ԼՂ-ում լայնածավալ պատերազմը չափազանց վտանգավոր կլինի, այն կարող է տարածվել ամբողջ տարածաշրջանով․ Ջեյմս Ուորլիք

Լուրեր

05.11.2026 | 09:45
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 5-ի դրությամբ
05.11.2026 | 09:30
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
05.11.2026 | 00:08
Ինչ է որոշել ընդդիմությունը. Նարեկ Կարապետյանը հանդիպումից հետո մանրամասներ հայտնեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 23:40
Մհեր Արմենիային վտարում են տնից. երգիչը մանրամասներ է հայտնում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 23:30
Եվրահանձնաժողովը հայտարարում է՝ Ուկրաինան և Մոլդովան կշարունակեն ԵՄ-ին անդամակցելու շուրջ բանակցությունները, Վրաստանինը փաստացի դադարեցված է
04.11.2026 | 23:21
Էրդողանի կուսակցությունն արձագանքել է ՌԴ-ի՝ Թյուրքական պետությունների կազմակերպությանը միանալու առաջարկին
04.11.2026 | 23:13
Ընդդիմադիրները հավաքվել են քննարկման Սամվել Կարապետյանի տանը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 22:58
Փաշինյանը բարձր տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ պետական մրցանակը հանձնել է Քեմ Ղաֆֆարիանին
04.11.2026 | 22:42
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
04.11.2026 | 22:27
Ադրբեջանը նախատեսում է 2027 թվականին պաշտպանական ծախսերի համար հատկացնել մոտ 2,5 միլիարդ դոլար
04.11.2026 | 22:12
Զրպարտում են. մենք մեզնի՞ց էինք հափշտակում. Դավիթ Ղազինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 21:59
Ալեք Մանուկյան փողոցում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի
04.11.2026 | 21:47
Ինչ են քննարկել Արման Սարոյանը և ՔՊ-ականները. ԱԺ-ում փակ հանդիպում է եղել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 21:32
Միացյալ Թագավորությունը հայկական ապրանքների նկատմամբ արտոնյալ ռեժիմ է սահմանել
04.11.2026 | 21:28
Երևանում մեկնարկում է Շեքսպիրյան 18-րդ միջազգային փառատոնը․ կմասնակցեն հինգ երկրի թատերախմբեր
Բոլորը

ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիացի նախկին համանախագահ Ջեյմս Ուորլիքը BBC-ի ռուսական ծառայությանը տված հարցազրույցում խոսել է ղարաբաղյան հակամարտության կարգավորման, ԵԱՀԿ ՄԽ աշխատանքների, ինչպես նաև այն մասին, թե ինչպես է հնարավոր վերսկսել Հայաստանի ու Ադրբեջանի միջև բանակցությունները։

Ջեյմս Ուորլիքը հայտարարել է, որ բանակցությունները պետք է սկսվեն հնարավորինս շուտ, քանի որ ժամանակի ընթացքում հնարավոր է հակամարտության հետագա սրումն ու ընդլայնումը։ Անդրադառնալով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությանը Թուրքիայի միանալու հնարավորության մասին հարցին՝ Ուորլիքն ասել է․ «Ինչպես գիտեք՝ Թուրքիան հանդիսանում է Մինսկի խմբի անդամ, սակայն համանախագահ չէ։ Կարծում եմ, որ և՛ Թուրքիան, և՛ մյուս երկրները պետք է ջանք թափեն, որպեսզի հակամարտությունը խաղաղ ճանապարհով հանգուցալուծվի, քանի որ այս պատերազմը չի կարելի լուծել ռազմի դաշտում, սակայն կարելի է կանգնեցնել բանակցությունների սեղանի շուրջ»։

Լրագրողի հարցին՝ արդյո՞ք Մինսկի խումբը որևէ ազդեցության լծակ ունի երկու կողմերին բանակցությունների սեղանի շուրջ նստեցնելու համար, Ուորլիքն ասել է, որ դա չի մտնում Մինսկի խմբի առաջ դրված խնդիրների մեջ։

«Հակամարտող կողմերն իրենք պետք է գիտակցեն, որ այն կարող է լուծվել միայն բանակցությունների միջոցով։ Եվ միայն դրանից հետո կարող են համանախագահող երկրներն իրենց դերակատարությունն ունենալ, այսինքն՝ նրանց բանակցությունների սեղանի շուրջ նստեցնել։ Ես խոսում եմ ոչ թե Հայաստանի վարչապետի ու Ադրբեջանի նախագահի միջև պարզ խոսակցության, այլ լիարժեք բանակցությունների մասին։ Դա երկար գործընթաց կլինի, քանի որ բազմաթիվ հարցեր կան չլուծված, սակայն այն պետք է սկսվի»,- ասել է Ուորլիքը։

Անդրադառնալով Թուրքիայի ու Ադրբեջանի հայտարարություններին, թե ԵԱՀԿ Մինսկի խումբը 30 տարվա ընթացքում ոչ մի խնդիր չի լուծել, Ուորլիքը հակադարձել է՝ նշելով, որ և՛ Մինսկի խումբը, և՛ համանախագահները կարևոր ու օգտակար դերակատարություն են ունեցել։

«Ես խոսում եմ էսկալացիայի սրման ու կողմերին բանակցությունների սեղանի շուրջ նստեցնելու մասին։ Ես հասկանում եմ համընդհանուր հիասթափությունը։ Սակայն ո՞րն է այլընտրանքը։ Հայաստանի ու Ադրբեջանի միջև լայնածավալ պատերազմը ոչինչ չի լուծում։ Այն չափազանց վտանգավոր կլինի, այն կհանգեցնի բազմաթիվ զոհերի և կարող է տարածվել ամբողջ տարածաշրջանով»,- ասել է նա։

Ուորլիքն ափսոսանք է հայտնել, որ ԱՄՆ-ն ներկայում զբաղված է առաջիկա նախագահական ընտրություններով և ամենաբարձր մակարդակով չի կատարում ավելի կարևոր դերակատարություն այս գործընթացում։

Տաթև Ֆռանգյան