Մեր ամենամեծ սխալն այն է եղել, որ մտածել ենք՝ խնդիրը կարող ենք անվերջ ձգել. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

08.10.2026 | 17:09
Թրամփը միջանկյալ ընտրություններից առաջ դիտարկում է Իրանի դեմ հնարավոր հարվածների հարցը․ The Atlantic
08.10.2026 | 17:01
Վարդաձորում 2-րդ դասարանցու նկատմամբ բռնության դեպքով Տեսչական մարմնի կողմից նախաձեռնվել է վարչական վարույթ
08.10.2026 | 16:57
ՀՖՖ. Եղիշե Մելիքյանն ունի ՀՀ քաղաքացիություն
08.10.2026 | 16:52
Հայտնի է Արման Ծառուկյանի հաջորդ մրցակիցը RAF-ում. ԼՈՒՍԱՆԿԱՐ
08.10.2026 | 16:44
Ոչ մի կապ չունի ազգությունը. ՔՊ-ականը` զինված ադրբեջանցու հանցագործության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 16:44
Կայացել է Նիկոլ Փաշինյանի և Շավքաթ Միրզիյոևի հանդիպումը
08.10.2026 | 16:36
Հարավային Կորեան հետ է կանչում Ուկրաինայում իր դեսպանին
08.10.2026 | 16:28
Ստամբուլում շենքի փլուզման հետևանքով կան զոհեր․փրկարարական աշխատանքները շարունակվում են
08.10.2026 | 16:21
Հայտնի է՝ ինչու է Արթուր Ալեքսանյանը բաց թողնելու աշխարհի առաջնությունը
08.10.2026 | 16:17
Գորիսում Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչները քննարկել են TRIPP-ի էլեկտրահաղորդման գծերի տեղակայումը
08.10.2026 | 16:12
Զոհվածների մասունքները կամայականորեն են հավաքվել, մի պարկում կարող էր մի քանի մարդու մասունք լինել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 16:08
Դատախազությունն ուզում է բռնագանձել Խաչատուր Սուքիասյանի ընտանիքին պատկանող «Այրարատ» կինոթատրոնի շենքը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 16:02
ԱՄՆ-ն և Ռուսաստանը քննարկում են «Հյուսիսային հոսք»-ով Եվրոպային գազ վաճառելու հնարավորությունը
08.10.2026 | 15:55
Եթե միտում լիներ դահլիճ մտնելու, կմտնեին. Տիգրան Աբրահամյանը` օգնականների գործողությունների մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 15:51
«Ունեմ տվյալներ, որ տղաս ողջ է․ իր ֆեյսբուքյան մեսենջերից նամակ եմ ստացել՝ «Սալամ», հեռախոսը Բաքվում է»․ բռնի անհետացածի ծնող․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Եթե խոսենք Հայաստանի ռազմավարական սխալի մասին, կասեմ, որ մեր ամենամեծ սխալը եղել է այն, որ մտածել ենք, թե երկու մոտեցումը կարող է մեկտեղվել: Այս մասին ԱԺ-ում պատգամավորների հարցերին պատասխանելիս ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Մոտեցումներից մեկը պատերազմի բացառումն է, իսկ երկրորդը՝ ոչ մի թիզ հող։ Մենք պետք է հասկանայինք, որ պետք է ունենանք սցենար և պատրաստվենք այդ սցենարին։ Մեր ամենամեծ սխալը եղել է այն, որ մեզ թվացել է, թե անվերջ կարող ենք ժամանակը ձգել։ Եկեք հստակ արձանագրենք, որ 1998-ից ի վեր տեղի ունեցած բանակցային գործընթացում որոշակի շոշափելի եղել է միայն մեկ ձևակերպում և գործոն, որ բանակցային գործընթացի նպատակը յոթ շրջանի վերադարձն է Ադրբեջանին։ Բանակցային գործընթացում միակ կոնկրետությունը եղել է սա», – ասաց վարչապետ Փաշինյանը։

Նրա խոսքով՝ ռազմավարական սխալ է, որ առկա երկու սցենարից ընտրություն չի կատարվել: «Էս երկուսն ուզել ենք համատեղել։ Մենք պետք է ընտրեինք։ Անկեղծ ասած՝ մենք փորձել ենք այդ ընտրությունը կատարել, և ճիշտն ասած, կատարել ենք, այլ բան, որ երկուսուկես տարվա ընթացքում չենք կարողացել անել այն և այնքան, որպեսզի այդ ընտրությունը երաշխավորվեր», – նշեց վարչապետը: