Երկու վտանգ կա․ Էրդողանի ծրագիրը Ջաբրայիլով Մեղրին բացելն է, միայն Արցախը չէ․ Հովհաննես Իգիթյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.11.2026 | 18:35
Հիմնավոր կասկած ունենք, որ տանն էլ բան դրած կլինեն. Ղազինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 18:24
Բա վարչապետ ես, ազնի՛վ խոսի. Գյումրու մանկապարտեզի վրա 27 հազար կՎտ հավելագրում կա. Ղազինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 18:16
Մենք սովոր ենք ճնշումներին. դատավոր Կարապետ Բադալյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 18:05
Ռաֆայել Նադալը կարող է դառնալ «Ռեալի» նախագահը
06.11.2026 | 17:54
ՀԷՑ-ը գտնվում էր խայտառակ վատ վիճակում, իշխանության խնդրանքով Սամվել Կարապետյանն այն գնեց. Ղազինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 17:43
«Սուրմալու» և «Փեթակ» առևտրի կենտրոններում հայտնաբերվել են կեղծված պիտանիության ժամկետով «Կինդեր» քաղցրավենիքներ
06.11.2026 | 17:34
Ալիևը կնոջ հետ այցելել է Արցախ, մասնակցել բնակավայրերի և նոր գործարանի բացմանը
06.11.2026 | 17:33
Սուպերհամակարգիչը կանխատեսել է Չեմպիոնների լիգայի ֆավորիտներին
06.11.2026 | 17:25
Ապագան ցույց կտա. Կադաստրի ղեկավարը` Արծվաշենը «աջ ու ձախ տանելու» մասին
06.11.2026 | 17:17
Գազը մինչև մարտ չի կարող թանկանալ. Մեսրոպ Մեսրոպյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 17:07
Հայաստանն ու Ղազախստանը քննարկել են տրանսպորտի, լոգիստիկայի և առևտրի ոլորտներում համագործակցության ընդլայնումը
06.11.2026 | 16:55
ՔՊ-ից միջամտություն չի եղել. Աղաջանյանը` Վարդանյանի ՍԴ նախագահ ընտրվելու մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 16:51
«Բաքու այցի դեպքում իմ հնարավոր ձերբակալության մասին հրապարակումներ են եղել»․ Զոնաբենդը՝ հայ գերիներին այցելելու խոչընդոտների մասին
06.11.2026 | 16:47
Պապոյանն աշխարհից երկու անգամ կտրված է. Մեսրոպ Մանուկյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 16:38
ԵՏՄ զեկույցը ՀՀ-ում է գրվել, հղումներ կան, որ ընդդիմադիր թերթերի կայք են տանում. Պապոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Factor.am-ի հարցազրույցը ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովհաննես Իգիթյանի հետ

– Պարո՛ն Իգիթյան, Արցախի սահմանին ռազմական գործողություններն այսօր էլ շարունակվել են։ Ըստ ՊՆ-ի՝ հակառակորդն անընդհատ ձեռնարկում է հարձակման փորձեր, որոնք մատնվում են անհաջողության: Հարավային սահմանի երկու ուղղություններով ձեռնարկել է գրոհ, որը ՊԲ ստորաբաժանումների վճռական գործողությունների արդյունքում կասեցվել է։ Հակառակորդին պատճառվել է կենդանի ուժի զգալի կորուստ, ինչպես նաև խոցվել է թշնամական 9 միավոր զրահատեխնիկա։ Ձեր տեղեկություններով՝ ինչպիսի՞ն է դրությունը ռազմաճակատում։ 

– Շատ լավ է, որ այս իրավիճակում ինչքան հնարավոր է՝ ՀՀ ՊՆ-ի ու Արցախի ՊԲ-ի պաշտոնյաները տալիս են տեղեկություններ։ Բայց ես մի կարևոր բան ասեմ։ Ով որ գիտի, թե Լեռնային Ղարաբաղն ինչ սահմաններում է գտնվում, լավ հասկանում է՝ հյուսիսային և հատկապես հարավային ճակատում ռազմական գործողություններն ինչի համար են, ինչու են մեծ ուժեր ու մեծ հարվածներ հասցվում, ինչ է այնտեղ կատարվում։

Ալիևը 4-5 անգամ արդեն հայտարարել է Ջաբրայիլը վերցնելու մասին, մենք պետք է իմանանք՝ ինչ է նշանակում Ջաբրայիլը։ Այնպես չէ, էլի, որ այն ադրբեջանական բնակավայր է, այնտեղ կա հայկական եկեղեցի՝ 13-14-րդ դարի։ Բայց դա էլ էական չէ։ Ով չգիտի, կարող է նայել ԼՂ-ի հարավի մասը։ Այստեղ կա երկու վտանգ, ինչի դեմ մեր տղաները կռվում են ու կկռվեն, նույնիսկ եթե զոհվում են, գիտեն՝ ինչի համար են զոհվում։

Առաջինը՝ Ջաբրայիլի հարավային շրջանին Հադրութը շատ մոտ է, բայց կա ավելի կարևոր բան, դա արդեն Էրդողանի ծրագիրն է, դրա մասին նրանք ակնարկում են, բայց ոնց որ թե այդ ծրագիրը կա։ Այս ուղղությունը բացում է Մեղրին։ Առաջին անգամ չէ, որ ազգայնական ուժերը խոսում են Թուրքիայում և Ադրբեջանում, որ երկու եղբայրական ժողովուրդների մեջ չկա կապող սահման։ Այսօր արդեն խոսքը ոչ միայն Արցախի գոյության մասին է, այլև Հայաստանի հարավի վտանգն է առկա։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան