Ավստրալիայի ցեղասպանության ուսումնասիրության ինստիտուտն Ադրբեջանի գործողություններում ցեղասպանության վտանգ է տեսնում

Լուրեր

17.09.2026 | 23:38
Սամվել Կարապետյանի տնային կալանքը երկարաձգվել է
17.09.2026 | 23:31
Երթևեկության կազմակերպման փոփոխություն օդանավակայանի խաչմերուկում
17.09.2026 | 23:16
ԱԹՍ-ի հարվածի ենթարկված թուրքական նավի տերը Միջազգային քրեական դատարան բողոք է ներկայացրել Ուկրաինայի դեմ
17.09.2026 | 23:07
Կառլեն Հովհաննիսյանն առաջին գոլն է խփել «Ակրոնում». ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.09.2026 | 22:59
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
17.09.2026 | 22:43
Ռիչարդ Կիրակոսյանը Ստամբուլում հոսպիտալացվել է
17.09.2026 | 22:30
Եվրահանձնաժողովն առաջարկել է մինչև 13 տարեկան երեխաներին արգելել օգտվել սոցցանցերից, անձնական հաշիվներ բացելը թույլատրել 15 տարեկանից
17.09.2026 | 22:19
Սան Պաուլո. Էլինա Ավանեսյանը պարտվեց Ալինա Չարաևային
17.09.2026 | 21:58
«G Class invest»-ը գործում է ԿԲ-ի վերահսկողությունից դուրս. Կենտրոնական բանկն ահազանգում է
17.09.2026 | 21:43
Թրամփն ու Էրդողանը հաջորդ շաբաթ կհանդիպեն Նյու Յորքում
17.09.2026 | 21:30
Ընկերությունը զրկվել է ՊԵԿ-ի 860 միլիոնանոց մրցույթից՝ չնախատեսված պահանջի պատճառով․ իրավաբան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.09.2026 | 21:13
Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել է TRIPP նախագծի իրագործման ընթացքը
17.09.2026 | 21:00
2,6 մլն՝ Փաշինյանին, 2,1 մլն՝ նախարարներին․ զգալի կբարձրանա պաշտոնայների աշխատավարձը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.09.2026 | 20:48
«Հայփոստի» թափանցիկության խնդիրը․ տնօրենի 3.6 մլն դրամ վարձատրություն և չբացահայտվող տվյալներ
17.09.2026 | 20:33
Ալիևը հայտարարել է՝ «եթե ՄԱԿ-ը նորմալ գործեր, ստիպված չէինք լինի ուժով նվաճել մեր տարածքները»
Բոլորը

Ավստրալիայի Հոլոքոստի և ցեղասպանության ուսումնասիրությունների ինստիտուտը (AIHGS) լուրջ մտահոգություններ ունի Արցախում հակամարտության, մասնավորապես՝ բնիկ հայ բնակչության նկատմամբ ցեղասպանության ռիսկի աճի վերաբերյալ: Այս մասին ասվում է ինստիտուտի ֆեյսբուքյան էջում հրապարակված հոդվածում։

AIHGS-ն Ավստրալիայի կառավարությանը կոչ է անում անհապաղ միջոցներ ձեռնարկել` կանխելու հետագա վայրագությունները և պատերազմական հանցագործությունները մի ժողովրդի նկատմամբ, որն արդեն ցեղասպանություն է կրել և երբեք չի տեսել արդարություն:

Հրապարակված հոդվածում նշվում է, որ 2020 թվականի սեպտեմբերի 27-ից սկսած Ադրբեջանը, որին աջակցում է Թուրքիան, ագրեսիվ գրոհներ է սկսել Արցախի դեմ, այդ թվում ՝ հարձակումներ է իրականացվել հայ խաղաղ բնակիչների դեմ: Ադրբեջանի գործողություններն ուղեկցվում են ռազմական ու  մարդկության դեմ ուղղված հանցագործություններով ։Նշվում է , որ Ադրբեջանն օգտագործում է հեռահար հրթիռներ, անօդաչու սարքերի ու կասետային ռումբեր, որոնք արգելված են միջազգային օրենքներով:

Ինստիտուտն ընդգծում  է, որ այդ հարձակումների հետևանքով զոհվել են խաղաղ բնակիչներ, ավերվել են տներ մայրաքաղաք Ստեփանակերտում, ինչպես նաև հիվանդանոցներ, դպրոցներ և մշակութային-կրոնական կենտրոններ, ինչպիսիք են Շուշիի Սուրբ Ամենափրկիչ տաճարը։ Այս ամենն արգելված է միջազգային մարդասիրական իրավունքով:

Ավելի քան 70,000 մարդ տեղահանվել է Արցախի Հանրապետությունից, հազարավոր մարդիկ ապաստանում են ստորգետնյա նկուղներում:

Թուրքիան, որը շարունակում է հերքել իր օսմանյան նախնիների կողմից մեկ դար առաջ իրականացված Հայոց ցեղասպանությունը, շարունակում է նյութական աջակցություն ցուցաբերել Ադրբեջանին ՝  զենքի և սիրիայից օտարերկրյա վարձկաններ տեղափոխելու տեսքով: Իրապես, նախագահ Էրդողանը հանձն է առել «իր պապերի առաքելությունը՝ ցեղասպանություն կատարելու» Թուրքիայի մտադրությանը, և վերջերս հայերին անվանել է «թրի մնացորդներ» («kilic artigi» – թուրքերի համար նվաստացուցիչ տերմին, որով դիմում են զանգվածային սպանություններից փրկվածներին ):

Ինստիտուտի հրապարակած հոդվածում նշվում է, որ համանման ատելության խոսք է տարածում նաև նախագահ Ալիևը: Օրինակ՝ հոկտեմբերին նախագահ Ալիևը հայտարարել էր. «Մենք նրանց ցույց տվեցինք, թե ով ենք մենք: Մենք նրանց հետապնդում ենք շների պես»:

Ավստրալիայի Հոլոքոստի և ցեղասպանության ուսումնասիրությունների ինստիտուտն Ավստրալիայի կառավարությանը կոչ է անում օգտագործել բոլոր դիվանագիտական միջոցները`ստիպելու Ադրբեջանին՝ կատարել միջազգային մարդասիրական իրավունքով ստանձնած պարտավորությունները, դատապարտել ատելության խոսքը, ցեղասպանության մտադրությունը և ցեղասպանության ժխտումը Ադրբեջանի և Թուրքիայի կողմից, դատապարտել օտարերկրյա վարձկանների օգտագործումը, միջոցներ ձեռնարկել Ադրբեջանին և Թուրքիային վայրագությունների և ռազմական հանցագործությունների համար պատասխանատվության ենթարկելու համար, մարդասիրական օգնություն տրամադրել Արցախի ժողովրդին:

Տաթև Ֆռանգյան