ՄԱԿ-ի ԱԽ-ում Զոհրաբ Մնացականյանը ներկայացրել է Ադրբեջանի կողմից իրականացված լայնածավալ ռազմական ագրեսիան

Լուրեր

12.11.2026 | 10:48
Սուրեն Կատվալյանը՝ պատանեկան Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր
12.11.2026 | 10:41
Սանկտ Պետերբուրգում ռուս գնդապետի ավտոմեքենա են պայթեցրել․ նա զոհվել է
12.11.2026 | 10:30
«Գոլդ» համարներից որքա՞ն գումար է փոխանցվել պետբյուջե
12.11.2026 | 10:16
«Հոգեկան առողջությունը Հայաստանում․ դեպի իրավունքների վրա հիմնված համայնքահենք աջակցություն». ՈՒՂԻՂ
12.11.2026 | 10:10
Համբարձում Մաթևոսյանը 12,5 հազար դոլարով Նյու Յորքի հյուրանոցում համար է վարձել պետբյուջեի հաշվին
12.11.2026 | 10:00
Առանց հավաստագրի՝ մանկապարտեզի ղեկավար, այժմ՝ ՔՊ-ի թեկնածու․ ի՞նչ է կատարվում Սպիտակում
12.11.2026 | 09:53
Էդգար Ղազարյանն առաջարկում է գործուղման մեկնած պատգամավորներին զրկել նախապես քվեարկելու հնարավորությունից․ Կառավարությունը դեմ է
12.11.2026 | 09:47
Թրամփի բանագնացները ժամանել են Մոսկվա՝ Պուտինի հետ բանակցությունների
12.11.2026 | 09:41
Բաքուն բողոք է հայտնել Երևանի Կապույտ մզկիթի դահլիճը Եղիշե Չարենցի անունով կոչելու կապակցությամբ
12.11.2026 | 09:41
Վարչապետը ժամանել է Դուբլին
12.11.2026 | 09:30
Պետական պարտքի սպասարկման գումարից 10.2 մլրդ դրամ կհատկացվի առողջության համընդհանուր ապահովագրությանը
12.11.2026 | 09:24
Բելառուսի ԱԳ նախարարն առաջարկել է սահմանափակել Հայաստանի հասանելիությունը ՀԱՊԿ գաղտնի փաստաթղթերին
11.11.2026 | 23:19
Ժաննա Անդրեասյանը բարերար Լևոն Վարթան Դեր Բեդրոսսյանին հանձնել է Մովսես Խորենացու մեդալը
11.11.2026 | 23:03
Վթարային ջրանջատում՝ Բերդ քաղաքում
11.11.2026 | 22:49
Քննարկվել են Սևանա լճի ջրային համակարգերի և ռեսուրսների կառավարման հարցերը
Բոլորը

Մայիսի 25-ին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում տեղի է ունեցել քննարկում՝ «Զինված հակամարտություններում քաղաքացիական անձանց և առողջապահության պաշտպանությունը» խորագրով, որին ելույթով հանդես է եկել ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ Զոհրաբ Մնացականյանը: Այս մասին տեղեկացնում է ՀՀ արտաքին գործերի նախարարության լրատվական ծառայությունը։

Անվտանգության խորհրդի բաց քննարկումը նախագահել է Ուրուգվայի արտաքին գործերի նախարար Ռոդոլֆո Նին Նովոան, ելույթ են ունեցել մոտ յոթանասուն անդամ երկրների ներկայացուցիչներ:

Հանդիպման սկզբում ելույթով հանդես է եկել ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը, ով շեշտել է մարդու իրավունքների և միջազգային հումանիտար իրավունքի նկատմամբ հարգանքի ամրապնդման, ինչպես նաև մարդասիրական և բժշկական անձնակազմի պաշտպանության կարևորությունը:
Դեսպան Մնացականյանն իր ելույթում կարևորել է քաղաքացիական անձանց, ներառյալ հումանիտար և բուժաշխատողների պաշտպանության գործում միջազգային հումանիտար իրավունքի, հատկապես Ժնևյան կոնվենցիաների և դրանց լրացուցիչ արձանագրությունների անխտիր իրականացումը:

Շեշտելով հակամարտությունների և ճգնաժամային իրավիճակների կանխարգելման կարևորությունը, Զոհրաբ Մնացականյանը նշել է, որ «ճգնաժամերը, ոճրագործությունները և ցեղասպանությունները հանկարծակի տեղի չեն ունենում, դրանք տեսանելի և կանխատեսելի են լինում»։ Դեսպանը հիշատակել է, որ Հայաստանը միացել է «Ապահով դպրոցների հռչակագրին», որի նպատակն է պաշտպանել կրթական հաստատությունները ռազմական հարձակումներից և կիրառումից։

Անդրադառնալով 2016թ. ապրիլին Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի կողմից իրականացված լայնածավալ ռազմական ագրեսիային՝ դեսպան Մնացականյանը հիշատակել է քաղաքացիական բնակչության, ներառյալ ծերերի և երեխաների նկատմամբ կիրառված բռնությունները։ ՀՀ կողմից կրկին կոչ է արվել իրականացնել 2016թ. մայիսին և հունիսին Վիեննայում և Սանկտ Պետերբուրգում կայացած գագաթաժողովների պայմանավորվածությունները՝ բանակցային գործընթացն առաջ մղելու համար անհրաժեշտ պայմաններ ապահովելու նպատակով։

Ելույթի ավարտին դեսպան Մնացականյանը կրկին Հայաստանի երախտագիտությունն է հայտնել Միավորված ազգերի կազմակերպությանը, Անվտանգության խորհրդին և Գլխավոր քարտուղարին՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների՝ որպես խնդրի կարգավորման նպատակով գործող միջազգայնորեն համաձայնեցված միակ ձևաչափի ջանքերին անվերապահ աջակցության համար։