«Viasat» ամերիկյան ընկերությունը դադարեցնում է ռազմական տեխնոլոգիաների մատակարարումները Թուրքիային. ամերիկահայ ակտիվիստ

Լուրեր

04.11.2026 | 16:19
Թուրքիայի ոստիկանությունը ՌԴ քաղաքացի կանանց է ձերբակալել
04.11.2026 | 16:07
ՊՍԺ-ն ուշագրավ ցուցանիշ է գրանցել Չեմպիոնների լիգայում
04.11.2026 | 15:55
Մոսկվա ուղևորվող ինքնաթիռը վերադարձել է Բելգրադ․ օդանավում եղել են սերբ բարձրաստիճան քաղաքական գործիչներ
04.11.2026 | 15:46
ԿԸՀ-ն հավատարմագրել է «Ազատ քվե» և «Անկախ դիտորդ» դիտորդական առաքելություններին
04.11.2026 | 15:35
Ինչ պլանավորել ես, չի ստացվելու․ Նարեկ Կարապետյանը՝ Նիկոլ Փաշինյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 15:28
Ալինա Չարաևան պարտությամբ մեկնարկեց Հոնկոնգի մցրաշարում
04.11.2026 | 15:20
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. հանրային քրեական հետապնդում է հարուցվել 36 անձի նկատմամբ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 15:10
9 կյանք խլած վթարի պատճառը՝ նախնական վարկածով//7 մեղադրյալ՝ քոլեջում կաշառքի գործով․ ԼՈՒՐԵՐ
04.11.2026 | 15:05
ՀԱՊԿ-ը կարող է Հայաստանին զրկել ձայնի իրավունքից, բայց հեռացնելու հարց չի քննարկվում․ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար
04.11.2026 | 14:53
Ես պաշտպանելու եմ հայ ժողովրդի խաղաղության, անվտանգության և ինքնորոշման իրավունքը. Միչիգանի նորընտիր սենատոր
04.11.2026 | 14:44
Երևան-Աշտարակ ճանապարհին վթարից տուժած երկու երեխայի վիճակը շարունակում է ծանր մնալ․ Ավանեսյան
04.11.2026 | 14:36
Հայաստանում կարող են ստեղծվել միջազգային չափանիշներին համապատասխան հակադոպինգային լաբորատորիաներ
04.11.2026 | 14:25
Զելենսկին Մելանյա Թրամփին պարգևատրել է Իշխանուհի Օլգայի շքանշանով
04.11.2026 | 14:14
Առաջին սևամորթ կին նահանգապետ, առաջին մահմեդական սենատոր․ ԱՄՆ ընտրություններում դեմոկրատ թեկնածուները պատմական հաջողության են հասել
04.11.2026 | 14:02
Ծանրամարտի ԱԱ. Դավիթ Հովհաննիսյանի արդյունքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

«Viasat» ամերիկյան ընկերությունը դադարեցնում է մատակարարումները Թուրքիային։ Ամերիկահայ համայնքը բողոքի ակցիաներ է անցկացրել «Viasat»-ի գրասենյակի մոտ՝ պահանջելով դադարեցնել արբանյակային կապ և սարքավորումներ մատակարարել թուրքական «Բայրաքթար» ԱԹՍ-ների համար։ Այս մասին Facebook-ի իր էջում հայտնել է ամերիկահայ ակտիվիստ Քրիստինե Հալաջյանը, որը հանդիպել է ընկերության ներկայացուցչի հետ։

Ընկերության ներկայացուցիչներն ընդունել են հայ համայնքի անդամներին և լսել նրանց պահանջները։ Ընկերությունից հայտնել են, որ Թուրքիային արբանյակային կապ չեն տրամադրում, այլ միայն ռազմական տեխնոլոգիաներ են մատակարարում։

Ընկերություն ներկայացուցիչն ասել է, որ պահանջելու են Վաշինգտոնից բացատրել, թե ինչպես է օգտագործում Թուրքիան իրենց տրամադրած տեխնոլոգիաները։

«Մենք ցավակցում ենք հայերի ընտանիքներին։  Մենք պաշտպանական ոլորտի գործունեությամբ ենք զբաղվում։ Մենք մեր արտադրանքը վաճառել ենք Թուրքիային, սակայն չենք իմացել, որ դրանք օգտագործվում են ահաբեկչության համար։ Ես հուսով եմ, որ ԱՄՆ Պետդեպարտամենտի ղեկավար Մայք Պոմպեոն  արդեն Թուրքիայի ականջները ձգելու ճանապարհին է։ Մենք մեր կողմից հնարավոր ամեն ինչ արդեն արել եք։ Մենք դատապարտում ենք այդ զենքերի օգնությամբ անմեղ մարդկանց սպանությունը, մենք տեղյակ ենք, որ Կանադան արգելել է անօդաչու թռչող սարքերի աչքերի արտահանումը Թուրքիա, մենք նույնպես չեղարկել ենք Թուրքիայի հետ պայմանագիրը ու այլևս չենք տրամադրելու մեր տեխնոլոգիան թուրքերին»,- ասել է «Viasat»-ի ներկայացուցիչը՝ նշելով, որ իրենք ինչպես արբանյակային կապ են ապահովում, այնպես էլ ռազմական տեխնոլոգիաներ են արտադրում, սակայն Թուրքիային միայն ռազմական տեխնոլոգիաներ են մատակարարում։

«Նրանք այլևս չեն ստանա մեր արտադրանքը, ես շատ շնորհակալ եմ այս խաղաղ ցույցերի համար։ Հուսով եմ, որ այս ահաբեկչությունը կանգ կառնի»,- ասել է նա հայ համայնքի ներկայացուցիչ Քրիստինե Հալաջյանին։

Հավելենք, որ սարքավորումները, որոնք մատակարարել է «Viasat» ընկերությունը, անօդաչու թռչող սարքերի ուղեղի աշխատանքն են ապահովում և շատ կարևոր բաղադրիչ են։

Մանրամասները՝ տեսանյութում։