Փաշիկ Ալավերդյան. Յուրաքանչյուր մրցումից առաջ մեր բոլոր ծանրորդները պետք է առնվազն երեք դոպինգ ստուգում անցնեն

Լուրեր

12.11.2026 | 11:00
Կառավարության նիստը` ՈՒՂԻՂ
12.11.2026 | 11:00
ԱԺ արտահերթ նիստը՝ ՈՒՂԻՂ
12.11.2026 | 10:50
«Կոմիտաս պարկ»-ի գազիֆիկացման խնդիրը լուծվել է․ բնակիչները կառուցապատողի համաձայնության կարիք չունեն
12.11.2026 | 10:48
Սուրեն Կատվալյանը՝ պատանեկան Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 10:41
Սանկտ Պետերբուրգում ռուս գնդապետի ավտոմեքենա են պայթեցրել․ նա զոհվել է
12.11.2026 | 10:30
«Գոլդ» համարներից որքա՞ն գումար է փոխանցվել պետբյուջե
12.11.2026 | 10:16
«Հոգեկան առողջությունը Հայաստանում․ դեպի իրավունքների վրա հիմնված համայնքահենք աջակցություն». ՈՒՂԻՂ
12.11.2026 | 10:10
Համբարձում Մաթևոսյանը 12,5 հազար դոլարով Նյու Յորքի հյուրանոցում համար է վարձել պետբյուջեի հաշվին
12.11.2026 | 10:00
Առանց հավաստագրի՝ մանկապարտեզի ղեկավար, այժմ՝ ՔՊ-ի թեկնածու․ ի՞նչ է կատարվում Սպիտակում
12.11.2026 | 09:53
Էդգար Ղազարյանն առաջարկում է գործուղման մեկնած պատգամավորներին զրկել նախապես քվեարկելու հնարավորությունից․ Կառավարությունը դեմ է
12.11.2026 | 09:47
Թրամփի բանագնացները ժամանել են Մոսկվա՝ Պուտինի հետ բանակցությունների
12.11.2026 | 09:41
Բաքուն բողոք է հայտնել Երևանի Կապույտ մզկիթի դահլիճը Եղիշե Չարենցի անունով կոչելու կապակցությամբ
12.11.2026 | 09:41
Վարչապետը ժամանել է Դուբլին
12.11.2026 | 09:30
Պետական պարտքի սպասարկման գումարից 10.2 մլրդ դրամ կհատկացվի առողջության համընդհանուր ապահովագրությանը
12.11.2026 | 09:24
Բելառուսի ԱԳ նախարարն առաջարկել է սահմանափակել Հայաստանի հասանելիությունը ՀԱՊԿ գաղտնի փաստաթղթերին
Բոլորը

2008 եւ 2012 թվականների օլիմպիական խաղերում դոպինգ ստուգման երեքից ավելի դրական արդյունք ունեցած ծանրամարտի ինը ֆեդերացիաները շարունակում են կրել պատիժը: Բացի այդ, նրանք պետք է $ 50 հազար վճարեն: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար, տղամարդկանց հավաքականի գլխավոր մարզիչ Փաշիկ Ալավերդյանը.

«Ինձ համար ցավալի է, որ պատիժ կրում են նաեւ այն ծանրորդները, որոնք ոչ մի կապ չեն ունեցել արգելված նյութերի հետ:

Մենք ստորագրել ենք նաեւ մի փաստաթուղթ, ըստ որի, յուրաքանչյուր մրցումից առաջ բոլոր ծանրորդները պետք է առնվազն երեք դոպինգ ստուգում անցնեն: Այս փաստաթուղթը վերաբերում է պատժված ինը ֆեդերացիաներին: Ես առաջինն եմ ստորագրել, քանի որ վստահ եմ մեր մարզիկների մաքրության վրա»,- ասաց Փաշիկ Ալավերդյանը:

Ֆեդերացիայի գլխավոր քարտուղարը նշեց, որ Ալբանիայում կայացած աշխարհի երիտասարդական առաջնության 105 կգ քաշային կարգում բրոնզե մեդալը կտրվի Մկրտիչ Մկրտչյանին, քանի որ վրացի մարզիկի օրգանիզմում հայտնաբերվել են արգելված նյութեր:

Փաշիկ Ալավերդյանը շնորհակալություն հայտնեց ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանին, ՀԱՕԿ գլխավոր քարտուղար Հրաչյա Ռոստոմյանին (նա միաժամանակ ծանրամարտի ֆեդերացիայի նախագահի պաշտոնակատարն է)՝ իրենց աջակցելու եւ ֆեդերացիայի հոգսերն իրենց ուսերին վերցնելու համար: