2020-ին բժշկական որևէ ծառայության ծավալ չի փոխվել․կոչ եմ անում նման հայտարարություններ չանել․Թորոսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

20.02.2026 | 02:07
Ադելիա Պետրոսյանը մեդալ չնվաճեց ձմեռային Օլիմպիական խաղերում
19.02.2026 | 23:55
Եպիսկոպոսաց հավաքը հանդես է եկել հայտարարությամբ
19.02.2026 | 23:40
Կոնֆերենցիաների լիգա․ «Նոան» հաղթեց «ԱԶ Ալկմարին». ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.02.2026 | 23:29
Իսակովի պողոտայում ավտոմեքենա է այրվել. կա տուժած
19.02.2026 | 23:24
Վարչապետը մասնակցել է Խաղաղության խորհրդի անդրանիկ նիստին
19.02.2026 | 23:16
Բաքուն Մոսկվային մեղադրում է Ալիևի և նրա ընտանիքի դեմ հիբրիդային պատերազմի կազմակերպելու մեջ
19.02.2026 | 23:00
ՀՀ ԱԺ նախագահը հայտարարում է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամների պաշտոններում թեկնածուների ընտրության մրցույթ
19.02.2026 | 22:49
Ռոբոտներով քունգ ֆու-շոու․ ինչպես են նշել չինական նոր տարին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.02.2026 | 22:37
Հորինվածք է. Telegram-ը պնդում է՝ օտարերկրյա ծառայությունները հասանելիություն չունեն մեսենջերի հաղորդագրություններին
19.02.2026 | 22:24
Մեր իրավունքները խախտվում են. ադրբեջանական Meydan TV-ի լրագրողները Բաքվում դեսպանատներին կոչ են արել մասնակցել իրենց դատավարությանը
19.02.2026 | 22:15
Փաշինյանը կարճատև զրույց է ունեցել Թրամփի հետ
19.02.2026 | 22:01
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
19.02.2026 | 21:47
Ինչու է գործը հասնում զենքին. անվտանգ երկրի ստվերվող համբավը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.02.2026 | 21:40
ՀՀ նախագահը «Դելփիի տնտեսական ֆորումի» ուղեղային կենտրոնում ներկայացրել է Հայաստանի տնտեսական իրավիճակը
19.02.2026 | 21:27
Երևանի 3 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
Բոլորը

«2020թ. բյուջեում կատարվել են վերաբաշխումներ. սոցիալապես անապահով և առանձին խմբերին տրամադրվող բժշկական օգնությունը կրճատվել է 160 մլն դրամով, սրտի անհետաձգելի վիրահատություններին տրամադրվող գումարներն են կրճատվել 200 մլն դրամով, տուբերկուլյոզի բժշկական ծառայությունների տրամադրումը, մոր և մանկան բժշկական ծառայությունների տրամադրումը 1 մլրդ 950 մլն դրամով: Այս վերաբաշխումները վերաբերում են սոցիալապես անապահով խմբերին: Արդյո՞ք այս միտումը շարունկակվելու է 2021-ին», – ԱԺ առողջապահության և սոցիալական հարցերի ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2021թ. պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ ասաց «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը՝ դիմելով առողջապահության նախարար Արսեն Թորոսյանին:

Առողջապահության նախարարն ընդգծեց, որ 2020-ի ընթացքում բժշկական որևէ ծառայության ծավալ չի փոխվել. «Մեր բյուջեն 2020-ին չի փոքրացել, եղել են վերաբաշխումներ: Այդ վերաբաշխումները կատարվել են այն պատճառով, որ այդ ծառայությունների կարիքն այդ ծավալով չի եղել և այդ գումարները իրավացիորեն առավել քան սոցիալապես կարևոր ծրագրերում են ներառվել»: Արսեն Թորոսյանը կոչ արեց վերաբաշխումների վերաբերյալ հայտարարություններով հանդես չգալ:

Մանրամասները՝ տեսանյութում: