Ցուցարարներից մեկի մեքենան տարհանվեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Հասարակություն
20.11.2020 | 17:52Մի շարք վարորդներ այսօր Հանրապետության հրապարակում անհնազանդության ակցիա էին իրականցնում՝ պահանջելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը: Նրանք իրենց մեքենաներով փակել էին երթևեկելի հատվածը, ազդանշաններ էին տալիս: Այդ մեքենաներից մեկը ոստիկանությունը տարհանեց:
Ակցիայի մասնակիցներից կան նաև մի քանի տասնյակ բերման ենթարկվածներ: