Դիզվառելիքի շուկայում միասնական գնային քաղաքականությունը կարող է վկայել հակամրցակցային համաձայնության մասին. ՀՅԴ

Լուրեր

15.05.2026 | 09:44
Ոստիկանները կասեցրել են ասիական հանցավոր խմբի գործունեությունը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.05.2026 | 09:32
Նավթի գներն աճել են
14.05.2026 | 23:29
Թուրքիայի և Վրաստանի քաղաքացիները 2025 թվականին ԵՄ-ից արտաքսումների թվով առաջին ու երկրորդ տեղերում են
14.05.2026 | 23:15
Մեկնարկել է «Եվրատեսիլ 2026»-ի երկրորդ կիսաեզրափակիչը. Հայաստանի պատվիրակը հանդես կգա 6-րդը
14.05.2026 | 23:01
Որևէ պետական հիմնարկ չի կարող պատկանել որևէ մեկին. Անահիտ Ավանեսյանը դատապարտել է Տաշիրի պոլիկլինիկայում տեղի ունեցած միջադեպը
14.05.2026 | 22:51
Ստեղծվելու է Նիկոլայ Ծատուրյանի հուղարկավորության կառավարական հանձնաժողով
14.05.2026 | 22:44
Ղազախստանն ու Թուրքիան ընդլայնված ռազմավարական գործընկերության մասին հռչակագիր են ստորագրել
14.05.2026 | 22:28
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
14.05.2026 | 22:14
Ռուսական ինքնաթիռի կողմից նետված ավիառումբն է հանգեցրել Բելգորոդի մարզում գնացքի ռելսերից դուրս գալուն. աղբյուր
14.05.2026 | 22:00
Ներում չի լինելու, կազատվեն աշխատանքից այդ տնօրենները՝ կան որոշումներ․ Արսեն Թորոսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.05.2026 | 21:53
Ադրբեջանում 328 քաղբանտարկյալ կա. իրավապաշտպաններ
14.05.2026 | 21:50
Գյումրիում արձանագրվել են սուր աղիքային վարակի դեպքեր. 15 անձ հոսպիտալացվել է
14.05.2026 | 21:45
Կյանքից հեռացել է Ժողովրդական արտիստ Նիկոլայ Ծատուրյանը
14.05.2026 | 21:44
Երևան-Եղվարդ ավտոճանապարհին մեքենաներ են բախվել. կան տուժածներ
14.05.2026 | 21:30
Ահազանգեր՝ բոլոր կողմերից․ ինչ խախտումներ են եղել քարոզարշավի առաջին շաբաթում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Դիզելային վառելիքի գինը էական ազդեցություն ունի ցանկացած երկրի տնտեսության վրա, քանի որ վերջինս մեծ ծավալներով օգտագործվում է գյուղատնտեսության, արդյունաբերության և տրանսպորտի ոլորտներում, արդյունքում՝ դիզելային վառելիքի ուղղությամբ կատարված ծախսերը ներառվում են ապրանքների և ծառայությունների ինքնարժեքի մեջ:Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակը:

Ակցիզային հարկի մասին ՀՀ օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն (ուժի մեջ է եղել մինչև 01.01.2018թ.)՝ դիզելային վառելիքի ակցիզային հարկի դրույքաչափը 1 տոննայի համար սահմանված էր մաքսային արժեքի 10 տոկոս, բայց ոչ պակաս, քան 1 տոննայի համար 35 000 ՀՀ դրամ: 01.01.2018 թվականից ուժի մեջ մտած նոր Հարկային օրենսգրքի 88-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ դիզելային վառելիքի ակցիզային հարկի դրույքաչափը 1 տոննայի համար սահմանված է 13 000 ՀՀ դրամ, սակայն նույն օրենսգրքի 450-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ մինչև 2017 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ ներմուծված և 2018 թվականի հունվարի 1-ի դրությամբ հարկ վճարողների մոտ առկա դիզելային վառելիքի ապրանքային մնացորդների մասով ներմուծման ժամանակ վճարված ակցիզային հարկը՝ յուրաքանչյուր տոննայի հաշվով 22 000 ՀՀ դրամի չափով է:

Այսպիսով՝ 2018 թվականի հունվարի 1-ից հետո դիզելային վառելիքի ակցիզային հարկի դրույքաչափը կտրուկ նվազել է 35000 ՀՀ դրամից մինչև 13000 ՀՀ դրամ (կամ մնացորդի նկատմամբ՝ 22 000 ՀՀ դրամ), սակայն այդ նվազեցումը որևէ ազդեցություն չի ունեցել դիզելային վառելիքի մանրածախ գնի վրա, իսկ սեղմված գազի ակցիզային հարկի դրույքաչափի բարձրացման ժամանակ1 խ.մ. գազի գինը աճեց 20 ՀՀ դրամով, բենզինի դեպքում՝ նույնպես: Ներկայումս դիզելային վառելիքի մեկ լիտրը արժե 430 ՀՀ դրամ:

Դիզելային վառելիքի շուկայում գործում են սահմանափակ թվով կազմակերպություններ՝ Ֆլեշը, Ռան-ՕՅԼ-ը, ՍԻՓԻԷՍՕԻԼՔՈՐՓՈՐԵՅՇՆ-ը և այլն: Անշուշտ, մանրածախ շուկայում միասնական գնային քաղաքականությունը կարող է վկայել հակամրցակցային համաձայնության մասին, ինչը ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի ուսումնասիրության առարկա պետք է դառնա: