Ռազմագերիների ու դիերի փոխանակման գործընթացը չի սկսվել․ ԿԽՄԿ-ն ժամկետների մասին տեղեկություն չունի․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

21.05.2026 | 19:13
Նաիր Թիկնիզյանն արձագանքել է Սերբիայի առաջնության լավագույն ձախ պաշտպան ճանաչվելուն
21.05.2026 | 18:57
Իշխանությո՞ւնն է բեմադրել զինված անձանց տեսանյութը․ Լուսինե Բադալյանը բացառում է․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.05.2026 | 18:45
ՄՈԳՈ-ն զարգանում է մարզերում․ Վանաձորի մասնաճյուղը՝ նոր տեսքով ու հնարավորություններով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.05.2026 | 18:28
Մեկնարկել է գրեփլինգի, պանկրատիոնի և սիրողական MMA-ի Եվրոպայի առաջնության տոմսերի վաճառքը
21.05.2026 | 18:28
ԲՀԿ-ի քարոզարշավը Գյումրիում. ՈւՂԻՂ
21.05.2026 | 18:19
Ձերբակալվել է գումարի դիմաց վարորդական իրավունքի վկայական խոստացած տղամարդը
21.05.2026 | 18:10
Արթուր Օսիպյանը հացադուլ է հայտարարել // Վերին Արտաշատում Փաշինյանին հատուկ են դիմավորել․ ԼՈՒՐԵՐ
21.05.2026 | 18:02
ԱԱ-2026․ Նագելսմանը հրապարակել է Գերմանիայի հավաքականի կազմը
21.05.2026 | 17:53
ԱՄՆ-ն ավիակիր է ուղարկել Կուբա
21.05.2026 | 17:42
Անտեսեք․ Կիբեռոստիկանությունը զգուշացնում է ՆԳՆ-ի և պետական մարմինների անունից ուղարկվող կեղծ հաղորդագրությունների մասին
21.05.2026 | 17:31
Խամենեին հայտարարել է, որ հարստացված ուրանը պետք է մնա Իրանում
21.05.2026 | 17:24
Նախկին թենիսիստը դարձել է Նովակ Ջոկովիչի մարզիչը
21.05.2026 | 17:16
Սրիկայություն է նման բան ասելը․ Արարատ Միրզոյանը՝ 300.000 ադրբեջանցիների Հայաստան գալու մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.05.2026 | 17:05
Ձերբակալվել է շտապօգնության անձնակազմի գործողություններին խոչընդոտած տղամարդը
21.05.2026 | 16:50
ՌԴ-ն դիտավորյալ ուկրաինական ԱԹՍ-ները վերահասցեագրում է Բալթյան երկրներ․ Լիտվայի ԱԳ նախարար
Բոլորը

Հայաստանի ու Ադրբեջանի միջև դիերի ու գերիների փոխանակումը Լեռնային Ղարաբաղում հրադադարի մասին եռակողմ համաձայնության 9 կետերից մեկն է: Հայաստանում ԿԽՄԿ պատվիրակության հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին Factor TV-ի հետ զրույցում ասաց՝ փոխանակման գործընթացը դեռ չի սկսվել։

Ամատունին նշում է՝ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ադրբեջանական գրասենյակի ներկայացուցիչների հետ կապն անընդհատ է։ Հայկական և ադրբեջանական կողմերը տեղյակ են Կարմիր Խաչի պատրաստակամության մասին, այս պահին ակտիվ երկոխության մեջ են կողմերի հետ։

Առայժմ հստակ չէ նաև ռազմագերիների վերջնական թիվը՝ կոմիտեն կողմերից դեռ հաստատումներ չի ստացել։

Վիճակագրական տեղեկություններով կառույցը չի կիսվում, հստակեցումներից հետո և ցուցակներ ստանալուն պես միայն Կոմիտեն կկարողանա խոսել Ադրբեջանում պահվողների թվի և վայրի մասին։ Սա նաև կողմերի պարտավորությունն է՝ ԿՄԽԿ ներկայացուցչությանը տվյալներ տրամադրել իրենց մոտ պահվող անձանց մասին, իսկ Կոմիտեն իր հերթին մարդասիրական իրավունքի ներքո ունի մանդատ՝ այցելելու այդ մարդկանց։

Վերջին տվյալներով՝ Ադրբեջանում 21 գերեվարված հայ կա։ Ավելի վաղ Ադրբեջանը գերի էր վերցրել Հադրութից երկու խաղաղ բնակչի՝ 85-ամյա Եվգենյա Բաբայանին, որը ԿԽՄԿ միջնորդությամբ վերադարձվել է Հայաստան, և 84-ամյա Միշա Մելքումյանին, որը մահացել էր Բաքվում:

Տղամարդու դին ստանալուց և դատաբժշկական փորձաքննությունից հետո ՀՀ Քննչական կոմիտեն հայտնել էր, որ նրա նկատմամբ կիրառվել է բռնություն, մահը վրա է հասել գանգուղեղային վնասվածքի հետևանքով: Ռազմագերիների և զոհված զինվորների մարմինների փոխանակման վերաբերյալ այսօր հաղորդագրություն տարածեց նաև Հայաստանի Պաշտպանության նախարարությունը՝ նշելով, որ արդեն իսկ ակտիվ աշխատանքներ են իրականացվում խաղաղապահ առաքելության ղեկավարության և ԿԽՄԿ-ի ներկայացուցիչների հետ՝ սեղմ ժամկետներում գերության մեջ հայտնված անձանց և դիակների փոխանակման կիրառական մեխանիզմներ ստեղծելու և գործընթացն իրականացնելու համար:

Ի՞նչ ասել է սեղմ ժամկետներ, արդյո՞ք կա գործընթացը սկսելու հստակ ժամանակացույց․ այս հարցերի պատասխանը Պաշտպանության նախարարությունից ստանալ չհաջողվեց։

Մանրամասները՝ տեսանյութում։

Իրինա Մկրտչյան