ՀՕՖ-ի աջակցությամբ կվերանորոգվի Հանրապետական թիվ 2 հատուկ կրթահամալիրը

Լուրեր

12.11.2026 | 10:50
«Կոմիտաս պարկ»-ի գազիֆիկացման խնդիրը լուծվել է․ բնակիչները կառուցապատողի համաձայնության կարիք չունեն
12.11.2026 | 10:48
Սուրեն Կատվալյանը՝ պատանեկան Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 10:41
Սանկտ Պետերբուրգում ռուս գնդապետի ավտոմեքենա են պայթեցրել․ նա զոհվել է
12.11.2026 | 10:30
«Գոլդ» համարներից որքա՞ն գումար է փոխանցվել պետբյուջե
12.11.2026 | 10:16
«Հոգեկան առողջությունը Հայաստանում․ դեպի իրավունքների վրա հիմնված համայնքահենք աջակցություն». ՈՒՂԻՂ
12.11.2026 | 10:10
Համբարձում Մաթևոսյանը 12,5 հազար դոլարով Նյու Յորքի հյուրանոցում համար է վարձել պետբյուջեի հաշվին
12.11.2026 | 10:00
Առանց հավաստագրի՝ մանկապարտեզի ղեկավար, այժմ՝ ՔՊ-ի թեկնածու․ ի՞նչ է կատարվում Սպիտակում
12.11.2026 | 09:53
Էդգար Ղազարյանն առաջարկում է գործուղման մեկնած պատգամավորներին զրկել նախապես քվեարկելու հնարավորությունից․ Կառավարությունը դեմ է
12.11.2026 | 09:47
Թրամփի բանագնացները ժամանել են Մոսկվա՝ Պուտինի հետ բանակցությունների
12.11.2026 | 09:41
Բաքուն բողոք է հայտնել Երևանի Կապույտ մզկիթի դահլիճը Եղիշե Չարենցի անունով կոչելու կապակցությամբ
12.11.2026 | 09:41
Վարչապետը ժամանել է Դուբլին
12.11.2026 | 09:30
Պետական պարտքի սպասարկման գումարից 10.2 մլրդ դրամ կհատկացվի առողջության համընդհանուր ապահովագրությանը
12.11.2026 | 09:24
Բելառուսի ԱԳ նախարարն առաջարկել է սահմանափակել Հայաստանի հասանելիությունը ՀԱՊԿ գաղտնի փաստաթղթերին
11.11.2026 | 23:19
Ժաննա Անդրեասյանը բարերար Լևոն Վարթան Դեր Բեդրոսսյանին հանձնել է Մովսես Խորենացու մեդալը
11.11.2026 | 23:03
Վթարային ջրանջատում՝ Բերդ քաղաքում
Բոլորը

ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանն ու «Հայ Օգնության Ֆոնդի» հայաստանյան մասնաճյուղի տնօրեն Բագրատ Սարգսյանը ստորագրել են հուշագիր՝ ներառական կրթության ոլորտում համագործակցության վերաբերյալ:

Հուշագրով մասնավորապես նախատեսվում է ՀՕՖ-ի աջակցությամբ վերանորոգել  և վերազինել  «Հանրապետական թիվ 2 հատուկ կրթահամալիրը»:

ԿԳ նախարարը կարևորել է համագործակցության այս մոդելը, երբ հասարակական և բարեգործական կազմակերպությունները պատրաստակամություն են հայտնում աջակցություն ցուցաբերել կոնկրետ ուսումնական հաստատության, կարող է լինել օրինակելի. «Հատկապես ներառական կրթության ասպարեզում մենք կարևորում ենք հասարակության լայն շերտերի, կայացած և գործունեության փորձ ունեցող կազմակերպությունների աջակցությունը: Որքան շատ լինեն այսպիսի օրինակներն, այնքան ավելի դյուրին կլինի համընդհանուր ներառականության անցումը և կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների հասարակության մեջ ինտեգրումը»,- նշել է ԿԳ նախարարը:

Նշենք, որ ՀՕՖ-ը  պատասխանատվություն է ստանձնում 2018-2023 թվականների ընթացքում վերանորոգել «Հանրապետական թիվ 2 հատուկ կրթահամալիր» ՊՈԱԿ-ի ուսումնական մասնաշենքում գործող մասնագիտական դասասենյակները: Նախատեսվում է ավելացնել նոր մասնագիտական դասասենյակներ, որոնք կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաներին՝ ըստ նախասիրությունների,  զբաղվածություն ունենալու լայն հնարավորություն կընձեռեն, ինչպես նաև վերազինել կրթահամալիրի արհեստագործական հոսքերով սովորող, կրթության առանձնահատուկ պայմանների կարիք չունեցող երեխաների դասասենյակներն ու պրակտիկ պարապմունքների համար նախատեսված արհեստանոցները: Հուշագրով նախատեսվում է նաև հիմնովին վերակառուցել և ժամանակակից սարքավորումներով վերազինել կրթահամալիրի արտադրական մասնաշենքը, ստեղծել նոր ժամանակակից մասնագիտական արհեստանոցներ,  ստեղծել ֆիզիոթերապևտիկ վերականգնողական կենտրոն, որը հնարավորություն կտա հենց տեղում զբաղվել հենաշարժական  և մոտորիկայի խնդիրներ ունեցող երեխաների առողջական վիճակի բարելավման հարցերով: