Զոհրաբ Մնացականյանը հյուրընկալվել է  «Ատլանտյան խորհրդի» կողմից կազմակերպված առցանց վեբինարին

Լուրեր

02.08.2026 | 21:08
Շոգ եղանակին՝ առավել զգոնություն. ՍԱՏՄ-ի կոչը հանրային սննդի ոլորտի ներկայացուցիչներին և միջոցառումների կազմակերպիչներին
02.08.2026 | 19:28
Ձևավորվել է իններորդ գումարման ԱԺ հաշվիչ հանձնախումբը․ ո՞վ կնախագահի այն
02.08.2026 | 18:58
Վթարային ջրանջատում Երևանում
02.08.2026 | 18:23
«Մենք իրար ճանաչում ենք»․ Մարիա Կարապետյանը հիշեց՝ «Ուժեղ Հայաստանի» որ անդամի հետ է մասնակցել Վրաստանում կազմակերպված հայ-ադրբեջանական երկխոսությանը․ ՏԵՍԱՆՅՈւԹ
02.08.2026 | 18:09
ՔՊ-ական նորեկ պատգամավորը հրաժարվեց հարցերի պատասխանել․ ՏԵՍԱՆՅՈւԹ
02.08.2026 | 17:58
Իրավիճակը լարվեց Տարոն Չախոյանի ելույթի ժամանակ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
02.08.2026 | 17:51
ԲՀԿ-ն այստեղ պիտի լիներ, դուք «կերել» եք իրենց ձայները. Աննա Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
02.08.2026 | 17:35
Ո՞նց ենք 550 հազար քաղաքացու ասում՝ կաշառքով են քվեարկել, դրանից բխում է՝ ոչինչ լեգիտիմ չի. Վարդանյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
02.08.2026 | 17:22
Ընտրակաշառք բաժանողն էլ, ընտրություն կեղծողն էլ, շանտղություն է. Նարեկ Գրիգորյան. ՏԵՍԱՆՅՈւԹ
02.08.2026 | 17:11
Սևանա լճի հանրային լողափերից մեկում կորած երեխան հայտնաբերվել է
02.08.2026 | 17:00
Թույլ տվեք անցնեմ առանց պատասխանելու. Աղվան Վարդանյանը` խոստումը դրժելու մասին․ ՏԵՍԱՆՅՈւԹ
02.08.2026 | 16:56
Ձայների փոշիացման համակարգը, որով իշխանություն եք ձևավորել, Հանրապետականի ընդունած օրենսգրքով է․ Արամ Վարդևանյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
02.08.2026 | 16:37
Վահագն Խաչատուրյանը նախագահական նստավայրում հյուրընկալել է Նիկոլ Փաշինյանին
02.08.2026 | 16:34
Փրկարարները Սևանա լճից քաղաքացու դի են դուրս բերել
02.08.2026 | 16:28
Կոնջորյանը կնոջ 10 հազար դոլարի աշխատավարձ ստանալու մասին հարցերին չպատասխանեց․ ՏԵՍԱՆՅՈւԹ
Բոլորը

ՀՀ ԱԳՆ-ից տեղեկացնում են, որ հոկտեմբերի 23-ին ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հյուրընկալվել է  «Ատլանտյան խորհրդի» կողմից կազմակերպված առցանց վեբինարին, որը վարել է համանուն խորհրդի Եվրասիական կենտրոնի ղեկավար Ջոն Հերբսթը։

«Քննարկումը նվիրված էր Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը, Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմի հետևանքով հակամարտություն գոտում ստեղծված իրադրության վերջին զարգացումներին և կրակի դադարի վերահսկելի ռեժիմի հաստատման հեռանկարներին:

Իր խոսքը սկսելով հակամարտության բուն էության ներկայացմամբ՝ նախարար Մնացականյանը, մասնավորապես, նշեց. «Հիմնախնդրի առանցքում մեր հայրենակիցների ֆիզիկական, գոյութենական անվտանգությունն է, և մենք շատ հստակ կերպով շեշտել ենք, որ գործ ունենք գոյութենական իրական սպառնալիքի հետ, որի ականատեսն ենք եղել նախկինում, և ոչ մի կերպ չպետք է թույլ տանք, որ այդ ամենը կրկին տեղի ունենա»:

Զոհրաբ Մնացականյանը հանգամանալից կերպով ներկայացրեց սեպտեմբերի 27-ից մինչ օրս Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում ստեղծված իրադրությունը: Նախարարը Ջոն Հերբսթի և առցանց ունկնդիրների ուշադրությունը հրավիրեց Ադրբեջանի կողմից իրականացվող պատերազմական հանցագործությունների, մասնավորապես՝ խաղաղ բնակչության  նկատմամբ վայրագությունների, կենսական նշանակության ենթակառուցվածքների անընդմեջ թիրախավորման փաստերի վրա:

Անդրադառնալով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների՝ Ռուսաստանի և Ֆրանսիայի ղեկավարների անմիջական ներգրավվածությամբ կրակի դադարեցման շուրջ հոկտեմբերի 10-ի և հոկտեմբերի 17-ի հայտարարություններին՝ նախարարն ընդգծեց Հայաստանի հանձնառությունն այդ համաձայնություններով ստանձնած պարտավորություններին: Այս համատեքստում նախարար Մնացականյանն անդրադարձավ նաև Միացյալ Նահանգներում կայացած հանդիպումներին՝ նշելով, որ ԱՄՆ-ից ստացված ուղերձները հուսադրող են և նպատակաուղղված են հրադադարի հաստատման ջանքերի անհապաղ գործադրմանը:

ԱԳ նախարարը բարձր գնահատեց համանախագահ երկրների միասնականությունը՝ նշելով. «Թերևս միջազգային օրակարգի մի շարք հարցերում ունեցած տարըմբռնումներով հանդերձ՝ Լեռնային Ղարաբաղի  հիմնախնդրում համանախագահ երկրներին միավորում է նշանակալի միասնականությունն ու համախմբվածությունը: Այդ շատ կարևոր միասնականությունը հրադադարի հաստատամանը հասնելու համանախագահ երկրների ձգտումն է, որ կարող է վերջ դնել այն աղետին, որը սպառնում է Արցախի մեր հայրենակիցների գոյության և ապրելու իրավունքին»:

Պատասխանելով հաղորդավարի՝ Թուրքիայի դերակատարությանն առնչվող հարցին՝ ԱԳ նախարարը նշեց. «Մենք ականատես ենք եղել Թուրքիայի ապակայունացնող դերին Արևելյան Միջերկրականում, Հյուսիսային Աֆրիկայում,  Մերձավոր Արևելքում, և այժմ մենք տեսնում ենք, թե ինչպես է այդ ապակայունացումն արտահանվում Հարավային Կովկաս, որի արատահայտումը Թուրքիայի բացահայտ ռազմական-քաղաքական աջակցությունն է Ադրբեջանի լայնամասշտաբ ագրեսիվ գործողություններին: Սա է Թուրքիայի, այսպես կոչված, դերը մեր տարածաշրջանում»,- ասված է հաղորդագրությունում: