Կառավարության շենքը ջարդուփշուր անողներից էր նաև ԲՀԿ պատգամավորը․Նազարյանի ելույթը աղմուկ բարձրացրեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

02.08.2026 | 19:28
Ձևավորվել է իններորդ գումարման ԱԺ հաշվիչ հանձնախումբը․ ո՞վ կնախագահի այն
02.08.2026 | 18:58
Վթարային ջրանջատում Երևանում
02.08.2026 | 18:23
«Մենք իրար ճանաչում ենք»․ Մարիա Կարապետյանը հիշեց՝ «Ուժեղ Հայաստանի» որ անդամի հետ է մասնակցել Վրաստանում կազմակերպված հայ-ադրբեջանական երկխոսությանը․ ՏԵՍԱՆՅՈւԹ
02.08.2026 | 18:09
ՔՊ-ական նորեկ պատգամավորը հրաժարվեց հարցերի պատասխանել․ ՏԵՍԱՆՅՈւԹ
02.08.2026 | 17:58
Իրավիճակը լարվեց Տարոն Չախոյանի ելույթի ժամանակ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
02.08.2026 | 17:51
ԲՀԿ-ն այստեղ պիտի լիներ, դուք «կերել» եք իրենց ձայները. Աննա Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
02.08.2026 | 17:35
Ո՞նց ենք 550 հազար քաղաքացու ասում՝ կաշառքով են քվեարկել, դրանից բխում է՝ ոչինչ լեգիտիմ չի. Վարդանյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
02.08.2026 | 17:22
Ընտրակաշառք բաժանողն էլ, ընտրություն կեղծողն էլ, շանտղություն է. Նարեկ Գրիգորյան. ՏԵՍԱՆՅՈւԹ
02.08.2026 | 17:11
Սևանա լճի հանրային լողափերից մեկում կորած երեխան հայտնաբերվել է
02.08.2026 | 17:00
Թույլ տվեք անցնեմ առանց պատասխանելու. Աղվան Վարդանյանը` խոստումը դրժելու մասին․ ՏԵՍԱՆՅՈւԹ
02.08.2026 | 16:56
Ձայների փոշիացման համակարգը, որով իշխանություն եք ձևավորել, Հանրապետականի ընդունած օրենսգրքով է․ Արամ Վարդևանյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
02.08.2026 | 16:37
Վահագն Խաչատուրյանը նախագահական նստավայրում հյուրընկալել է Նիկոլ Փաշինյանին
02.08.2026 | 16:34
Փրկարարները Սևանա լճից քաղաքացու դի են դուրս բերել
02.08.2026 | 16:28
Կոնջորյանը կնոջ 10 հազար դոլարի աշխատավարձ ստանալու մասին հարցերին չպատասխանեց․ ՏԵՍԱՆՅՈւԹ
02.08.2026 | 16:24
Մի հատ սո՛ւս մնա, էս պառլամենտը լեգիտիմ չէ. Հայաստանի քաղաքացու քվեով ձևավորվածը չէ. Մանուկյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
Բոլորը

Ոչ մեկ չի ժխտում, որ կառավարող ուժն է կրում տեղի ունեցածի պատասխանատվությունը, դրանից հնարավոր չէ խուսափել, ես ընդունում եմ դա ու հետևություններ էլ կլինեն։ Այս մասին այսօր ԱԺ նիստում նշեց ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանը։

«Բայց ուզում եմ շեշտել նաև, որ հենց այդ պատասխանատվությունն է նաև վարչապետին մղել ստորագրել այդ եռակողմ հայտարարությունը, որովհետև 25-ից 30 000 զինվորականների կյանք է փրկվել, նրանք ու նրանց հարազատները գիտեն սրա մասին, այդ հայտարարությամբ է փրկվել նաև Ստեփանակերտը։ Չեմ ընդունում, որ տեղի ունեցածը դիտարկվում է իբրև երկուսուկես տարվա կառավարման հետևանք և պարզունակացվում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցը։ Սա ոչ միայն երկուսուսկես տարվա, նույնիսկ 25 տարվա քաղաքականության հետևանք չի կարող լինել միայն, այլև տարածաշրջանային և աշխարհաքաղաքական տեղաշարժերի հետևանք է, որը պետք է հաշվի առնենք»,- ասաց Նազարյանը։

Նրա խոսքով՝ նոյեմբերի 9-ի երեկոյան, երբ  հայտնի հայտարարության հրապարակվելուց հետո որոշ քաղաքացիներ մտել էին  Կառավարության շենք  ու ջարդուփշուր արել ամեն ինչը։ Ըստ Նազարյանի՝ անվտանգության աշխատակիցների հավաստմամբ՝ նրանց շարքերում է եղել նաև «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Դավիթ Մանուկյանը։

«Կառավարությունում ջարդուփշուր անելու պարագայում պահանջել հրաժարական՝ հնարավոր չէ»,- ընդգծեց Լենա Նազարյանը։

Նազարյանի ելույթը աղմուկ բարձրացրեց ԱԺ-ում:

Մանրամասները՝ տեսանյութում: