Արցախի ԱԻՊԾ տնօրենն այցելել է այսօր ականի պայթյունից տուժած ծառայակիցներին
Հասարակություն
23.11.2020 | 22:29Այսօր Մատաղիս-Թալիշ ուղղություններում զոհված զինծառայողների մարմինները որոնելիս, ականի վրա պայթել ու մարմնական տարբեր աստիճանի վիրավորում են ստացել Մարտակերտի շրջանային արտակարգ իրավիճակների բաժնի 3 փրկարար ծառայողներ, տեղեկացնում է Արցախի ԱԻՊԾ-ն::
Վերջիններս հոսպիտալացվել են: Քիչ առաջ հանրապետական բժշկական կենտրոնում վիրավորներին այցելել է ԱԻ պետական ծառայության տնօրեն գեներալ-մայոր Կարեն Սարգսյանը:
Ծառայության ղեկավարը խոսել է բժիշկների հետ, հետաքրքրվել վիրավորների առողջական վիճակով: Վերջիններս հավաստիացրել են, որ փրկարարների կյանքին վտանգ չի սպառնում: