Մեր բանակը պատրաստ չէր պատերազմի. հրամանատարներ կային, որ խուճապի մեջ ընկան. Գ. Մելքոնյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

15.11.2026 | 15:23
ՀՀ ԱԳՆ-ն շնորհավորել է Պաղեստինին Անկախության օրվա առթիվ․ արձագանքել է նաև Իրանի դեսպանությունը
15.11.2026 | 14:52
Նոյեմբերի 16-ին կցրտի մինչև 6 աստիճանով․ եղանակի կանխատեսումը
15.11.2026 | 14:07
Վթարային ջրանջատում Աշտարակում
15.11.2026 | 12:51
Իսրայելի հետախուզությունը ԿՀՎ-ին զգուշացրել է, որ Իրանը պատրաստվում էր անօդաչու թռչող սարքերով մահափորձ իրականացնել Թրամփի դեմ
15.11.2026 | 12:32
Փաշինյանը Կամբոջայում մասնակցում է Ֆրանկոֆոնիայի 20-րդ գագաթնաժողովին
15.11.2026 | 11:36
Հայաստանում կենսաչափական անձնագիրը 24 ժամում ստանալը կարժենա 88,650 դրամ
15.11.2026 | 11:08
Երևանում, Մեղրիում և Ամասիայում ջրանջատումներ են․ հասցեներ և ժամեր
15.11.2026 | 10:55
Գործնական հմտությունների կատարելագործում․ Մալիշկա գյուղի դպրոցում անցկացվել է հատուկ-տակտիկական ուսումնավարժություն
15.11.2026 | 10:11
Քարի լիճ տանող ճանապարհը փակ է, Լարսը՝ բաց
15.11.2026 | 09:38
Հայտնի է Հայաստանի հավաքականի վերջնական հայտացուցակը Լատվիայի դեմ խաղում
14.11.2026 | 23:56
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Կամբոջա
14.11.2026 | 23:22
Արման Ծառուկյանը հերթական հաղթանակը տարավ RAF-ում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 22:01
Արտակարգ դեպք Գյումրիում․ պայթյունի հետևանքով երկու տուժած կա. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 21:48
Դատավոր Մասիս Մելքոնյանի գործը չի առնչվում կաշառքին կամ Չաղ Ռուստամ մականունով հայտնի քրեական հեղինակության գործին. նա մեղադրյալի բացակայելու արգելքը փոխել է 1 մլն 200 հզ դրամ գրավի
14.11.2026 | 21:29
Հայաստանի հավաքականը նախախաղային մարզում է անցկացրել Ռիգայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Մեր բանակը պատրաստ չէր պատերազմի՝ թե՛ առաջին գծում, թե՛ վերջին գծում, թե՛ թիկունքում: Այս մասին այսօր հրավիրված ասուլիսի ընթացքում ասաց պաշտպանության նախկին փոխնախարար Գագիկ Մելքոնյանը:

«Առաջին օրը սկսեցին ռմբակոծել այն վայրերը, որտեղ մնում էին մեր զինվորները: Խուճապային վիճակ սկսվեց մեր 18-20 տարեկանների մոտ, այնտեղ եղան մահեր, եղան զոհվածներ, դրանից խուճապ սկսվեց, ու հրամանատարներ կային, որ կարողացան այդ վիճակից դուրս գալ, կարողացան կազմակերպել և նորմալ ձևով դուրս գալ, և կային հրամանատարներ էլ, որ խուճապի մեջ ընկան, և դրանից խուճապն ավելի սրվեց:

Առաջին գիծը նորմալ կանգնած էր, արդեն պատերազմ էր գնում: Երկրորդ օրվանից սկսվեց մոբ ռեզերվների տեղափոխումը ճակատային մաս, որը շատ անկազմակերպ էր: Այստեղից կազմավորում էին ջոկատներ՝ առանց հրամանատարների, ուղարկում էին տվյալ զորամասի ենթակայության տակ, հագցնում էին համազգեստը, զինում էին ու ուղարկում էին առաջնագծում գտնվող զորամաս: Այնտեղ նրանց ընդունող չկար, չկար մեկը, որ նրանց պետք է ընդուներ:

Երբ որ երկրորդ օրը գնացինք այնտեղ, կարող եմ ասել, որ 1000 հոգուց ավելի մարդ էին ուղարկել, բայց չկար հրամանատար. պատկերացրեք՝ ամենքի մոտ զենք-զինամթերք, ու անտերություն. կազմակերպված չէր, որ այդ մարդկանց ընդունեին: Նախ առաջին հերթին զինկոմիսարիատը, որ նրանց զորակոչել էր, պիտի նշանակեր վաշտի հրամանատար, ջոկի, դասակի հրամանատարներ, ուղարկեր զորամասի ենթակայության տակ: Այնտեղ էլ նորմալ ձևով չընդունեցին, ու էս տղերքը մի քանի օր թափեռելով անտառներում, արդեն հուսալքված հետ էին գալիս: Հետ էին գալիս ու էստեղից գնացողներին ասում էին՝ ո՞ւր եք գնում, էնտեղ անտերություն է: Ու այստեղ էլ սկսվեց քաոսը:

Հենց երկրորդ օրվանից մի դավաճանություն էլ էն եղավ, որ բոլոր տեղերում ասացին, որ հողերը լքված են, հողերը ծախված են, զորքի մեջ, զորքի հրամանատարների մոտ այդպիսի տրամադրություններ կային: Հիմա, որ զինվորները հետ գան, կպատմեն, թե ովքեր են իրենց ասել՝ մի՛ կռվեք, հողերը ծախված են: Կգան, կասեն ու ի մի կբերվի, թե ով որտեղ է մեղավոր, ով ինչ չի արել:

Մենք մեր հատվածում կարողացանք քաոսային իրավիճակը կարգավորել: Այդ տղաներին, որ անտառներում էին, բերեցինք գյուղերի դպրոցներում տեղավորեցինք, սկսեցին մարդավարի հերթափոխել: Ամեն ինչը մինչև վերջին օրը նորմալ ընթացավ, կարողացան կռվել մինչև վերջ, այդ տղերքը մնացին մինչև վերջին օրը, ժամկետային զինծառայողների հետ ենք դուրս եկել»:

Իսկ ուրիշ թևերում, օրինակ՝ Ջաբրայիլի կողմում, խուճապային մթնոլորտը այդպես էլ դուրս չեկավ մինչև վերջին ժամանակները, երբ որ ինչ-որ ձևով կարգավորվեց, նույնը Հադրութում:

Շուշիում էլ, արդեն հակառակորդը եկել, մոտենում էր Շուշիին, այդ ժամանակ պիտի ջոկատներ գային, Շուշին երկու կողմից և Շոշի կողմից պիտի փակվեր, ու նրանք մնային «մեշոկի» մեջ, բայց չեկան մեր ուժերը, դա չեղավ, դրա համար էլ Շուշին մնաց: Ու փախչողներ շատ եղան, գալիս էին ու փախչում էին»,- նշեց Մելքոնյանը:

Մանրամասները՝ տեսանյութում: