Ոչ մի ուժ չի կարող փոխել տարածաշրջանի աշխարհագրությունը․ իրանցի գեներալը՝ ԼՂ հակամարտության մասին

Լուրեր

18.11.2026 | 12:58
Իրանը հարվածներ է հասցրել Քուվեյթում և Բահրեյնում ԱՄՆ ռազմաբազաներին
18.11.2026 | 12:50
Փաշինյանը ուղերձով դիմելու է ժողովրդին․ ուղերձում կհայտարարի Սահմանադրության նախագծի հրապարակման մասին
18.11.2026 | 12:46
Առաջարկում եմ գործարկել Հայաստանի «ֆինանսական հրթիռը»․ նախարարը ներկայացրել է բյուջեի նախագիծն ու տնտեսական ցուցանիշները․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.11.2026 | 12:37
Բայրամովը հայտարարել է, որ TRIPP-ի տեխնիկական պարամետրերը պետք է համաձայնեցվեն Ադրբեջանի հետ
18.11.2026 | 12:29
Հայաստանի գազամատակարարման համակարգը պատրաստ է ձմռանը․ «Գազպրոմ Արմենիա»
18.11.2026 | 12:18
Խաղաղության պայմանագրի ստորագրումը Հայաստանում իմ հանդիպման հիմնական թեման կլինի․ Գերմանիայի ԱԳ նախարար
18.11.2026 | 12:10
Փաշինյանի մասնակցությամբ ԱԺ-ն բյուջեի նախագիծը կքննարկի // Քամու ուժգնացում է սպասվում․ ԼՈՒՐԵՐ
18.11.2026 | 12:09
Աշխարհի առաջին ռակետը կիսաեզրափակիչի ուղեգիր է ապահովել Ամփոփիչ մրցաշարում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.11.2026 | 12:04
Հայաստանում սննդամթերքի, կոշկեղենի, ավտոպահեստամասերի և այլ ապրանքների դրոշմավորման փորձնական ծրագրեր են իրականացվում
18.11.2026 | 12:01
Nvidia-ն մերժել է Ջենսեն Հուանգի՝ գլխավոր տնօրենի պաշտոնին վերադառնալու առաջարկը
18.11.2026 | 11:52
Ինչքա՞ն է բյուջեի ճեղքվածքը այս տարի․ Նարեկ Կարապետյանը՝ նախարարին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.11.2026 | 11:44
Բայրամովը Գերմանիայի ԱԳ նախարարի հետ Երևանի ու Բաքվի միջև խաղաղության գործընթացն է քննարկել
18.11.2026 | 11:43
Նարեկ Կարապետյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
18.11.2026 | 11:38
Կոտրել են Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի ֆեյսբուքյան էջը․ ՀՌՀ-ի անունից մեկնաբանություններ են հրապարակվել
18.11.2026 | 11:31
Ուկրաինան Կրասնոդարի երկրամասում երկու նավթավերամշակման գործարանների է հարվածել․ տուժածներ կան
Բոլորը

Իրանի ցամաքային զորքերի հրամանատար, բրիգադային գեներալ Կիումարս Հեյդարին (Kiumars Heidari) հայտարարել է, որ Իրանի Իսլմական Հանրապետության զինված ուժերն ամեն ինչ կանեն, որպեսզի ապահովեն երկրի սահմանամերձ շրջանների անվտանգությունն ու չեն հանդուրժի միջազգային իրավունքի խախտում։ Անդրադառնալով Լեռնային Ղարաբաղում զինված հակամարտությանը՝ իրանցի զինվորականն ընդգծել է, որ Թեհրանը կոչ է անում Հայաստանին ու Ադրբեջանին լուծել իրենց խնդիրները քաղաքական կարգավորման ճանապարհով, հայտնում է Mehr գործակալությունը։

«Տարածաշրջանում կայունության պահպանումը մեր կարմիր գիծն է, և ոչ մի ուժ չի կարող փոխել տարածաշրջանի աշխարհագրությունը,  մենք դա չենք հանդուրժի», – նշել է Իրանի Զինված ուժերի հրամանատարը ՝ չմանրամասնելով, թե ինչ նկատի ունի «տարածաշրջանի աշխարհագրությունը» փոխելու անթույլատրելիություն ասելով:

Վերջինս նաև հայտնել է, որ Իրանի սահմանամերձ շրջաններում տեղակայված են բանակի և Իսլամական Հանրապետության պահապանների կորպուսի լրացուցիչ ցամաքային ստորաբաժանումներ, որոնք կանեն հնարավոր ամեն բան տարածաշրջանում անվտանգության և խաղաղության պահպանման համար»:

Հեյդարին նաև հավաստիացրել է, որ ներկայում երկրի հյուսիսարևմտյան սահմաններին ոչ մի վտանգ չի սպառնում, և Զինված ուժերը պատրաստ են պաշտպանել Իրանի ժողովրդին:

 

Տաթև Ֆռանգյան