Հայաստանում դատվում են անպաշտպանները. ի՞նչ են մտածում պատգամավորներն Ազնավուրի հայտարարության մասին

Լուրեր

12.11.2026 | 10:50
«Կոմիտաս պարկ»-ի գազիֆիկացման խնդիրը լուծվել է․ բնակիչները կառուցապատողի համաձայնության կարիք չունեն
12.11.2026 | 10:48
Սուրեն Կատվալյանը՝ պատանեկան Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 10:41
Սանկտ Պետերբուրգում ռուս գնդապետի ավտոմեքենա են պայթեցրել․ նա զոհվել է
12.11.2026 | 10:30
«Գոլդ» համարներից որքա՞ն գումար է փոխանցվել պետբյուջե
12.11.2026 | 10:16
«Հոգեկան առողջությունը Հայաստանում․ դեպի իրավունքների վրա հիմնված համայնքահենք աջակցություն». ՈՒՂԻՂ
12.11.2026 | 10:10
Համբարձում Մաթևոսյանը 12,5 հազար դոլարով Նյու Յորքի հյուրանոցում համար է վարձել պետբյուջեի հաշվին
12.11.2026 | 10:00
Առանց հավաստագրի՝ մանկապարտեզի ղեկավար, այժմ՝ ՔՊ-ի թեկնածու․ ի՞նչ է կատարվում Սպիտակում
12.11.2026 | 09:53
Էդգար Ղազարյանն առաջարկում է գործուղման մեկնած պատգամավորներին զրկել նախապես քվեարկելու հնարավորությունից․ Կառավարությունը դեմ է
12.11.2026 | 09:47
Թրամփի բանագնացները ժամանել են Մոսկվա՝ Պուտինի հետ բանակցությունների
12.11.2026 | 09:41
Բաքուն բողոք է հայտնել Երևանի Կապույտ մզկիթի դահլիճը Եղիշե Չարենցի անունով կոչելու կապակցությամբ
12.11.2026 | 09:41
Վարչապետը ժամանել է Դուբլին
12.11.2026 | 09:30
Պետական պարտքի սպասարկման գումարից 10.2 մլրդ դրամ կհատկացվի առողջության համընդհանուր ապահովագրությանը
12.11.2026 | 09:24
Բելառուսի ԱԳ նախարարն առաջարկել է սահմանափակել Հայաստանի հասանելիությունը ՀԱՊԿ գաղտնի փաստաթղթերին
11.11.2026 | 23:19
Ժաննա Անդրեասյանը բարերար Լևոն Վարթան Դեր Բեդրոսսյանին հանձնել է Մովսես Խորենացու մեդալը
11.11.2026 | 23:03
Վթարային ջրանջատում՝ Բերդ քաղաքում
Բոլորը

Երբ մեկը երկու ձու է գողանում, նրան բանտարկում են, մինչդեռ այն մարդիկ, որոնք միլիոններ են գողանում, մնում են անպատիժ. օրերս ֆրանսիական պարբերականներից մեկին տված հարցազրույցում ասել է Շվեյցարիայում Հայաստանի Հանրապետության դեսպան, ֆրանսիահայ երգիչ, երգահան Շառլ Ազնավուրը՝ սուր քննադատության ենթարկելով Հայաստանի իշխանություններին:

Factor.am-ը պատգամավորներից հետաքրքրվեց՝ ի՞նչ են մտածում աշխարհահռչակ երգչի հայտարարությունների մասին:

«Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Վահե Էնֆիաջյանը կարծում է, որ ցանկացած հայտարարություն պետք է հստակ հասցեատեր ունենա: Խմբակցության մեկ այլ պատգամավոր՝ Վարդևան Գրիգորյանը, սակայն, այլ դիրքորոշում ունի, ասում է՝ Շառլ Ազնավուրը նման հայտարարություն անելու համար հիմքեր ունի:

Ընդդիմադիր «Ելք» խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանը պնդում է՝ աշխարհահռչակ երգչի ասածները նորություն չեն հայ հասարակության համար:

Հավելենք, որ Ազնավուրի կողմից արված այս հայտարարությունը Հայաստանում մեծ աղմուկ է բարձրացրել: Այսօր մամուլում արտաքին գործերի նախարարության անունից հրապարակվեց ուշագրավ մի հայտարարություն, որտեղ հերքվում էին Շառլ Ազնավուրի՝ ֆրանսիական պարբերականի հետ զրույցում արված հայտարարությունները՝ դրանք վերագրելով սխալ թարգմանությանն ու կոնտեքստից կտրելուն: ԱԳՆ-ից, սակայն, հայտարարեցին, որ իրենք հերքման տեքստ չեն հրապարակել և տեղի ունեցածը թյուրիմացության արդյունք է:

 

Մանրամասները՝ տեսանյութում:

 

Շողիկ Գալստյան