ԵՐԵՎԱՆԻ ԺԱՄԱՆԱԿՈՎ. Մեր երկիրը, կանգնած լինելով լույսի ու խավարի միջև, ընտրեց խավարը․ Սամվել Կարապետյան

Լուրեր

05.10.2026 | 10:34
Ուսուցչի առաքելությունն ավելի պատասխանատու է դառնում․ նախարարի ուղերձը՝ մասնագիտական տոնի կապակցությամբ
05.10.2026 | 10:17
Դատախազությունը խախտումներ է հայտնաբերել «Վանա լիճ դրախտ» համալիրի օտարման գործընթացում
05.10.2026 | 10:09
Հայտնի է Հայաստանի հավաքականի վերջնական հայտացուցակը Չեռնոգորիայի դեմ խաղում
05.10.2026 | 10:01
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 5-ի դրությամբ
05.10.2026 | 09:46
Կոտայքում մեքենայից կրակել են պարեկների ուղղությամբ․ երկու ծառայող վիրավորվել է, 2 անձ՝ ձերբակալվել
05.10.2026 | 09:41
Հենրիխ Մխիթարյանը գոլ է խփել ստուգողական խաղում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 09:33
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
04.10.2026 | 22:31
Եղիշե Մելիքյանը և Իգոչուկվու Իվուն՝ Չեռնոգորիայի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.10.2026 | 21:16
ՌԴ ՊՆ-ն հայտարարել է Կիևի ուղղությամբ հարվածների հետագա ուժեղացման մասին
04.10.2026 | 20:00
1700 տոննա աղբ՝ օրական․ ինչ գնով է մաքրվում Երևանը. աղբահանության ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
04.10.2026 | 19:13
Մենք TRIPP երթուղին մրցակից չենք համարում․ Կոբախիձե
04.10.2026 | 18:56
Ժանտախտի կասկած․ Իրկուտսկի հիվանդանոցներում կարանտին է հայտարարվել
04.10.2026 | 18:05
Հայաստանի Մ-20 հավաքականը 11-մետրանոցներով հաղթել է Ռուսաստանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.10.2026 | 17:02
Հարկային վարչարարությունը պետք է դառնա ավելի կանխարգելիչ, կանխատեսելի և գործընկերային. ՊԵԿ նախագահ
04.10.2026 | 16:07
Վթարային ջրանջատում Գեղարքունիքի մարզում
Բոլորը

«Մեր կառավարությունը հասարակության ծոցից է դուրս եկել, նրանից շատ բան պետք չէ ակնկալել, բայց եթե հանրակրթական դպրոցներում սկսվի դասավանդվել մի առարկա, որի միջոցով կսերմանվի հարգանք մեր մշակութային արժեքների նկատմամբ, գուցե քսան տարի հետո էլ կունենանք դրանց հանդեպ ավելի պատվախնդիր վերաբերմունք ունեցող պետական կառույցներ»,- նման կարծիք է հայտնում հուշարձանագետ Սամվել Կարապետյանը՝ Factor.am-ի «Երևանի ժամանակով» զրուցաշարի շրջանակում։

Դեռևս 2015-ին վրաց իշխանություններն արգելել են հուշարձանագետի մուտքը Վրաստան, արգելքի պատճառը, նրա համոզմամբ, իր մասնագիտական գործունեությունն է․ «Վրաստանում գիտեն, որ մեր երկիրը պատիվ չունի և իր քաղաքացուն թիկունք չի լինելու, դրա համար են այդքան արհամարհական մեր նկատմամբ։ Ես կեղծ գիտության քողի տակ հակահայկական հրատարակություններով զբաղվող վրացազգի պատմաբանների ու հնագետների մի ամբողջ ցանկ կարող եմ տալ։ Օրինակ՝ կարելի էր համարժեք քայլ անել, թող 30 վրացի, որոնք կեղծում են պատմությունը, անցանկալի անձ ճանաչվեն և Հայաստան չմտնեն»,- ասում է մեր զրուցակիցը։

Նա անդրադառնում է նաև անկախությունից հետո Հայաստանում ու Արցախում ծավալված եկեղեցաշինությանը, այս ընթացքում կառուցվել է 100 եկեղեցի․ «1991-ին մեր երկիրը կանգնած էր ընտրության շեմին՝ լույսի և խավարի միջև, շատ եմ ափսոսում, որ ընտրությունը կանգ առավ խավարի վրա։ Դեպի լույս ուղին պետք է գնար գիտության, կրթօջախներ ստեղծելու ճանապարհով։ Իսկ, օրինակ, զենք գնելը ճարահատ քայլ է, զենք պետք է արտադրել։ Հայաստանի հողում խցկված են հարևանները, որոնք հոժար չեն, որ մեր հայրենիքից մնացած փոքր կտորին էլ տեր մնանք, մեր երկիրը պետք է մտածի իր զենքն արտադրելու, սեփական արդյունաբերությունն ունենալու մասին։ Ափսոսում եմ, որ միլիոնավոր դոլարներ եկեղեցաշինության համար են ծախսվել։ Մենք հիմա ունենք աղոթող զինվոր, որն Աստծուց պետք է խնդրի, որ փամփուշտն իրեն չդիպչի»։

Սամվել Կարապետյանը անդրադառնում է նաև ՀՀԿ խմբակցության պատգամավորներ Հակոբ Հակոբյանի և Խոսրով Հարությունյանի՝ աղքատների վերաբերյալ վերջին հայտարարություններին․ «Նրանց խոսքն ինձ հիշեցրեց 1996-ին վարչապետ Հրանտ Բագրատյանի հանդիպումը Քաջարանի բանվորների հետ։ Նրանցից մեկն ասաց․ «Ախր չենք կարողանում ապրել», Բագրատյանը շուռ եկավ, ասաց․ «Ով չի կարողանում ապրել, թող չապրի»։ Բան չի փոխվել։ Ես ափսոսում և ամաչում եմ այս մարդկանց փոխարեն»։

 
Մանրամասները՝ տեսանյութում։

 

 
Աննա Բաբաջանյան