Մահացել է ԱԱԾ տնօրենի նախկին առաջին տեղակալ գեներալ-մայոր Գրիգոր Գրիգորյանը

Լուրեր

17.09.2026 | 20:48
«Հայփոստի» թափանցիկության խնդիրը․ տնօրենի 3.6 մլն դրամ վարձատրություն և չբացահայտվող տվյալներ
17.09.2026 | 20:33
Ալիևը հայտարարել է՝ «եթե ՄԱԿ-ը նորմալ գործեր, ստիպված չէինք լինի ուժով նվաճել մեր տարածքները»
17.09.2026 | 20:21
Փաշինյանն ընդունել է Բրազիլի դեսպանին
17.09.2026 | 20:09
Ֆուտզալի Հայաստանի հավաքականը հաղթեց Մոլդովային
17.09.2026 | 20:00
Սպառնալիք կա Ալիևի մտածողության մեջ․ ագրեսիայի շանս կստանա, եթե ՀՀ-ն ուշ է խոսում վտանգներից․ Մեսրոպ Առաքելյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.09.2026 | 19:46
Ռուսական ԱԹՍ-ն կրկին հարվածել է Ուկրաինայի արևմուտքին՝ Լեհաստանի սահմանի մոտ
17.09.2026 | 19:38
Մինսկի փողոցում սեպտեմբերի 18-ից կկազմակերպվեն հետիոտնային անցում և հասարակական տրանսպորտի կանգառներ
17.09.2026 | 19:24
Համաշխարհային օլիմպիադա. Շախմատի Հայաստանի հավաքականները երկրորդ հաղթանակը տարան
17.09.2026 | 19:13
Շոյգուն հայտարարել է Մոսկվայի և Բաքվի հարաբերություններում ճգնաժամը հաղթահարելու մասին
17.09.2026 | 18:59
Թուրք ընդդիմադիր պատգամավորը Հայաստան-Թուրքիա սահման է այցելել և կոչ է արել բացել այն
17.09.2026 | 18:45
Հայկ Կոնջորյանի եղբոր վարքը քննարկվել է ՔՊ վերահսկող հանձնաժողովում
17.09.2026 | 18:36
Լիոնել Մեսին ևս մեկ ռեկորդ է սահմանել
17.09.2026 | 18:26
Եվրոպան և Կանադան «ուժեղ են, իսկ միասին՝ է՛լ ավելի ուժեղ»․ Քարնին ողջունել է ԵՄ ասոցացված անդամ դառնալու գաղափարը
17.09.2026 | 18:18
Քեշ փողով, կովով ու հավով ընտրակաշառք են բաժանել, էլ ի՞նչ պիտի անեին, որ ընտրապայքարից դուրս մնային․ Ալեքսանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.09.2026 | 18:14
Ստեփանավանի ԲԿ-ի տնօրենի և գլխավոր հաշվապահի պաշտոնավարումը կասեցվել է․ քննությունն ավարտվել է
Բոլորը

ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը խոր վշտով տեղեկացնում է, որ 85 տարեկանում մահացել է ՀՀ ԱԱԾ տնօրենի նախկին առաջին տեղակալ, գեներալ-մայոր Գրիգոր Գարեգինի Գրիգորյանը:

Բազմակողմանի զարգացած, մասնագիտությամբ իրավագետ  Գ. Գրիգորյանը 1964թ. ՀԽՍՀ ՊԱԿ-ում իր ծառայությունն սկսել է օպերլիազորից՝ հասնելով բաժնի պետի պաշտոնի, այնուհետև ծառայությունը 1984-1991 թթ. շարունակել է ՀՍՍՀ ՆԳՆ-ում՝ որպես նախարարի տեղակալ: 1991-1992 թթ. զբաղեցրել է ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալի-ՍԶ հրամանատարի պաշտոնը:

1992-1993 թթ. հանդիսացել է ՀՀ գլխավոր սահմանապահ կոմիսար, 1993 թ. նշանակվել է ՊՆ ռազմական հակահետախուզական վարչության պետ և գլխավորել այդ կառույցը մինչև 1995 թ.:

1995 թ. Գ. Գրիգորյանը նշանակվել է ՀՀ ԱԱՊՎ պետի տեղակալ: 1995-1996 թթ. զբաղեցրել է ՀՀ ԱԱ նախարարի տեղակալի, 1996 թ.՝ ՀՀ ԱԱ նախարարի առաջին տեղակալի, 1996-1999 թթ.՝ ՀՀ ՆԳ և ԱԱ նախարարի առաջին տեղակալի, 1999-2003 թթ.՝ ՀՀ ԱԱ նախարարի առաջին տեղակալի, 2003 թ.՝ ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրենի առաջին տեղակալի պաշտոնները:

Գ. Գրիգորյանը մեծ ներդրում է ունեցել Հայաստանի Հանրապետության զինված ուժերի կազմավորման, ՀՀ սահմանապահ զորքերի ստեղծման և ՀՀ ազգային անվտանգության մարմինների կայացման գործում: Ազնիվ ու անբասիր ծառայության համար գեներալ-մայոր Գ. Գրիգորյանը բազմիցս պարգևատրվել է:

2005թ. հունվարին ՀՀ նախագահի հրամանագրով արձակվել է զինվորական ծառայությունից՝ կենսաթոշակի սահմանային տարիքի լրանալու կապակցությամբ:

Վերջին տարիներին հանդիսացել է ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի վետերանների խորհրդի նախագահ:

ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը խորին ցավակցություն է հայտնում պետական գործչի ընտանիքին, հարազատներին, մերձավորներին և գործընկերներին:

Գրիգոր Գրիգորյանի հոգեհանգստի արարողությունը տեղի է ունենալու 05.11.2020 թ. ժ. 18:00-ին Կոնդի Սբ. Հովհաննես Մկրտիչ եկեղեցում, իսկ հուղարկավորությունը՝ 06.11.2020 թ. ժ. 13:00-ին՝ նույն վայրից: