ԵՐԵՎԱՆԻ ԺԱՄԱՆԱԿՈՎ. Մենք ունենք պատերազմից, մայրերի արցունքից, երեխաների արյունից փող աշխատող իշխանություն․ Արմեն Մարտիրոսյան

Լուրեր

05.10.2026 | 10:34
Ուսուցչի առաքելությունն ավելի պատասխանատու է դառնում․ նախարարի ուղերձը՝ մասնագիտական տոնի կապակցությամբ
05.10.2026 | 10:17
Դատախազությունը խախտումներ է հայտնաբերել «Վանա լիճ դրախտ» համալիրի օտարման գործընթացում
05.10.2026 | 10:09
Հայտնի է Հայաստանի հավաքականի վերջնական հայտացուցակը Չեռնոգորիայի դեմ խաղում
05.10.2026 | 10:01
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 5-ի դրությամբ
05.10.2026 | 09:46
Կոտայքում մեքենայից կրակել են պարեկների ուղղությամբ․ երկու ծառայող վիրավորվել է, 2 անձ՝ ձերբակալվել
05.10.2026 | 09:41
Հենրիխ Մխիթարյանը գոլ է խփել ստուգողական խաղում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 09:33
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
04.10.2026 | 22:31
Եղիշե Մելիքյանը և Իգոչուկվու Իվուն՝ Չեռնոգորիայի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.10.2026 | 21:16
ՌԴ ՊՆ-ն հայտարարել է Կիևի ուղղությամբ հարվածների հետագա ուժեղացման մասին
04.10.2026 | 20:00
1700 տոննա աղբ՝ օրական․ ինչ գնով է մաքրվում Երևանը. աղբահանության ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
04.10.2026 | 19:13
Մենք TRIPP երթուղին մրցակից չենք համարում․ Կոբախիձե
04.10.2026 | 18:56
Ժանտախտի կասկած․ Իրկուտսկի հիվանդանոցներում կարանտին է հայտարարվել
04.10.2026 | 18:05
Հայաստանի Մ-20 հավաքականը 11-մետրանոցներով հաղթել է Ռուսաստանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.10.2026 | 17:02
Հարկային վարչարարությունը պետք է դառնա ավելի կանխարգելիչ, կանխատեսելի և գործընկերային. ՊԵԿ նախագահ
04.10.2026 | 16:07
Վթարային ջրանջատում Գեղարքունիքի մարզում
Բոլորը

«2017-ը ակնհայտ ձեռքբերումների տարի էր, այն իմաստով, որ եթե մի օր ունենանք լեգիտիմ իշխանություն, կիմանանք, թե ինչպիսին չպետք է լինի այդ իշխանությունը, չպետք է խոստանա տիեզերք, եթե ինքը չունի «տիեզերական» արդյունաբերություն»,- նման տեսակետ է հայտնում «Անտարես» հրատարակչության տնօրեն Արմեն Մարտիրոսյանը՝ Factor.am-ի «Երևանի ժամանակով» զրուցաշարի շրջանակում։

Նրա խոսքով՝ «ղալաթ է արել» նա, ով ասում է, թե լավ իշխանություն չի լինում․ «Կա հաղթող և պարտվող, խաղաղասեր և պատերազմատենչ իշխանություն։ Մենք ունենք պատերազմից փող աշխատող իշխանություն․ դա մայրերի արցունքից, երեխաների արյունից օգտվող իշխանությունն է»։

Մեր զրուցակիցը նկատում է՝ շատ հայաստանցիներ, հայտնվելով արտերկրում, աշխատելով առողջ համակարգում, դառնում են այդ համակարգի մի մասը և հաջողություններ են գրանցում․ «Իսկ մեր իշխող համակարգը որոշել է, որ առանց ընտրությունների էլ կլինի, տգեղ, տխմար համակարգ է։ Ինչո՞ւ Հայաստանը Ռուսաստանից այսքան մեծ կախում ունի, ինչի՞ց է, որ կողքի պետությունները մեզ հետ ոնց ուզում, այնպես էլ վարվում են, ինչու՞ է աշխարհը մեր մասին բանակցում՝ առանց մեզ, որովհետեւ գիտեն, որ մեր իշխանությունները կամազուրկ են»։

Արմեն Մարտիրոսյանը խոսում է նաև երկրի կառավարման, հանրային գիտակցության ձևավորման գործում մտավորականի դերից․ «Ցավոք, Լևոն Խեչոյանից հետո իշխանությունն էլ չի մրսում, չկա որևէ մտավորական, որից իշխանությունը կմրսի, կկաշկանդվի։ Իհարկե, կան մտավորականներ, որոնք երբեք չեն կռացել․ նրանք մեր աղն են, որի շուրջ կեղտ, վիրուս ու բակտերիա չի հավաքվում»։

Մանրամասները՝ տեսանյութում։

Աննա Բաբաջանյան