ՀանրաԴիտակ. Ինչի՞ վրա են ծախսվելու Երևանի 2018թ. բյուջեի միլիոնները

Լուրեր

12.11.2026 | 10:50
«Կոմիտաս պարկ»-ի գազիֆիկացման խնդիրը լուծվել է․ բնակիչները կառուցապատողի համաձայնության կարիք չունեն
12.11.2026 | 10:48
Սուրեն Կատվալյանը՝ պատանեկան Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 10:41
Սանկտ Պետերբուրգում ռուս գնդապետի ավտոմեքենա են պայթեցրել․ նա զոհվել է
12.11.2026 | 10:30
«Գոլդ» համարներից որքա՞ն գումար է փոխանցվել պետբյուջե
12.11.2026 | 10:16
«Հոգեկան առողջությունը Հայաստանում․ դեպի իրավունքների վրա հիմնված համայնքահենք աջակցություն». ՈՒՂԻՂ
12.11.2026 | 10:10
Համբարձում Մաթևոսյանը 12,5 հազար դոլարով Նյու Յորքի հյուրանոցում համար է վարձել պետբյուջեի հաշվին
12.11.2026 | 10:00
Առանց հավաստագրի՝ մանկապարտեզի ղեկավար, այժմ՝ ՔՊ-ի թեկնածու․ ի՞նչ է կատարվում Սպիտակում
12.11.2026 | 09:53
Էդգար Ղազարյանն առաջարկում է գործուղման մեկնած պատգամավորներին զրկել նախապես քվեարկելու հնարավորությունից․ Կառավարությունը դեմ է
12.11.2026 | 09:47
Թրամփի բանագնացները ժամանել են Մոսկվա՝ Պուտինի հետ բանակցությունների
12.11.2026 | 09:41
Բաքուն բողոք է հայտնել Երևանի Կապույտ մզկիթի դահլիճը Եղիշե Չարենցի անունով կոչելու կապակցությամբ
12.11.2026 | 09:41
Վարչապետը ժամանել է Դուբլին
12.11.2026 | 09:30
Պետական պարտքի սպասարկման գումարից 10.2 մլրդ դրամ կհատկացվի առողջության համընդհանուր ապահովագրությանը
12.11.2026 | 09:24
Բելառուսի ԱԳ նախարարն առաջարկել է սահմանափակել Հայաստանի հասանելիությունը ՀԱՊԿ գաղտնի փաստաթղթերին
11.11.2026 | 23:19
Ժաննա Անդրեասյանը բարերար Լևոն Վարթան Դեր Բեդրոսսյանին հանձնել է Մովսես Խորենացու մեդալը
11.11.2026 | 23:03
Վթարային ջրանջատում՝ Բերդ քաղաքում
Բոլորը

Երևան քաղաքի 2018 թվականի նոր բյուջեով նախատեսված ծախսերը, ինչպես նախորդ տարիներին, առաջիկայում ևս զարմացնելու առիթ են տալու։ Անհարկի ճոխ ծախսերի համար պարբերաբար քննադատության կենտրոնում հայտնվող քաղաքապետարանի ներկայացրած փաստաթղթով հաջորդ տարի նախատեսվում է շուրջ 1 մլրդ դրամ տրամադրել տոնական միջոցառումների իրականացմանը, մինչդեռ, օրինակ՝ հաշմանդամություն ունեցող անձանց համար քաղաքի տրանսպորտային միջոցների մատչելիությունն ապահովելու համար կտրվի ընդամենը 5մլն դրամ:

Չնայած քաղաքի բնակֆոնդի 80 տոկոսը մաշված է, իսկ երևանցիների մոտ 25 տոկոսն աղքատ, սակայն քաղաքապետարանը վթարային շենքերի քանդման հետևանքով անօթևան մնացած ընտանիքներին փոխհատուցման համար այս տարի ավելի քիչ գումար է նախատեսում՝ 450 միլիոն դրամ։ Սակայն գրեթե նույնքան գումար՝ 444 միլիոն դրամ, տրամադրվելու է ավտոկայանատեղերի կազմակերպումն իրականացնելու համար։ Քաղաքապետարանն առանձին բաժին է հատկացրել բազմաբնակարան շենքերի վերելակների սպասարկման խնդրին: Այստեղ զավեշտը առանձնահատուկ ծավալներ է ստանում: Այսպես. ամբողջ քաղաքի բնակելի շենքերի վերելակների հիմնանորոգման համար նախատեսվում է 108 մլն 770 հազար դրամ: Մինչդեռ միայն մեկ՝ քաղաքապետարանի շենքում գտնվող վթարային վերելակը նորով փոխարինելու համար քաղաքապետարանը պատրաստ է ծախսել ամբողջ քաղաքին հատկացված գումարի շուրջ 70 տոկոսը՝ գրեթե 80 միլիոն դրամ: Սա այն դեպքում, երբ տարիներ ի վեր բազմաթիվ բնակելի շենքերի բնակիչները բողոքում են վերելակների անմխիթար վիճակից, իսկ ԱԻՆ-ը պարբերաբար ահազանգում է հերթական ողբերգական միջադեպի մասին:

Քաղաքապետարանի տրանսպորտային նյութերի ծախսը՝ քսուկներ, ավտոպահեստամասեր, քաղաքի հարկատուներիս վրա արժենում է մոտ 450 հազար դոլար, մինչդեռ սոցիալապես անապահով քաղաքացիների բժշկական աջակցությանը կտրամադրվի ընդամենը 35 000 դոլար: Քաղաքի կենսագործունեության ամենակարևոր խնդրի՝ հանրային տրանսպորտի բարեփոխման վերաբերյալ 2018-ի բյուջեում գրեթե ոչինչ չկա: Չնայած, նախորդ տարի նոր համակարգի ներդրման հարցում խորհրդատվություն տրամադրելու համար քաղաքապետարանը «Դաբլյու Վայ Ջի Ինթերնեյշնլ լիմիթիդ» ընկերությանը վճարել էր 850 հազար դոլար, կրկնենք՝ ոչ թե համակարգի ներդրման, այլ ընդամենը՝ խորհրդատվություն տրամադրելու: Մինչդեռ կարծես այդ թանկ խորհրդատվությունը հաջորդ տարի ևս թղթի վրա է մնալու:

Երևանի բյուջեի ծախսերի առավել մանրամասներն ու մտահոգիչ առաջնահերթությունները դիտեք «ՀանրաԴիտակ» հաղորդման տեսանյութում։

Հակոբ Կարապետյան Գայանե Աբրահամյան