Ես չեմ կարծում, որ կա ուժ, որի հետ հնարավոր չլինի երկխոսություն․Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

08.10.2026 | 19:13
ԱՄՆ-ը «երբեք թույլ չէր տա» Հունաստան-Թուրքիա հակամարտություն․ Ռուբիոն նշել է F-35-ների Անկարային փոխանցման պայմանը
08.10.2026 | 19:00
ՀՕՖ-ի բարեգործական ճաշարանը չի փակվում․ բայց շահառուները մտահոգված են. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 18:48
Առանց ակումբի մնացած ամենաթանկ ֆուտբոլիստները՝ ըստ Transfermarkt-ի
08.10.2026 | 18:39
ՀՌՀ-ն հեռարձակողների հետ քննարկել է տեսալսողական բովանդակության նոր չափորոշիչները
08.10.2026 | 18:28
Այս պահին բանակցային կարգավորման հեռանկար չի երևում․ Ռուբիոն՝ ռուս-ուկրաինական պատերազմի մասին
08.10.2026 | 18:19
Միրզոյանն ու Ղազախստանի ԱԳ նախարարը քննարկել են տարածաշրջանային փոխկապակցվածությունն ու խաղաղության ջանքերը
08.10.2026 | 18:10
ՀՀ-Ադրբեջան քննարկում Գորիսում՝ TRIPP-ի հարցով // «Ռոսիա»-ի շենքի բռնագանձնման պահանջ է դրվել․ ԼՈՒՐԵՐ
08.10.2026 | 18:02
Փարիզում քննարկվել է ապաստանի գործերով մասնագիտացված դատավորներ ունենալու հնարավորությունը
08.10.2026 | 17:52
Եվրախորհրդարանը կոչ է անում պատժամիջոցներ սահմանել Իրանում, Վրաստանում և Ադրբեջանում բռնաճնշումների պատասխանատուների նկատմամբ
08.10.2026 | 17:43
Առուշանյանը ՔՊ կուսակցության անդամ չէ և չի պատրաստվում դառնալ․ Արմեն Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 17:35
Եվրախորհրդարանում կոչ են արել փակել ԵՄ տարածքում գործող բոլոր «Ռուսական տները»
08.10.2026 | 17:30
Կաթողիկոսի եղբայր Գևորգ Ներսիսյանն ու նրա որդին մեղավոր են ճանաչվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 17:26
Sportico. Աշխարհի ամենաբարձր վարձատրությամբ ֆուտբոլիստները
08.10.2026 | 17:18
Մուրադովն անհետ կորածների ցուցակ ուներ, օգտագործե՛ք ՌԴ-ի ձեր լծակները․ զոհվածի մայր․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 17:09
Թրամփը միջանկյալ ընտրություններից առաջ դիտարկում է Իրանի դեմ հնարավոր հարվածների հարցը․ The Atlantic
Բոլորը

Ես չեմ կարծում, որ կա ուժ, որի հետ հնարավոր չլինի երկխոսություն: Այս մասին այսօր՝ նոյեմբերի 16-ին, Ազգային ժողովում պատգամավորների հարցերին պատասխանելիս ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Անդրադառնալով բանակցաին փաթեթներին՝ վարչապետը նշեց. «Բանակցային փաթեթներ եղել են, բանակցային փաթեթ ի՞նչ է․ թուղթ, որի վրա կարող ես գրել քո լավագույն ցանկությունները նույնիսկ։ Բայց այդ բանակցային փաթեթներից որևէ մեկն իրագործվե՞լ է։ Մենք խոսում ենք իրականության մասին, թե՝ տեսական քննարկումների մասին։ Ոչ մեկը չի իրագործվել։ Ես էլի ասացի, մեր մեծագույն խնդիրն այդ տեսական քննարկումների դաշտն անվերջ երակարաձգելու, մեր հնարավորությունները 2016 թվականի ապրիլյան պատերազմով սպառվել են, հարգելի գործընկերներ։ Եկեք դա արձանագրենք։ Մենք 2016 թվականի ապրիլից հետո ունեիքն երկու գործողություն՝ կամ հրաժարվել մեր իրավունքներին, կամ փորձել պաշտպանել մեր իրավունքները»:

Վարչապետը նաև նշեց, որ թուղթ են ցույց տալիս ու ասում՝ այս թղթում Շուշիի մասին բան չկա։ «Բան չկա, դրա համար այդ թուղթը չի իրագործվել, կյանքի՞ է կոչվել այդ թուղթը։ Այնքան թղթեր կան, Կազանի թուղթն էլ կա, կյանքի՞ է կոչվել այդ թուղթը։ Դրանից առաջ մի հատ ուրիշ թուղթ էլ կար, կյանքի՞ է կոչվել։ Որևէ թուղթ կյանքի կոչվե՞լ է։ Իսկ ինչու՞, ինչու՞ կյանքի չի կոչվել, որևէ մեկը կարո՞ց է բացատրել։ Չեն ուզե՞լ կյանքի կոչել։ Այդ լավ փաստաթղթերը, որ եղել են, չեն ուզե՞լ ստորագրել, ինչ-որ դավադրությու՞ն է եղել։ Ոչ։ Երբ ինձ հարցնում են պարամետրերի մասին, թե որ պայամններում է ինչ հնարավոր, ես պատասխանում եմ․ չեմ ասում, որ թուղթ կար, որի մեջ սա կամ նա էր գրած։ Ես ասում եմ․ այս արդյունքը հնարավոր էր ապահովել միայն այս պայմաններում»,- նշեց Փաշինյանը՝ ընդծելով՝ խնդիրը այն է, որ ինչ-որ տեղ տպած թղթերին ավելի շատ են հավատացել, քան իրողություններին։

Մանրամասները՝ տեսանյութում: