Կատալոնիայի ընտրությունների արդյունքները Իսպանիայի պարտությունն են. Կառլես Պուչդեմոն

Լուրեր

10.10.2026 | 19:47
Քննարկվել են Հայաստանում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքները
10.10.2026 | 19:12
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը հոկտեմբերի 14-17-ը մարզական հավաք կանցկացնի. Մ-17
10.10.2026 | 18:45
Քննարկվել են Հայաստան–Կորեա համագործակցությանն առնչվող հարցեր
10.10.2026 | 18:18
ԶՈՒ ԳՇ պետն այցելել է մի շարք զորամասեր
10.10.2026 | 17:44
Հայաստանի կրտսեր տարիքի պատանիների հավաքականը Եվրոպայի ստուգատեսում կունենա 17 բռնցքամարտիկ
10.10.2026 | 17:13
ՀՀ ՊՆ ՌՈ պետն այցելել է բանակային դիրքեր
10.10.2026 | 16:51
«Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
10.10.2026 | 16:31
ՊՆ փոխնախարարը զորամասում ծանոթացել է ծառայության կազմակերպմանը
10.10.2026 | 15:55
Հոկտեմբերի 13-ից Հայաստանում սպասվում է անձրև և ամպրոպ
10.10.2026 | 15:45
Զինծառայողի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել․ ՔԿ-ն չի հստակեցնում՝ ինչ հոդվածով
10.10.2026 | 15:39
Հոկտեմբերի 11-ին Երևանի մի շարք փողոցներում երթևեկությունը կսահմանափակվի․ ՆԳՆ
10.10.2026 | 15:15
Ընդերքը ՀՀ ժողովրդի սեփականությունն է, և այդ հարստությունը ծառայելու է ՀՀ զարգացմանն ու բարեկեցությանը. վարչապետը ներկա է գտնվել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման արարողությանը
10.10.2026 | 14:49
Վանաձորում, Հրազդանում, Արարատում և Գյումրիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 14:28
ԵՄ-ն շնորհավորել է Երևանի 2808-ամյակը
10.10.2026 | 13:51
Ավինյանը շնորհավորել է Երևանի տոնը՝ կոչ անելով երևանցիներին դուրս գալ քաղաք և մասնակցել տոնակատարություններին
Բոլորը

Կատալոնիայի նախկին առաջնորդ Կառլես Պուչդեմոնը Կատալոնիայում երեկ անցկացված խորհրդարանական արտահերթ ընտրություններն անվանել է «Կատալոնիայի Հանրապետության հաղթանակ ու Իսպանիայի պարտություն», քանի որ խորհրդարանում մեծամասնություն են կազմելու անջատողական քաղաքականությանը կողմնակից կուսակցությունների ներկայացուցիչները. տեղեկացնում է  BBC-ի ռուսական ծառայությունը:

Ընտրություններին մասնակցել են ինչպես Կատալոնիայի՝ Իսպանիայից անկախանալուն կողմնակից կուսակցություններ, այնպես էլ Իսպանիայի կազմում ինքնավարությանը կողմնակից կուսակցություններ:

Քվեաթերթիկների հաշվարկի համաձայն՝ խորհրդարանի 135 մանդատից 70-ը՝ այսինքն մեծամասնությունը, պատկանում է Իսպանիայից անկախանալուն կողմնակից՝ «Միասին հանուն Կատալոնիայի», « Կատալոնիայի ձախ հանրապետականներ» և «Ժողովրդական միություն» կուսակցություններին:

«Քաղաքացիներ» կուսակցությունը, որը կողմնակից է Իսպանիայի կազմում ինքնավարությանը, հավաքել է ձայների 25 %-ը ու խորհրդարանում կունենա 36 մանդատ:

Նշվում է, որ դեռևս պարզ չէ, թե կուսակցություններից որը կառավարություն ձևավորի:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 1-ին Կատալոնիան Իսպանիայից անկախանալու հանրաքվե էր անցկացրել, որին կողմ էր քվեարկել բնակչության 90 տոկոսը: Մադրիդը, սակայն, ապօրինի էր անվանել անցկացված հանրաքվեն ու երկրում անկարգություններ էին սկսվել: Իսպանիայի իշխանությունները ցրել էին նախկին վարչակազմն ու խորհրդարանը ու  ինքնավար մարզում ուղիղ կառավարում մտցրել: