Կարող ես պատերազմը, ճակատամարտը պարտվել, բայց եթե որպես ազգ պարտվես՝ անթույլատրելի է. ՀՀ նախագահ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

08.10.2026 | 19:27
Լավագույն բուհերում սովորողներին տարկետում կտրվի մինչև 32 տարեկանը 
08.10.2026 | 19:13
ԱՄՆ-ը «երբեք թույլ չէր տա» Հունաստան-Թուրքիա հակամարտություն․ Ռուբիոն նշել է F-35-ների Անկարային փոխանցման պայմանը
08.10.2026 | 19:00
ՀՕՖ-ի բարեգործական ճաշարանը չի փակվում․ բայց շահառուները մտահոգված են. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 18:48
Առանց ակումբի մնացած ամենաթանկ ֆուտբոլիստները՝ ըստ Transfermarkt-ի
08.10.2026 | 18:39
ՀՌՀ-ն հեռարձակողների հետ քննարկել է տեսալսողական բովանդակության նոր չափորոշիչները
08.10.2026 | 18:28
Այս պահին բանակցային կարգավորման հեռանկար չի երևում․ Ռուբիոն՝ ռուս-ուկրաինական պատերազմի մասին
08.10.2026 | 18:19
Միրզոյանն ու Ղազախստանի ԱԳ նախարարը քննարկել են տարածաշրջանային փոխկապակցվածությունն ու խաղաղության ջանքերը
08.10.2026 | 18:10
ՀՀ-Ադրբեջան քննարկում Գորիսում՝ TRIPP-ի հարցով // «Ռոսիա»-ի շենքի բռնագանձնման պահանջ է դրվել․ ԼՈՒՐԵՐ
08.10.2026 | 18:02
Փարիզում քննարկվել է ապաստանի գործերով մասնագիտացված դատավորներ ունենալու հնարավորությունը
08.10.2026 | 17:52
Եվրախորհրդարանը կոչ է անում պատժամիջոցներ սահմանել Իրանում, Վրաստանում և Ադրբեջանում բռնաճնշումների պատասխանատուների նկատմամբ
08.10.2026 | 17:43
Առուշանյանը ՔՊ կուսակցության անդամ չէ և չի պատրաստվում դառնալ․ Արմեն Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 17:35
Եվրախորհրդարանում կոչ են արել փակել ԵՄ տարածքում գործող բոլոր «Ռուսական տները»
08.10.2026 | 17:30
Կաթողիկոսի եղբայր Գևորգ Ներսիսյանն ու նրա որդին մեղավոր են ճանաչվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 17:26
Sportico. Աշխարհի ամենաբարձր վարձատրությամբ ֆուտբոլիստները
08.10.2026 | 17:18
Մուրադովն անհետ կորածների ցուցակ ուներ, օգտագործե՛ք ՌԴ-ի ձեր լծակները․ զոհվածի մայր․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

«Շատ էական է այսօր, որպեսզի մենք գնահատական տանք՝ արդյոք Հայաստանում ճգնաժամ կա, թե ոչ։ Սա շատ էական է, քանի որ ճգնաժամը հաղթահարելու առաջին քայլը ճգնաժամի առկայությունը գիտակցելն է։ Որոշ քաղաքական գործիչներ համարում են, որ Հայաստանում ճգնաժամ չկա, այսինքն՝ պետք է սովորական ձևով շարունակենք։ Անձամբ ես կարծում եմ, որ մենք երկրում ունենք ճգնաժամ և ոչ թե մեկը, այլ, գուցե՝ մի քանիսը։ Առաջինը, այսպես կոչված, ազգային-հոգեբանական ճգնաժամն է․ սա ոչ միայն Հայաստանի կամ հայաստանցիների ճգնաժամն է, այլև բոլորի՝ հայաստանցիների, արցախցիների և սփյուռքի, անկախ նրանից, թե որտեղ են։ Սա խորը ճգնաժամ է։ Չեմ ուզում չափերը մեծացնել, ընդհակառակը, փորձում եմ ավելի սառը դատել, բայց իրականում շատ խորը ճգնաժամ է։ Սա շատ ծանր բան է, որովհետև կարող ես պատերազմը, ճակատամարտը պարտվել, բայց եթե որպես ազգ պարտվես՝ անթույլատրելի է։ Եթե որպես ազգ, որպես ժողովուրդ կոտրվենք, այսինքն՝ պարտվենք ազգային ճակատամարտում, այդ դեպքում արդեն դա սարսափելի կլինի, կդիտարկվենք որպես պարտված ժողովուրդ»,- ասել է հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը` հասարակայնության ներկայացուցիչների, այդ թվում՝ քաղաքագետների, վերլուծաբանների, լրագրողների, հասարակական, մշակութային գործիչների հետ հանդիպմանը: