Վտանգը վերացա՞վ. տեղեկություններ կան, որ ջիհադիստներն այդպես էլ դուրս չեն եկել. Իգիթյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

23.11.2026 | 20:21
20։05-ի դրությամբ Վարդենյաց լեռնանցքում բուք է
23.11.2026 | 20:13
ՌԴ կառավարությունը սկսել է նախապատրաստվել Կալինինգրադի մարզի տրանսպորտային շրջափակմանը
23.11.2026 | 20:07
Ալեն Սիմոնյանը Լիտվայի նախագահի գլխավոր խորհրդականի հետ քննարկել է անվտանգության ոլորտում համագործակցությունը
23.11.2026 | 20:00
Ապահովագրավճարների 93%-ը հատուցվել է քաղաքացիներին, թեև՝ 88% գործակից էր նախատեսվել․ Հայկ Բաբայան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.11.2026 | 19:58
Պաշտոններից հետ են կանչվել Հայաստանի 6 դեսպաններ և ՆԱՏՕ-ում ՀՀ առաքելության ղեկավարը
23.11.2026 | 19:45
Ով է «հարթում» TRIPP-ի ճանապարհը․ բռնագանձման ենթակա ընկերությունը մեկնարկեց աշխատանքները. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.11.2026 | 19:39
Սահմանադրությունում առաջարկվող փոփոխությունները՝ մեկ նյութում
23.11.2026 | 19:25
Վրաստանի նախագահը համաներում է շնորհել 232 անձի․ ազատ են արձակվել հակակառավարական ցույցերի մասնակիցներ
23.11.2026 | 19:13
Հայտնի են 2027-ի ՏԻՄ ընտրությունների անցկացման օրերը
23.11.2026 | 19:00
Ջենսեն Հուանգը վերականգնվել է Nvidia ընկերության գլխավոր տնօրենի պաշտոնում
23.11.2026 | 18:52
Վարչապետն ընդունել է ԵՄ անդամ պետությունների դեսպաններին
23.11.2026 | 18:40
Մարալ Արթինը 7 խաղում 8 գոլ է խփել Սաուդյան Արաբիայում
23.11.2026 | 18:32
Նոր Սահմանադրության նախագծով ԱԺ-ն կարող է անվստահություն հայտնել նաև փոխվարչապետերին, նախարարներին և դեսպաններին
23.11.2026 | 18:26
Մհեր Գրիգորյանն ԱՄՆ պատվիրակության հետ քննարկել է «ԹՐԻՓՓ»-ի շինարարության մեկնարկի նախապատրաստական աշխատանքները
23.11.2026 | 18:18
Ալիս Հուանգը Nvidia-ի ղեկավարի հետ սիրավեպի ընթացքում կապ է ունեցել Չինաստանի հետախուզական ծառայության հետ․ The New York Times
Բոլորը

ԱԺ արտահերթ նիստում քննարկվում է երկրում սեպտեմբերի 27-ից հաստատված ռազմական դրությունը վերացնելու հարցը։ «Ռազմական դրությունը վերացնելու մասին» նախագիծը ներկայացրել է «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը:

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովհաննես Իգիթյանը, դիմելով «Լուսավոր Հայաստան» խմբակցության քարտուղար Գևորգ Գորգիսյանին, ով ներկայացրեց նախագիծը, նշեց. «Եթե դուք ռազմական դրության ռեժիմը հանելու մասին հարց եք բարձրացնում, ապա դա նշանակում է, որ այսօր գոյություն չունի՞ այն վտանգը, որի համար այս ռեժիմը մտցվեց: Այդ վտանգը Ադրբեջանի ագրեսիան էր, Թուրքիայի ուղղակի և անուղղակի լկտիությունն էր և բազմաթիվ վարձկանների, ջիհադիստների առկայությունը տարածաշրջանում: Ձեր կարծիքով՝ այս վտանգը վերացա՞վ, այսինքն՝ Ադրբեջանը դադարե՞ց լինել ագրեսիվ, Թուրքիան դադարե՞ց լինել լկտի… Տեղեկություններ կան, որ ջիհադիստներն այդպես էլ դուրս չեկան տարածաշրջանից. այսօր իրավիճակը պակաս վտանգավոր չէ»:

Գևորգ Գորգիսյանն արձագանքեց՝ ընդգծելով. «Եթե այդ տրամաբանությամբ շարժվեինք, 94թ-ից ի վեր և առհավետ պետք է լինենք ռազմական դրության պայմաններում»:

Մանրամասները՝ տեսանյութում: