«Տարոն Ավիա»-ն հեռանում է Գյումրիի «Շիրակ» օդանավակայանից. ՀԺ

Լուրեր

12.11.2026 | 10:50
«Կոմիտաս պարկ»-ի գազիֆիկացման խնդիրը լուծվել է․ բնակիչները կառուցապատողի համաձայնության կարիք չունեն
12.11.2026 | 10:48
Սուրեն Կատվալյանը՝ պատանեկան Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 10:41
Սանկտ Պետերբուրգում ռուս գնդապետի ավտոմեքենա են պայթեցրել․ նա զոհվել է
12.11.2026 | 10:30
«Գոլդ» համարներից որքա՞ն գումար է փոխանցվել պետբյուջե
12.11.2026 | 10:16
«Հոգեկան առողջությունը Հայաստանում․ դեպի իրավունքների վրա հիմնված համայնքահենք աջակցություն». ՈՒՂԻՂ
12.11.2026 | 10:10
Համբարձում Մաթևոսյանը 12,5 հազար դոլարով Նյու Յորքի հյուրանոցում համար է վարձել պետբյուջեի հաշվին
12.11.2026 | 10:00
Առանց հավաստագրի՝ մանկապարտեզի ղեկավար, այժմ՝ ՔՊ-ի թեկնածու․ ի՞նչ է կատարվում Սպիտակում
12.11.2026 | 09:53
Էդգար Ղազարյանն առաջարկում է գործուղման մեկնած պատգամավորներին զրկել նախապես քվեարկելու հնարավորությունից․ Կառավարությունը դեմ է
12.11.2026 | 09:47
Թրամփի բանագնացները ժամանել են Մոսկվա՝ Պուտինի հետ բանակցությունների
12.11.2026 | 09:41
Բաքուն բողոք է հայտնել Երևանի Կապույտ մզկիթի դահլիճը Եղիշե Չարենցի անունով կոչելու կապակցությամբ
12.11.2026 | 09:41
Վարչապետը ժամանել է Դուբլին
12.11.2026 | 09:30
Պետական պարտքի սպասարկման գումարից 10.2 մլրդ դրամ կհատկացվի առողջության համընդհանուր ապահովագրությանը
12.11.2026 | 09:24
Բելառուսի ԱԳ նախարարն առաջարկել է սահմանափակել Հայաստանի հասանելիությունը ՀԱՊԿ գաղտնի փաստաթղթերին
11.11.2026 | 23:19
Ժաննա Անդրեասյանը բարերար Լևոն Վարթան Դեր Բեդրոսսյանին հանձնել է Մովսես Խորենացու մեդալը
11.11.2026 | 23:03
Վթարային ջրանջատում՝ Բերդ քաղաքում
Բոլորը

«Հայկական ժամանակ» թերթը գրում է.

««Տարոն Ավիա» ավիաընկերության հայկական օդանավերը հունվարից այլևս Գյումրիից օդ չեն բարձրանա: 2017-ի ապրիլի 25-ին  մեծ շուքով  օդ բարձրացած առաջին ինքնաթիռը, որը կրում էր Մհեր Մկրտչյանի անունը, ուղևորվել էր Կրասնոդար: Այդ օրվանից մինչ հիմա  ավիաընկերությունը գնային տարբեր քաղաքականություն էր իրականացնում: Անգամ  10.000 դրամանոց տոմսեր էր հնարավոր գնել Գյումրի-Կրասնոդար, Գյումրի-Ռոստով և Գյումրի-Սամարա ուղղություններով:

«Տարոն Ավիա»-ն ինքնաթիռներում շատ կարևոր և հետաքրքիր նորամուծություն ուներ: Ովքեր թռչում էին Մհեր Մկրտչյանի անունը կրող ինքնաթիռով, իրենց սեղանիկներին գտնում էին դերասանի մասին պատմող տեղեկատվական գրքույկներ, իսկ ճանապարհին Ֆրունզի մասնակցությամբ ֆիլմերից հատվածներ դիտելու հնարավորություն ունեին:  Արաբական Միացյալ Էմիրություններից Գյումրի հասած ավիաընկերության սեփականատերն այդ ժամանակաշրջանում իր որոշումը ճիշտ էր համարում և վստահ էր, որ բիզնեսը ծաղկելու է, ինքն էլ Գյումրիում երկար էր մնալու:

Արդեն օգոստոսին առաջին Բոինգին միացավ երկրորդը: Հայ անվանի կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի անունը կրող ինքնաթիռով Գյումրիից իրականացվեց նոր չվերթ   Գյումրի Դոնի-Ռոստով և  հետադարձ ուղղությամբ: Այս անգամ ևս տոմսի ցածր գինը պահպանեց ավիաընկերությունը: Օգոստոսին «Արմենիա միջազգային օդանավակայաններ»  ընկերության գնահատականը դրական էր: Ավիաընկերությունն, ըստ նրանց, անցնող բոլոր ամիսներին իր ստանձնած պարտավորությունները նորմալ էր կատարել:  

Այսօր, սակայն, ըստ Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանի, ամենայն հավանականությամբ  «Տարոն Ավիա»-ն գալիք հունվարից չի շարունակի իր աշխատանքը Գյումրիում:

Այս պահին Արաբական Միացյալ Էմիրություններում գտնվող «Տարոն Ավիա» ավիաընկերության սեփականատեր Գառնիկ Պապիկյանը հեռախոսազրույցի ժամանակ նշել է, թե ամեն ինչ դեռ հստակ չէ, և հետաքրքրվել է, թե որտեղից է այդ տեղեկատվությունը հայտնի դարձել:  Գառնիկ Պապիկյանը խոստացել է Հայաստան վերադառնալուն պես հանդիպել և խոսել իրենց հետագա աշխատանքի և առկա խնդիրների մասին»:

 

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: