Անխոհեմ և անտեղի ենք համարում 14 կուսակցությունների կողմից հրապարակված վերջին հայտարարություն-պահանջագիրը ուղղված Հայաստանի կառավարության. ՍԴՀԿ

Լուրեր

05.11.2026 | 10:37
Աշտարակ համայնքին է վերադարձվել շուրջ 1,2 մլրդ դրամ արժողությամբ 33,7 հա հողատարածք
05.11.2026 | 10:24
«Ուրարտու». «Այս որոշումը հակասում է հայկական ֆուտբոլի շահերին»
05.11.2026 | 10:15
Սամվել Կարապետյանը կալանավորվեց մեկ ամսով
05.11.2026 | 10:08
Կարեն Խաչանովը դուրս է մնացել Փարիզի «Մասթերսից»
05.11.2026 | 10:00
Բյուջե-2027-ի նախագծի նախնական քննարկումներն ԱԺ հանձնաժողովներում. ՈՒՂԻՂ
05.11.2026 | 09:45
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 5-ի դրությամբ
05.11.2026 | 09:30
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
05.11.2026 | 00:08
Ինչ է որոշել ընդդիմությունը. Նարեկ Կարապետյանը հանդիպումից հետո մանրամասներ հայտնեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 23:40
Մհեր Արմենիային վտարում են տնից. երգիչը մանրամասներ է հայտնում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 23:30
Եվրահանձնաժողովը հայտարարում է՝ Ուկրաինան և Մոլդովան կշարունակեն ԵՄ-ին անդամակցելու շուրջ բանակցությունները, Վրաստանինը փաստացի դադարեցված է
04.11.2026 | 23:21
Էրդողանի կուսակցությունն արձագանքել է ՌԴ-ի՝ Թյուրքական պետությունների կազմակերպությանը միանալու առաջարկին
04.11.2026 | 23:13
Ընդդիմադիրները հավաքվել են քննարկման Սամվել Կարապետյանի տանը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 22:58
Փաշինյանը բարձր տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ պետական մրցանակը հանձնել է Քեմ Ղաֆֆարիանին
04.11.2026 | 22:42
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
04.11.2026 | 22:27
Ադրբեջանը նախատեսում է 2027 թվականին պաշտպանական ծախսերի համար հատկացնել մոտ 2,5 միլիարդ դոլար
Բոլորը

ՍԴՀԿ վարչությունը հայտարարություն է տարածել, որում ասվում է.

«Արցախյան նորագույն գոյամարտը եկավ կրկին ապացուցելու, որ այս օրհասական ժամին, մեր գոյության ու հաջողության միակ երաշխիքը մեր քաջարի զինվորի կամքն ու բազկի ուժն է մարտի դաշտում և համայն հայության միասնականությունն ու միակամությունը թիկունքում:

Առ այդ, մենք անխոհեմ և անտեղի ենք համարում 14 կուսակցությունների կողմից հրապարակված վերջին հայտարարություն-պահանջագիրը ուղղված Հայաստանի կառավարության: Ինչպիսի մտահոգություններից էլ բխած լինի նման հայտարարությունը, մենք գտնում ենք, որ ներկայացված պահանջը հակասահմանադրական է և այն պահին երբ միասնականությունը պետք է լինի բացարձակ ու կատարյալ, մենք պարզապես իրավունքը չունենք, անգամ ամենա աննշան ներքին տարակարծության ազդանշան փոխանցելու թշնամուն և անվստահություն սերմանելու սեփական կառավարության նկատմամբ:

Մյուս կողմից, ինչպես յուրաքանչյուր հայ իր պարտքն է համարում իր մասնակցությունը բերել այս գոյամարտին, ակնկալում ենք, որ նախկին բարձրաստիճան պաշտոնյաները, անխտիր և անվարան, իրենց փորձն ու հմտությունները ի սպաս կդնեն հայրենիքի պաշտպանության գործին:

Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան կուսակցությունը մի անգամ ևս կոչ է անում բոլոր քաղաքական ուժերին, կազմակերպություններին ու յուրաքանչյուր հայորդու, այս չափազանց պատասխանատու պահին նեցուկ կանգնել Հայաստանի և Արցախի զույգ իշխանություններին և Հայոց բանակին, որպեսզի միասնաբար դիմակայենք անողոք թշնամուն ու հաղթանակով պսակենք այս գոյամարտը»: