Դմիտրի Պեսկովը՝ Վաշինգտոնում ԼՂ-ում հրադադարի շուրջ ձեռք բերված պայմանավորվածության մասին

Լուրեր

04.11.2026 | 21:32
Միացյալ Թագավորությունը հայկական ապրանքների նկատմամբ արտոնյալ ռեժիմ է սահմանել
04.11.2026 | 21:28
Երևանում մեկնարկում է Շեքսպիրյան 18-րդ միջազգային փառատոնը․ կմասնակցեն հինգ երկրի թատերախմբեր
04.11.2026 | 21:16
ԿԲ-ն բացահայտել է ֆինանսական խարդախության նոր սխեմա․ քաղաքացիների անուններով վարկեր են ձևակերպում
04.11.2026 | 21:00
Չեմ տեսել բռնապետություն, ուր ընդդիմությունը հարուստ է իշխանությունից, ուր ԱԺ-ի 30-40%-ն ընդդիմությունն է․ Դանիել Իոաննիսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 20:43
«Ինտերի» մարզիչ. «Դուք տեսաք մեր թիմի լավագույն տարբերակը»
04.11.2026 | 20:37
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
04.11.2026 | 20:29
Վարչապետն ընդունել է ՀՀ պետական մրցանակակիր Քեմ Ղաֆֆարիանին
04.11.2026 | 20:15
Ինչու նորից ձերբակալեցին Կարապետյանին. ըստ ՔԿ-ի՝ միլարդատիրոջ ձեռամբ ՀԷՑ-ը 64.5 մլրդի վնաս է կրել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 20:09
Սամվել Կարապետյանին ՔԿ-ից տարան դատարան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 20:00
Թրամփի կուսակցության ջախջախիչ պարտությունը․ ի՞նչ է սպասվում ԹՐԻՓՓ-ին․ զրույց Սուրեն Սարգսյանի հետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 19:44
Հունգարիան բացել է կոմունիստական​​ շրջանի գաղտնի ոստիկանության արխիվները՝ բացահայտելով տեղեկատուներին
04.11.2026 | 19:35
Գաել Մոնֆիսը հրաժեշտ է տվել թենիսին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 19:29
Հայաստանը նախատեսում է ստորագրել ԱՊՀ արդարադատության նախարարությունների համագործակցության համաձայնագիրը
04.11.2026 | 19:15
Սա նախօրոք պլանավորած էր. Գառնիկ Դավթյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 19:02
Ինչի հետևանքով է ՍԴ նախագահի ընտրության երկրորդ փուլում դատավորներից մեկի քվեաթերթիկն անվավեր եղել
Բոլորը

ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը մեկնաբանել է Ղարաբաղում նոր հրադադարի հարցով Վաշինգտոնում ձեռք բերված պայմանավորվածությունը, գրում է Radio Sputnik-ը։

Ավելի վաղ ԱՄՆ-ը, Հայաստանն ու Ադրբեջանը համատեղ հայտարարություն էին տարածել, համաձայն որի՝ ԼՂ հակամարտության գոտում  հոկտեմբերի 26-ին՝ տեղական ժամանակով ժամը 08։00-ից կգործի հրադադարի ռեժիմը։

Պեսկովի խոսքով՝ Ռուսաստանը՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ, պատրաստ է ողջունել ցանկացած քայլ, որը կօգնի դադարեցնել պատերազմը։

«Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացը, որը գտնվում է սրման փուլում, չպետք է ու չի կարող լինել ինչ-որ մրցակցության տեղ»,- հայտարարել է Պեսկովը՝ պատասխանելով այն հարցին, թե ինչպես են Կրեմլում վերաբերվում Ղարաբաղում հակամարտության վերաբերյալ ձեռք բերված նոր պայմանագրին։

Պեսկովը նաև հայտարարել է, որ Կրեմլում ուշի-ուշով հետևում են  Ղարաբաղում իրավիճակին ու կարծում են, որ այս հակամարտությունը բացի խաղաղ կարգավորումից այլ լուծում չունի։

«Այժմ մենք շարունակում ենք ուշադրությամբ հետևել հակամարտող կողմերի միջև շփման գծում իրավիճակին։ Նախկինի նման կարծում ենք, որ ոչ մի կարգավորում, բացի խաղաղ կարգավորումից, այս խնդիրը չի կարող ունենալ»,- ասել է Պեսկովը։

Տաթև Ֆռանգյան