Զավեն Սարգսյանը կհուղարկավորվի Երևանի քաղաքային պանթեոնում. ստեղծվել է կառավարական հանձնաժողով

Լուրեր

17.09.2026 | 16:06
Թրամփը ՄԱԿ ԳՎ-ի շրջանակում Իրանի պատերազմը կքննարկի Պարսից ծոցի երկրների ղեկավարների հետ
17.09.2026 | 15:58
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Անտոն Քոչինյան փողոցում
17.09.2026 | 15:48
Ուկրաինան և ՌԴ-ն զոհվածների մարմինների հերթական փոխանակումն են իրականացրել
17.09.2026 | 15:40
«Չելսիի» ղեկավարը վաճառել է ակումբում իր մասնաբաժինը
17.09.2026 | 15:28
«Արևմուտքը բացահայտ միջամտում է Հայաստանի և Վրաստանի գործերին»․ Շոյգու
17.09.2026 | 15:19
ՌԴ-ն Սև ծովում հարվածել է Տանզանիայի դրոշի ներքո նավարկող նավին․ նավապետը զոհվել է
17.09.2026 | 15:10
Փաշինյանը՝ ռուսական ռազմաբազայի դուրսբերման մասին // Գերմանիան ՀՀ ՊՆ-ին ձնագնացներ է նվիրել․ ԼՈՒՐԵՐ
17.09.2026 | 15:07
Ռուբեն Մխիթարյանը՝ ԱԺ տարածքային կառավարման և շրջակա միջավայրի հանձնաժողովի նախագահ
17.09.2026 | 15:02
Շոյգուն հայտարարել է, թե ՀՀ-ում ՌԴ ներդրումներով ընկերությունների նկատմամբ, իբր, «ռեյդերային զավթում» է իրականացվում
17.09.2026 | 14:54
Մատենադարանի ձեռագրական գանձարանը համալրվել է 1491 թվականի Շարակնոցով
17.09.2026 | 14:49
Տեղեկություն Կիպրոս – Հայաստան հանդիպման տոմսերի վերաբերյալ
17.09.2026 | 14:40
Կոռուպցիոն սկանդալի ֆոնին՝ Զելենսկին Ուկրաինայի գլխավոր դատախազի պաշտոնակատար է նշանակել
17.09.2026 | 14:33
ՀՀ գլխավոր դատախազը բավարարել է Ֆրանսիայի միջնորդությունը. ծանրացնող հանգամանքներում գողություն կատարած անձը հանձնվել է Ֆրանսիայի իրավասու մարմիններին
17.09.2026 | 14:24
Ադրբեջանցի պատգամավորը հայտարարել է, թե Բաքուն կարող է Հայաստանի տարածքում հուշարձաններ «վերականգնել»
17.09.2026 | 14:15
Արման Ծառուկյան. «Ռուֆիին հաղթելու դեպքում կանցկացնեմ չեմպիոնական մենամարտ»
Բոլորը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ` անվանի մտավորական, լուսանկարիչ, Սերգեյ Փարաջանովի թանգարանի տնօրեն Զավեն Սարգսյանի մահվան կապակցությամբ ստեղծվել է թաղման կառավարական հանձնաժողով:

Ինչպես տեղեկացրին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությունից, Զավեն Սարգսյանի հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա նոյեմբերի 25-ին, ժամը 18:00-20:00-ը, Սերգեյ Փարաջանովի թանգարանում, վերջին հրաժեշտը՝ նոյեմբերի 26-ին, ժամը 12:00-14:00-ը, նույն վայրում: Հուղարկավորությունը՝ Երևանի քաղաքային պանթեոնում (Թոխմախի գերեզմանոց):

«Զավեն Սարգսյանը ծնվել է Երևանում, 1947 թվականին։ 1972 թվականին ավարտել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտը։ Սովորելուն զուգահեռ` 1969-1972 թվականներին որպես ավագ տեխնիկ աշխատել է Երևանի մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտում։ Զավեն Սարգսյանը 1960-1970-ական թվականների ազգային-մոդերնիստական հայացքները կրող առաջադեմ սերնդի ներկայացուցիչներից էր, որոնք նոր շունչ հաղորդեցին հայկական մշակութային միջավայրին՝ ուղենշելով ստեղծագործական ազատության և զարգացման նոր ուղիներ: Նա «Երազողներ» առաջին հայկական ռոք-խմբի համահիմնադիր-մենակատարն էր: Լուսանկարչությամբ սկսել է զբաղվել երիտասարդ տարիքից: Հանդիպումը հռչակավոր կինոռեժիսոր, արվեստագետ Սերգեյ Փարաջանովի հետ շրջադարձային էր երիտասարդ լուսանկարչի համար, որը պետք է դառնար Փարաջանովի անձնական լուսանկարիչն ու կենսագիրը՝ կարևոր ներդրում ունենալով նրա կյանքի և ստեղծագործության համաշխարհայնացման գործում: 1988 թվականին Զավեն Սարգսյանի անմիջական ջանքերով Երևանում հիմնադրվում է Սերգեյ Փարաջանովի թանգարանը, որ բացվում է 1991 թվականին: Նա ղեկավարում էր թանգարանը հիմնադրումից առ այսօր: Զավեն Սարգսյանը նաև հայկական վավերագիր և գեղարվեստական լուսանկարչության վառ ներկայացուցիչներից է: Հատկապես, անգնահատելի է նրա ներդրումը հայկական պատմամշակութային ճարտարապետական կոթողների, այդ թվում՝ Արևմտյան Հայաստանի տարածքում գտնվող հուշարձանների վավերագրման գործում: «Հայաստանը և՛ Վանա լիճն է, և՛ Եփրատ գետը, և՛ Տիգրիսը, և՛ Սեպուհ սարն ու Արածանին»,- իր հարցազրույցներից մեկում նշում է արվեստագետը: Այսօր առավել քան արդիական, նա իր լուսանկարներում փորձում էր ամբողջացնել հայկական մշակութային ինքնության հետագիծը:

Զավեն Սարգսյանն անհատական ցուցահանդեսներով հանդես է եկել Հայաստանում, ԱՄՆ-ում, Ֆրանսիայում, Գերմանիայում, Չինաստանում, Ռուսաստանում, Վրաստանում, Սերբիայում և այլ երկրներում: Զավեն Սարգսյանը 2008 թվականին արժանացել է Ֆրանսիայի արվեստի և գրականության ասպետի շքանշանի, 2011 թվականին պարգևատրվել է ՀՀ վարչապետի հուշամեդալով: ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ է»,- ասվում է հաղորդագրության մեջ: