Շտապօգնությունը կես ժամից ավելի ուշացավ, դա հանցագործություն է․ Մարադոնայի փաստաբան

Լուրեր

09.08.2026 | 18:10
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
09.08.2026 | 16:37
Վթարային ջրանջատում Կտայքում և Երևանում
09.08.2026 | 16:10
Վաղվանից բավական երկար ժամանակով հրաժեշտ կտանք +35°C-ից բարձր ջերմաստիճաններին. Լևոն Ազիզյան
09.08.2026 | 15:31
Հրդեհը բռնկվել է տանը կից շոգեբաղնիքում․ ՆԳՆ
09.08.2026 | 15:05
ՀՀ ԶՈՒ ՀՕՊ զորքերը պարապմունքներ են անցկացրել «Կարիճ» և «Լուսան» համալիրներով
09.08.2026 | 14:38
Օդի ջերմաստիճանը կնվազի
09.08.2026 | 13:13
Դաշտավանում ծեծկռտուք է եղել․ մասնակիցները հարվածել են քարերով, մահակներով և կռփազենքով
09.08.2026 | 12:56
Սևանա լճում ջրափրկարարները նկատել են շրջված ջրային մոտոցիկլետ․ ՆԳՆ
09.08.2026 | 12:38
Հովիկ Աբրահամյանի որդին կալանավորվել է
09.08.2026 | 11:47
Վթարային ջրանջատում Երևանում
09.08.2026 | 11:33
Ահազանգ է ստացվել, որ Սևանա լճի լողափերից մեկում քաղաքացիները հեծանիվ-նավակով հեռացել են ափից և չեն կարողանում վերադառնալ․ ՆԳՆ
09.08.2026 | 11:18
Ուկրաինան հարվածներ է հասցրել Բելգորոդին․ տուժել է 13 մարդ
09.08.2026 | 11:01
Ռուսաստանը հարվածել է Օդեսային և Խարկովին․ երկու մարդ զոհվել է, ավելի քան 20-ը՝ վիրավորվել
09.08.2026 | 10:44
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
09.08.2026 | 10:15
Վթարային ջրանջատում Արարատում
Բոլորը

Փաստաբան Մաթիաս Մորլան, ով ներկայացնում էր Դիեգո Մարադոնային, մտադիր է հետաքննել արգենտինացի լեգենդար ֆուտբոլիստի մահվան հանգամանքները. գրում է armsport-ը:

«Այսօր խորը տխրության օր է: Սրտիս խորքում զգում եմ ընկերոջս կորուստը, որին նվիրված էի մինչև վերջին օրը: Ես անձամբ հրաժեշտ տվեցի նրան, հուղարկավորությունը պետք է լինի մասնավոր իրադարձություն:

Փաստաբանի խոսքով՝ անհասկանալի է, որ Դիեգոն 12 ժամ շարունակ ուշադրության չի արժանացել բժշկական անձնակազմի կողմից: Շտապօգնությունը կես ժամից ավել ուշացավ, դա հանցագործություն է : Այս փաստը չպետք է աննկատ մնա, և ես խնդրում եմ ուսումնասիրել այն մինչև վերջ:

Ինչպես Դիեգոն ասաց ինձ. «Դուք իմ զինվորն եք, ով աշխատում է առանց ողորմության», – մեջբերում է Մորլային Calciomercato-ն: