Բորբոքված վիճակում հնարավոր չէ շարունակել․ «Իմ քայլը» 20 րոպե ընդմիջում խնդրեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

18.11.2024 | 21:37
ՀՀ ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակությունը Վիետնամում է
18.11.2024 | 21:24
ԵԽ-ն Ադրբեջանի իշխանություններին կոչ է անում քաղաքական, իրավական և գործնական պայմաններ ստեղծել՝ ԼՂ-ից տեղահանված հայերի անվտանգ վերադարձի համար
18.11.2024 | 21:11
Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Օմանի սուլթանին
18.11.2024 | 21:00
Պարո՛ն Փաշինյան, անընդունելի՛ է ոչնչացնել թիմակիցներին․ սա դաս է նաև Ալեն Սիմոնյանի, Վահագն Ալեքսանյանի համար․ Նորայր Նորիկյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.11.2024 | 20:49
ՀՀ ԱԺ և ՌԴ ԴԺ միջև համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովն անդրադարձել  է միջտարածաշրջանային և առևտրատնտեսական հարաբերությունների զարգացմանը
18.11.2024 | 20:38
Նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Մարոկկոյի թագավոր Մուհամմադ Վեցերորդին
18.11.2024 | 20:30
«Քաղաքական մատաղ»` գալիք ընտրություններին ընդառաջ. ՔՊ-ականները նշում են պաշտոնանկությունների պատճառները․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.11.2024 | 20:15
Իրանը հրաժարվել է Ռուսաստանից ՀՕՊ միջոցներ գնել՝ Իսրայելի կողմից դրանց ոչնչացումից հետո
18.11.2024 | 20:00
Փաշինյանն է որոշում բոլորի ճակատագիրը․ ի՞նչ տարբերություն՝ «մենակապետության» մեջ ով է ՆԳ նախարար․ Արամ Մանուկյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.11.2024 | 19:50
Կմեկնարկի Խաչատրյանի անվան 12-րդ միջազգային փառատոնը
18.11.2024 | 19:42
Ադրբեջանում բանտարկված ընդդիմադիր կին լրագրողները ֆիզիկական բռնության են ենթարկվել
18.11.2024 | 19:33
Դեռևս քննարկվում է Ուկրաինայի կողմից ՌԴ-ի խորքում հարվածների արգելքը հանելու հարցը. Ֆրանսիայի ԱԳՆ
18.11.2024 | 19:21
Վարչապետը շրջայց է կատարել Վատիկանի թանգարաններում, ծաղիկներ խոնարհել Գրիգոր Լուսավորչի և Գրիգոր Նարեկացու արձանների մոտ
18.11.2024 | 19:10
Սրա վերջը եկե՞լ է. Փաշինյանի «խնդրանքից» հետո 6 բարձրաստիճան պաշտոնյա հրաժարականի դիմում է գրել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.11.2024 | 19:00
Աջ ոտքի գուլպան հանում է, հագցնում ձախ ոտքին և հակառակը․ սա է այս հրաժարականների էությունը․ Հայկ Մամիջանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցությունն առաջարկեց 20 րոպեով ընդմիջել խորհրդարանի նիստը: Խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը նշեց, որ նիստերի դահլիճում բորբոքված կրքերի պայմաններում հնարավոր չէ շարունակել խորհրդարանի աշխատանքները:

«Նման բորբոքված վիճակում հնարավոր չէ շարունակել: Ես առաջարկում եմ, որ 20 րոպե ընդմիջում վերցնենք, հանդարտեցնենք կրքերը: Ես մեր բոլոր գործընկերներին առաջարկում եմ, խնդրում եմ վերադառնանք հանդարտ աշխատանքային դաշտ և հետո շարունակենք»,- ասաց Մակունցը:

 

 

 

 

Ոչ մեկ չի ժխտում, որ կառավարող ուժն է կրում տեղի ունեցածի պատասխանատվությունը, դրանից հնարավոր չէ խուսափել, ես ընդունում եմ դա ու հետևություններ էլ կլինեն։ Այս մասին այսօր ԱԺ նիստում նշեց ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանը։

«Բայց ուզում եմ շեշտել նաև, որ հենց այդ պատասխանատվությունն է նաև վարչապետին մղել ստորագրել այդ եռակողմ հայտարարությունը, որովհետև 25-ից 30 000 զինվորականների կյանք է փրկվել, նրանք ու նրանց հարազատները գիտեն սրա մասին, այդ հայտարարությամբ է փրկվել նաև Ստեփանակերտը։ Չեմ ընդունում, որ տեղի ունեցածը դիտարկվում է իբրև երկուսուկես տարվա կառավարման հետևանք և պարզունակացվում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցը։ Սա ոչ միայն երկուսուսկես տարվա, նույնիսկ 25 տարվա քաղաքականության հետևանք չի կարող լինել միայն, այլև տարածաշրջանային և աշխարհաքաղաքական տեղաշարժերի հետևանք է, որը պետք է հաշվի առնենք»,- ասաց Նազարյանը։

Նրա խոսքով՝ նոյեմբերի 9-ի երեկոյան, երբ  հայտնի հայտարարության հրապարակվելուց հետո որոշ քաղաքացիներ մտել էին  Կառավարության շենք  ու ջարդուփշուր արել ամեն ինչը։ Ըստ Նազարյանի՝ անվտանգության աշխատակիցների հավաստմամբ՝ նրանց շարքերում է եղել նաև «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Դավիթ Մանուկյանը։

«Կառավարությունում ջարդուփշուր անելու պարագայում պահանջել հրաժարական՝ հնարավոր չէ»,- ընդգծեց Լենա Նազարյանը։

 

 

 

 

 

 

 

 

Հայտարարությունը ստորագրելուց հետո մարդիկ գնում, գերի են ընկնում, խորհրդարանում այսօր հայտարարեց ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն՝ անդրադառնալով Գորիս-Շուշի ճանապարհահատվածում անհետացած 10 քաղաքացուն, որոնց կյանքի իրավունքի հարցով դիմել են ՀՀ-ն դիմել է ՄԻԵԴ:

 

«Հիմա վարչապետից բարձր կանգնած մարմինն էսօր խորհրդարանն է։ Կարող է խորհրդարանը հավաքվել, քննարկել այդ հայտարարությունը, ասել, թե քանի որ հայտարարությունը ստորագրվել է, և արդեն հայտարարության կետեր են խախտվել, մենք էլ, օրինակ, դիտարկում ենք Լաչինի միջանցքը չազատելու հարցը։ Կարո՞ղ է սա քննարկել խորհրդարանը, ես կարծում եմ՝ կարող ենք։ Բա ինչո՞ւ չենք քննարկում։ Նիստ ենք գումարում, չեք գալիս, հարգելի գործընկերներ, ասում եք, թե մեր նախագիծը վատն է», – հայտարարեց Էդմոն Մարուքյանը։

Նա առաջարկեց՝ «Իմ քայլը» դաշինքը արտահերթ նիստ գումարի՝ հայտարարության կետերը պահպանելու, ինչպես նաև հայտարարության իրավաչափությունը քննարկելու հարցով։

«Հայտարարության ստորագրումից անցել է յոթ օր, յոթ օրվա մեջ հազար խախտում կա։ Խորհրդարանը, որ ավելի բարձր իրավաբանական ուժ ունի, քան այդ ստորագրված փաստաթուղթը, կարող է հայտարարություն ընդունել և դրանից բխող գործընթացներ սկսել։ Կարծում եմ՝ կարող է։ Մենք չենք չէ՞ խախտել առաջինը։ Գերի են վերցրել մարդկանց։ Տվյալներ կան, որ վերջին երկու օրերի ընթացքում դիվերսիոն խմբեր են ներթափանցում Քարվաճառ։ Խախտում է, ո՞վ պետք է դրա մասին խոսել», – ասաց Մարուքյանը։

Պատգամավորը նշեց՝ այս ձևով այս ամեն ինչը չի կարող շարունակվել։

Մանրամասները՝ տեսանյութում։

 

 

 

 

 

 

 

Պարտությունն այսօր տեր ունի, որևէ մեկը չի հրաժարվում այդ պարտությունից և որևէ մեկը որևէ պատասխանատվությունից չի հրաժարվում, Ազգային ժողովում այսօր հայտարարեց «Իմ քայլը» խմբակցության անդամ Արփի Դավոյանը։

«Բարի լինեիք, երեկ ներկա լինեիք ԱԺ-ում վարչապետի հետ հանդիպմանը և լսեիք ձեր բոլոր հարցերի պատասխանները», – դիմելով ընդդիմությանը՝ ասաց Դավոյանը։

Նա հայտարարեց, թե որևէ մեկը և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որևէ պատասխանատվությունից չեն հրաժարվել։

«Ես հասկանում եմ, որ դուք մեծ ցանկություն ունեք, որպեսզի մենք պարտությունը որբ թողնենք, բայց այդպիսի բան չի լինելու։ Վստահ եմ, որ հաղթանակի դեպքում բոլորդ հպարտությամբ հաղթանակի դրոշը ծածանելու էիք և նորից մոռանալու, թե ով է այդ հաղթանակի տերը։ Այստեղից պետք չի այնպիսի մեղադրանքներ հնչեցնել, որոնք իրականում դուք էլ չեք կարող հիմնավորել», – ասաց Արփի Դավոյանը։ԱԺ նիստի ժամանակ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը խորհրդարանի փոխխոսնակ Լենա Նազարյանից հետաքրրքվեց`վերջինիս չի՞ կարծում, որ պետք է նիստ հրավիրել և քննարկել Արցախի հարցով եռակողմ հայտարարությունը:

Նազարյանն իր հերթին հիշեցրեց, որ եղել է խորհրդի նիստ, և քվորում չի եղել:

«Հետևապես այն պատգամավորները, որոնք ներկա չեն եղել, հարկ չեն համարել այդ հարցը քննարկել», – ասաց նա:

Մարուքյանը ճշգրտեց, որ, փաստորեն, իմ քայլական պատգամավորները հարկ չեն համարում քննարկել, օրինակ, Մեղրիով ադրբեջանցիներին տրվող ճանապարհի հարցը:

«Հասկանայինք`այդ էստակադային ճանապարհը երբ է կառուցվելու, ում հաշվին, ինչու ենք այդ ճանապարհը տվել:

Օրինակ, քննարկեինք` զինադադարից հետո ինչպես են մեր քաղաքացիներին գերի վերցնում: Գուցե դա հիմք է տալիս, որ Քարվաճառից դուրս չգանք: Նման հարցեր կան: Ուզում եք ասել` 88 պատգամավորը չի՞ ուզում այս հարցերը քննարկել», – հարց ուղղեց Էդմոն Մարուքյանը:

ԱԺ փոխնախագահը կրկին շեշտեց` իմքայլական պատգամավորների բացակայությունը ոչ անգործության, ոչ էլ պատահականության արդյունք չէ, այլ զուտ`դիրքորոշման:

«Այդ լարված օրերին ի՞նչ էիք ուզում քննարկել: Հիմա բոլոր հարցերը կարող էինք քննարկել», – ասաց նա:

 

 

 

 

 

 

Խոսվեց ցավի կապիտալիզացիայից: Հեղափոխության օրերին Ապրիլյան պատերազմի հերոսներից մեկի կեղծ պապիկին էիք բերել, ևելույթ է ունեցել, դա ցավի կապիտալիզացիա չէ՞ր: Հիշեք ինչ եք արել: Խորհրդարանում այսօր այս մասին ասաց ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:

Մարուքյան առաջարկեց արտահերթ նիստ հրավիրել և վերացնել ռազմական դրությունը, որից հոտե երկրում վերադարձնել ազատություններն ու հնարավորություն տալ, որ ժողովրդավարական գործընթացները տեղի ունենան:

 

 

 

 

 

 

Հայտարարությունը ստորագրելուց հետո մարդիկ գնում, գերի են ընկնում, խորհրդարանում այսօր հայտարարեց ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն՝ անդրադառնալով Գորիս-Շուշի ճանապարահատվածում անհետացած 10 քաղաքացուն, որոնց կյանքի իրավունքի հարցով ՀՀ-ն դիմել է ՄԻԵԴ։

 

 

«Հիմա վարչապետից բարձր կանգնած մարմինն էսօր խորհրդարանն է։ Կարող է խորհրդարանը հավաքվել, քննարկել այդ հայտարարությունը, ասել, թե քանի որ հայտարարությունը ստորագրվել է, և արդեն հայտարարության կետեր են խախտվել, մենք էլ, օրինակ, դիտարկում ենք Լաչինի միջանցքը չազատելու հարցը։ Կարո՞ղ է սա քննարկել խորհրդարանը, ես կարծում եմ՝ կարող ենք։ Բա ինչո՞ւ չենք քննարկում։ Նիստ ենք գումարում, չեք գալիս, հարգելի գործընկերներ, ասում եք, թե մեր նախագիծը վատն է», – հայտարարեց Էդմոն Մարուքյանը։

Նա առաջարկեց՝ «Իմ քայլը» դաշինքը արտահերթ նիստ գումարի՝ հայտարարության կետերը պահպանելու, ինչպես նաև հայտարարության իրավաչափությունը քննարկելու հարցով։

«Հայտարարության ստորագրումից անցել է յոթ օր, յոթ օրվա մեջ հազար խախտում կա։ Խորհրդարանը, որ ավելի բարձր իրավաբանական ուժ ունի, քան այդ ստորագրված փաստաթուղթը, կարող է հայտարարություն ընդունել և դրանից բխող գործընթացներ սկսել։ Կարծում եմ՝ կարող է։ Մենք չենք չէ՞ խախտել առաջինը։ Գերի են վերցրել մարդկանց։ Տվյալներ կան, որ վերջին երկու օրերի ընթացքում դիվերսիոն խմբեր են ներթափանցում Քարվաճառ։ Խախտում է, ո՞վ պետք է դրա մասին խոսել», – ասաց Մարուքյանը։

Պատգամավորը նշեց՝ այս ձևով այս ամեն ինչը չի կարող շարունակվել։

«10 մարդ գերի է ընկել ձեր ստորագրած հայտարարությունից հետո, ո՞ւր է խաղաղությունը, ովքեր են դա պահպանում», -ասաց Մարուքյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։

 

 

 

 

 

Այս ծանր օրերին ոմանք փորձում են ժողովրդի ցասումը ներկայացնել որպես աթոռակռիվ, նման բան չկա։ Այս մասին այսօր ԱԺ լիագումար նիստի ժամանակ հայտարարեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Արման Աբովյանը։

«Չկա նման բան ու չի կարող լինել։ Մի գաղտնիք բացահայտեմ՝ իշխանությունը դա ոչ միայն «պադավատներ» է, քարտուղարուհիներ է, պարգևավճարներ է, սիրուն-սիրուն կոստյումներ է, քաղցր խոսել է, այլ առաջին հերթին պատասխանատվություն է։ Ոչ մեկին հետաքրքիր չի, ար արդեն որերրորդ օրն է վարչապետն ու իշխանությունը  բացատրում են՝ ինչի համար եղավ էս ամեն ինչը։ Ստանձնե՞լ եք պատասխանատվություն՝ ստանձնել եք, պատասխանատավությունը նաև ենթադրում է հետևանքներ, և եթե խուսափում եք հետևանքներից, ուրեմն ո՞վ է աթոռակիռվ անում»,- նշեց պատգամավորը։

Պատասխանատվություն եք ստանձնել, բայց խուսափում եք հետևանքներից: Այո, պետք է պատասխան տան այն մարդիկ, որոնք 2.5 տարվա ընթացքում իրավիճակը բերում էին այսօրվա` մեջք կոտրած դրությանը: Պետք է պատասխանատվություն կրեք, վարչապետը պետք է հեռանա», – ասաց Աբովյանը:

 

 

Արման Աբովյանը ելույթն ավարտեց վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջելով։

Հայ ժողովրդի արժանապատվությունը համատարած ոտնահարվել է, բայց ո՞վ է նման իրավունք տվել: Եթե վարչապետը չի կարողանում կառավարել, պետք է հեռանա, ԱԺ այսօրվա նիստի ժամանակ ասաց ԲՀԿ-ական պատգամավոր Միքայել Մելքումյանը:

«Ինչո՞ւ պետք է այսքան զոհեր լինեին: Պետք է զոհվեին, նո՞ր հասկանայիք: Չկա՞ն պաշտոնյաներ, որ Զոհրաբ Մնացականյանից հետո պետք է շարքով հրաժարական տային, գնային:

Նիկոլ Փաշինյան, դու պետք է անմիջապես հեռանաս, որովհետև պարտված ղեկավարը չի կարող բանակցություններ վարել: Նոր իշխանություն, նոր բանակցություններ. միայն այս օրակարգը կարող է լինել», – ասաց Մարուքյանը: