Ինչո՞ւ Փաշինյանը փաստաթուղթը ստորագրելիս գերիների փոխանակման հարցը չի հստակեցրել. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

08.10.2026 | 17:35
Եվրախորհրդարանում կոչ են արել փակել ԵՄ տարածքում գործող բոլոր «Ռուսական տները»
08.10.2026 | 17:30
Կաթողիկոսի եղբայր Գևորգ Ներսիսյանն ու նրա որդին մեղավոր են ճանաչվել
08.10.2026 | 17:26
Sportico. Աշխարհի ամենաբարձր վարձատրությամբ ֆուտբոլիստները
08.10.2026 | 17:18
Մուրադովն անհետ կորածների ցուցակ ուներ, օգտագործե՛ք ՌԴ-ի ձեր լծակները․ զոհվածի մայր․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 17:09
Թրամփը միջանկյալ ընտրություններից առաջ դիտարկում է Իրանի դեմ հնարավոր հարվածների հարցը․ The Atlantic
08.10.2026 | 17:01
Վարդաձորում 2-րդ դասարանցու նկատմամբ բռնության դեպքով Տեսչական մարմնի կողմից նախաձեռնվել է վարչական վարույթ
08.10.2026 | 16:57
ՀՖՖ. Եղիշե Մելիքյանն ունի ՀՀ քաղաքացիություն
08.10.2026 | 16:52
Հայտնի է Արման Ծառուկյանի հաջորդ մրցակիցը RAF-ում. ԼՈՒՍԱՆԿԱՐ
08.10.2026 | 16:44
Ոչ մի կապ չունի ազգությունը. ՔՊ-ականը` զինված ադրբեջանցու հանցագործության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 16:44
Կայացել է Նիկոլ Փաշինյանի և Շավքաթ Միրզիյոևի հանդիպումը
08.10.2026 | 16:36
Հարավային Կորեան հետ է կանչում Ուկրաինայում իր դեսպանին
08.10.2026 | 16:28
Ստամբուլում շենքի փլուզման հետևանքով կան զոհեր․փրկարարական աշխատանքները շարունակվում են
08.10.2026 | 16:21
Հայտնի է՝ ինչու է Արթուր Ալեքսանյանը բաց թողնելու աշխարհի առաջնությունը
08.10.2026 | 16:17
Գորիսում Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչները քննարկել են TRIPP-ի էլեկտրահաղորդման գծերի տեղակայումը
08.10.2026 | 16:12
Զոհվածների մասունքները կամայականորեն են հավաքվել, մի պարկում կարող էր մի քանի մարդու մասունք լինել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Սեպտեմբերի 27-ից մեկնարկած և 45 օր ձգվող պատերազմից հետո, նոյեմբերի 9-ին Փաշինյանի, Պուտինի և Ալիևի կողմից ստորագրված զինադադարի փաստաթղթով հստակեցված չէ՝ երբ և ինչ պայմաններով է իրականացվելու ռազմագերիների փոխանակումը: Արցախի շրջաններն Ադրբեջանին հանձնելու փաստաթղթի 8-րդ կետում նշված է միայն, որ իրականացվելու է ռազմագերիների և պահվող այլ անձանց փոխանակում։ Իսկ թե որ օրն է դա տեղի ունենալու, ինչպես, օրինակ, հստակ նշված է Աղդամի կամ Քարվաճառի շրջանների հանձման օրը, փաստաթղթում ոչինչ չկա:

Իրավապաշտպան Նինա Կարապետյանցը Factor TV-ի հետ զրույցում ընդգծեց՝ սա Հայաստանի քաղաքական ղեկավարության անգործության արդյունքն է:
Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանն էլ կարծում է, որ Հայաստանի իշխանություններն ազգային շահը սպասարկելու անկարողություն են դրսևորում:

Նինա Կարապետյանցը, ընդգծելով, որ Ադրբեջանի համար մարդկային կյանքը որևէ արժեք չունի, զարմանք է հայտնում, թե ինչու պատերազմի դադարից արդեն 20 օր անց հայտնի չեն գերության մեջ գտնվող անձանց տվյալները:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 27-ի հեռուստատեսային ուղերձի ընթացքում նույնպես արձանագրեց, որ ստորագրված եռակողմ փաստաթղթով գերիների, դիերի փոխանակման և անհետ կորածների որոնողական աշխատանքները կազմակերպելու հետ կապված խնդիրներ են առաջանում:

Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանն ասում է՝ նկատելի չէ պետական համակարգի կողմից այս հարցով իրականացվող աշխատանքը:

Հրադադարի հաստատումից հետո գերիների, անհետ կորածների և զոհվածների հարազատները, որոնք չեն կարողանում գտնել հայրենիքի պաշտպանության համար ընկածների դիերը, պետական կառույցների, ինչպես նաև օտարերկրյա դեսպանատների մոտ ակցիաներ են իրականացնում: Իրավապաշտպան Նինա Կարապետյանցից հետաքրքրվեցինք՝ ինչո՞ւ փաստաթուղթը ստորագրելիս այս հանգամանքները հաշվի չեն առնվել:

Մինչ այժմ հստակ չեն նաև գերեվարված, անհետ կորած և զոհված զինծառայողների, ինչպես նաև քաղաքացիական անձանց թվային տվյալները:
Հավելենք, որ ադրբեջանական կողմում գտնվող ռազմագերիների, պատանդների վերադարձի հարցով Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին է դիմել ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը:

Մանրամասները՝ տեսանյութում։

Նարեկ Կիրակոսյան