղու ղեկավարն էլ Նիկոլ Փաշինյանին համոզի՝ կոնցեսիան իրենց մնա․ անիմաստ կլինի ապաշրջափակումը․ Ստեփան Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը պատվաստվել է ռուսական «Սպուտնիկ V» պատվաստանյութով։ Տեղեկությունը Factor.am-ի հետ զրույցում հաստատեց ՀՀ ԱՆ խոսնակ Ալինա Նիկողոսյանը:

Նրա խոսքով՝ նախարարն առաջինն է պատվաստվել «Սպուտնիկ V» պատվաստանյութով։

«Նա ստացել է պատվաստման առաջին դոզան, իսկ երբ ժամանակը գա, երկրորդն էլ կստանա»,- հավելեց Նիկողոսյանը:

Նշենք, որ «Սպուտնիկ V» պատվաստանյութով պատվաստումը կատարվում է 2 չափաբաժնով: Երկրորդ չափաբաժինը ստանում են առաջին պատվաստումից 21 օր անց:

Ավելի վաղ՝ նոյեմբերի 21-ին ՀՀ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն էին ժամանել ՌԴ առողջապահության նախարար Միխայիլ Մուրաշկոն և Ռոսպոտրեբնադզորի ղեկավար Աննա Պոպովան՝ շարժական լաբորատորիայի բացման արարողությանը մասնակցելու: Նրանք իրենց հետ բերել էին նաև COVID-19-ի դեմ «Սպուտնիկ V» պավաստանյութի օրինակներ:

Նշենք նաև, որ Ռուսաստանում արդեն սկսվել է պատվաստման գործընթացը:

Ալինա Նիկողոսյանը նոյեմբերի 23-ին Factor.am-ին տեղեկացրել էր, որ Հայաստանին տրամադրված «Սպուտնիկ V» պատվաստանյութի օրինակները կօգտագործվեն մի քանի կամավորների պատվաստելու համար։

Անժելա Պողոսյան