Ռուսաստանի պատասխանը Փաշինյանի դիմումին «փափուկ մերժում էր»․ Արա Պապյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

28.08.2026 | 17:51
Կաթողիկոսի գործը կքննի Երևանի դատարանը
28.08.2026 | 17:44
Աշխատավարձը պարզապես եկամուտ չէ․ ինչպես այն դարձնել ֆինանսական գործիք. IDBank
28.08.2026 | 17:30
Կաթողիկոսը չի մասնակցի իր գործով դատական նիստին․ դատարանը բավարարեց միջնորդությունը
28.08.2026 | 17:17
«Գողական աշխարհի» գոյությունը յուրաքանչյուր քրեական գործով ապացուցելու կարիք չկա․ Վճռաբեկ դատարանը շրջադարձային որոշում է կայացրել
28.08.2026 | 17:10
«Բարսելոնայի» նորեկները՝ ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստների թվում
28.08.2026 | 16:58
Անհետ կորածների հարազատները համահայկական ասոցիացիա են ստեղծել
28.08.2026 | 16:46
Գարեգին 2-րդ կաթողիկոսի և 6 եպիսկոպոսների գործով դատական նիստը. ՈՒՂԻՂ
28.08.2026 | 16:44
ԱՄՆ-ը բանակցում է Վենեսուելայի նավթահանքերը մինչև 100 տարի ժամկետով վարձակալելու շուրջ․ Bloomberg
28.08.2026 | 16:36
Ադրբեջանի տարածքով 420 տոննա ցորեն և 280 տոննա գարի կուղարկվի Հայաստան
28.08.2026 | 16:28
Էդուարդ Սպերցյան. «Շարունակում ենք առաջ շարժվել և ցուցադրել մեր առավելագույնը»
28.08.2026 | 16:20
Գյումրիում մեկնարկել է օտարերկրյա պետություններում ՀՀ դիվանագիտական ծառայության մարմինների ղեկավարների տարեկան աշխատաժողովը
28.08.2026 | 16:08
Մհեր Գրիգորյանն ու ԵՏՀ նախարարը քննարկել են ԵԱՏՄ-ում տեխնիկական խոչընդոտների վերացումը
28.08.2026 | 15:55
Ալեքսեյ Արեստովիչը Ռուսաստանում հեռակա կարգով դատապարտվել է 11 տարվա ազատազրկման
28.08.2026 | 15:46
«Մուլտի Տաբակ»-ը վերականգնել է պետությանը պատճառված ավելի քան 338 մլն դրամի վնասը
28.08.2026 | 15:38
Վերանշանակվել են վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալներն ու պետական արարողակարգի ծառայության պետը
Բոլորը

Factor.am-ի հարցազրույցը «Մոդուս Վիվենդի» հետազոտական կենտրոնի հիմնադիր-ղեկավար, քաղաքագետ Արա Պապյանի հետ

– Պարո՛ն Պապյան, Դուք երեկ նշել եք, որ նոյեմբերի 3-ին հարձակում է նախապատրաստվում։ Ի՞նչ դիտարկումների հիման վրա եք նման եզրահանգման եկել։

– Մի շարք դիտարկումների, առաջին հերթին դրանք թուրքական աղբյուրներն են, որոնք արդեն օրեր շարունակ դրա մասին գրում էին, և հասկանալի է, որ դա պայմանավորված է նոյեմբերի 3-ին Միացյալ Նահանգներում կայանալիք նախագահական ընտրություններով։ Այսինքն՝ ամբողջ աշխարհը, հատկապես՝ լրատվական դաշտը զբաղված է լինելու ԱՄՆ ընտրություններով և դրան հաջորդող շրջանով։ Մյուս կողմից՝ ԱՄՆ-ում, ով էլ ընտրվի, որոշ ժամանակ անորոշություն, անիշխանություն պետք է լինի, և իրենք պետք է փորձեն այս պահն օգտագործել։ Դրա օգտին է խոսում այն, որ Թուրքիայի ԱԳ նախարարն է այցելել Բաքու, այսօր այցելելու է նաև պաշտպանության նախարարը։ Ես ուզում եմ հիշեցնել, որ պատերազմի առաջին երեք օրը՝ սեպտեմբերի 27-ից, ամբողջ գործողությունը ղեկավարել է ոչ թե Ադրբեջանի ղեկավարը կամ պաշտպանության նախարարը, այլ Թուրքիայի։ Եվ պատճառներից մեկը, որ Ադրբեջանի ԶՈՒ Գլխավոր շտաբի պետը հրաժարական տվեց, դա էր։ Կան այլ վկայություններ դրա վերաբերյալ։ Միշտ ավելի լավ է լինել նախապատրաստված, ավելի զգոն, երբ տեսնում ես հավանականության աճը։ Եվ ես կոչ կանեի իսկապես ամսի 3-4-ին առավելագույն զգոնություն ունենալ, քանի որ, չեմ բացառում, որ փորձ կարվի մինչև իսկ Հայաստանի տարածքի վրա, եթե չասենք հարձակում, գոնե հրետակոծություն, գնդակոծություն իրականացնել։

– Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Պուտինին է դիմել՝ աջակցության խնդրանքով։ Ռուսաստանի նախագահի պատասխանն է եղել՝ Մոսկվան կաջակցի, եթե ռազմական գործողությունները տեղափոխվեն ՀՀ տարածք։ Ընդ որում՝ ԱԳՆ խողովակով է սա արվել։ Ձեր կարծիքով՝ ինչո՞ւ հիմա, պատերազմի մեկնարկից մեկ ամիս անց, և ինչպես կգնահատեք պատասխանը։

– Ես պատասխանը կգնահատեմ «փափուկ մերժում», որովհետև եթե մենք նայում ենք ձևակերպումները, իսկ դիվանագիտության մեջ ձևակերպումներն ամենակարևորն են, «եթե բախումները Հայաստանի տարածքում լինեն»։ Իսկ ինչ է նշանակում բախում՝ երկու կողմերի առկայություն։ Այսինքն՝ եթե ադրբեջանական զորքերը Հայաստանի տարածք մտնեն։ Այստեղ չի խոսվում Հայաստանի տարածքի վրա ինչ-որ ձևով հարձակման մասին։ Եվ սրանով է պայմանավորված այն, որ և՛ Վարդենիսում, և՛ Կապանում, և՛ Մեղրիում քաղաքացիական բնակչություն է տուժել, զորքեր են տուժել։ Այդ ամենը տեղի է ունեցել ադրբեջանական հրետակոծության և ԱԹՍ-ների կիրառման հետևանքով, բայց ռուսական կողմից արձագանք չկա։

– Այսինքն՝ սա բավարար չէ ռուսական կողմի համար՝ աջակցություն ցուցաբերելու առումով։

– Սա բախում չէ իրենց համար, որը, իմ կարծիքով, սխալ մեկնաբանություն է և դաշնակցին վայել վարք չէ։ Բայց դե իրականությունը սա է։ Իսկ ինչու՝ հիմա։ Հիմա, որովհետև հասարակության մեջ կար այն միտումը, և դա բարձրաձայնվում էր, Ռուսաստանից էլ բազմաթիվ անգամ բարձրաձայնվում էր՝ դե մենք ձեզ չենք կարող օգնել, որովհետև դուք չեք խնդրել։ Հիմա Նիկոլ Փաշինյանը խնդրեց, և ստացավ «փափուկ մերժում»։

– Իսկ մեր դաշնակցից նման պատասխանը սպասելի՞ էր Ձեզ համար։

– Այո՛։ Ես բազմիցս եմ ասել, որ Ռուսաստանի աշխարհաքաղաքական տեսանկյունից Ադրբեջանը և Թուրքիան շատ ավելի կարևոր են, քան Հայաստանը։ Հետևաբար՝ Հայաստանին պաշտպանելը չի բխում Ռուսաստանի շահերից, ինքը հազար փաստաթուղթ էլ ստորագրի, իր շահերից չի։ Ռուսաստանը երբեք Թուրքիայում և Ադրբեջանում իր շահերը չի զոհաբերելու հանուն Հայաստանի, էլ չեմ ասում՝ Արցախի։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Թամարա Հակոբյան