Ահաբեկչության դեմ պայքարը պահանջում է իրական համախմբում․ Պուտինը ցավակցել է Մակրոնին
Քաղաքականություն
29.10.2020 | 17:44Վլադիմիր Պուտինը ցավակցական հեռագիր է հղել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին, որում արտահայտել է իր խորին ցավակցությունները՝ Ֆրանսիայում ահաբեկչական հարձակումների ողբերգական հետևանքների կապակցությամբ։
«Առանձնակի վրդովմունք է առաջացնում ցինիկ և դաժան հանցագործությունը, որն իրագործվել է եկեղեցու պատերի ներսում։ Մենք հերթական անգամ համոզվեցինք, որ ահաբեկիչների համար օտար են մարդկային բարոյականության նորմերը։ Ակնհայտ է, որ միջազգային ահաբեկչության դեմ պայքարը պահանջում է ողջ միջազգային հանրության ջանքերի իրական մեկտեղումը»,- մասնավորապես ասված է Պուտինի հեռագրում։
ՌԴ նախագահը պատրաստակամություն է հայտնել ֆրանսիացի և օտարերկրյա գործընկերների հետ ամենասերտ համագործակցության՝ հակաահաբեկչական գործունեության բոլոր ուղղություններով։